Վլադիմիր Շեմշուչենկո

ռուս բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս,

Վլադիմիր Իվանովիչ Շեմշուչենկո (ռուս.՝ Владимир Иванович Шемшученко, փետրվարի 11, 1956(1956-02-11)[1], Կարագանդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Ռուսաստանի գրողների միության անդամ։ Միխայիլ Յուրևիչի Լերմոնտովի անվան համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր (2012), «Պոեզիա», Ս. Պոլոցկու, Տարկովսկիների անվան, Մ. Մոտուսովսկու անվան միջազգային մրցանակների դափնեկիր, Ն. Գումիլյովի, «Բյուրեղապակե վարդ» Վ. Ռոզովի, Ա. Պրոկոֆևի, «Յուգրա», Ա. Դելվիգի համառուսաստանյան մրցանակների դափնեկիր։

Վլադիմիր Շեմշուչենկո
Ծնվել էփետրվարի 11, 1956(1956-02-11)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԿարագանդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆորիլսկի պետական արդյունաբերական ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Շեմշուչենկոն ծնվել է 1956 թվականի փետրվարի 11-ին, Ղազախական ԽՍՀ Կարագանդա քաղաքում։ Նրա հայրը Հայրենական մեծ պատերազմի վետերան է, մայրը դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Գրողը վստահ է, որ ինքը ռուսական հին կազակական տոհմի հետնորդ է։

1974 թվականին Վլադիմիր Շեմշուչենկոն դարձել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, որն ավարտել է 1979 թվականին և անմիջապես տեղափոխվել Նորիլսկ և ավարտել տեղի արդյունաբերական ինստիտուտը։ Հետագայում սովորել և ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Իր աշխատանքային գործունեությունը նա ծավալել է Արկտիկայում, Ուկրաինայում, Ղազախստանում։ Աշխատել է փականագործի աշակերտից մինչև արդյունաբերական ձեռնարկության ղեկավար[2][3][4]։ Շեմշուչենկոյի առաջին գրական ստեղծագործությունները տպագրվել են 1987 թվականին «Пастор» ամսագրում։ Հետագայում հրատարակվել են նրա 15 հեղինակային գրքերը։ Մասնակցել է նաև վեց պոեզիայի անթոլոգիաների ստեղծման աշխատանքների։ Պետրովսկայայի գիտությունների և արվեստի ակադեմիայի իսկական անդամ է։ «Небесный всадник» թերթում աշխատում է որպես գլխավոր խմբագիր։ Աշխատել է նաև «Всерусскiй Соборъ» ամսագրի գլխավոր խմբագիր, համարվում է «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից, «Վսեվոլոժսկիե վեստի» թերթի Քաղաքականության և տնտեսագիտության բաժնի խմբագիր[5]։

Համարվում է Ռուսաստանի գրողների միության անդամ, ինչպես նաև Ղազախստանի գրողների միության անդամ է։ 2010 թվականին, Իգոր Սեվերյանինի տուն-թանգարանում անցկացված պոեզիայի համառուսական բաց մրցույթում նա հռչակվել է Բանաստեղծների Արքա[6]։

Բնակվում է Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում։

Մատենագիտություն խմբագրել

Поэтические сборники:

  • Владимир Шемшученко "Арифметика смерти" (1990),
  • Владимир Шемшученко "Русская школа" (1991),
  • Владимир Шемшученко "Родиной пахнет ковыль" (1999),
  • Владимир Шемшученко "Продолжение" (2000),
  • Владимир Шемшученко "Передозировка" (2000),
  • Владимир Шемшученко "По чёрному ― красным" (2002),
  • Владимир Шемшученко "Исповедь" (2005),
  • Владимир Шемшученко "Неподсуден" (2007),
  • Владимир Шемшученко "И рука превратится в крыло" (2009),
  • Владимир Шемшученко "За три минуты до рассвета" (2012),
  • Владимир Шемшученко "Слышащий – да услышит!" (2013),
  • Владимир Шемшученко "Избранное" (2016),
  • Владимир Шемшученко "Как земля и трава" (2017).

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Սուրբ երանելի իշխան Ալեքսանդր Նևսկու շքանշանի ասպետ «Ռուսական պետության զարգացմանն ու ամրապնդմանը ծառայելու և անձնական մեծ ներդրման համար»։
  • «Պոեզիա» միջազգային մրցանակի դափնեկիր,
  • Սեմյոն Պոլոցկիի միջազգային մրցանակի դափնեկիր,
  • Միխայիլ Մատուսովսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր,
  • Արսենի և Անդրեյ Տարկովսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր,
  • Մոսկվայում կայացած պոեզիայի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ միջազգային մրցույթների հաղթող։
  • Ն. Գումիլյով համառուսաստանյան մրցանակի դափնեկիր,
  • Ա. Պրոկոֆևի համառուսաստանյան մրցանակի դափնեկիր,
  • Վիկտոր Ռոզովի բյուրեղյա վարդ համառուսաստանյան մրցանակի դափնեկիր,
  • Համառուսաստանյան Յուգրա մրցանակի դափնեկիր,
  • Ա. Դելվիգի համառուսաստանյան մրցանակի դափնեկիր,
  • 2012 թվականին ՝ Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի անվան համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր («Լուսաբացից երեք րոպե առաջ» բանաստեղծությունների գրքի համար),
  • Ա. Նևսկու անվան պոեզիայի համառուսաստանյան առաջին մրցույթի դափնեկիր,
  • «Наш современник» ամսագրի մրցանակի դափնեկիր, 2007,
  • «Москва» ամսագրի մրցանակի դափնեկիր, 2008,
  • «Сура» ամսագրի մրցանակի դափնեկիր, 2010
  • «Մոսկովյան ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր,
  • «Սլավոնական ավանդույթներ» 2010 պոեզիայի միջազգային փառատոնի հաղթող,
  • Ա. Բունինի անվան մրցանակի դիպլոմնիկ,
  • «Բարձր ոճ - 2013» գրական մրցանակի դափնեկիր,
  • «Սլավոնական ավանդույթներ -2015» գրական մրցանակի դափնեկիր։
Պարգևատրվել է`
  • Սերգեյ Ռադոնեժսկու I աստիճանի ոսկե մեդալ։
  • Պուշկինի մեդալ - Նախագահի 27.06.2017 հրամանագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. «Шемшученко Владимир Иванович». www.bards.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Русская поэзия | Владимир Шемшученко». ya-zemlyak.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Авторы - Литературная газета». lgz.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Шемшученко Владимир Иванович». Книжная Лавка Писателей (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Персональный сайт - Шемшученко Владимир Иванович». slavtraditions.ucoz.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.