Վլադիմիր Գրիգորյան (քամանչահար)

հայ քամանչահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Ռուբենի Գրիգորյան (1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քամանչահար։

Վլադիմիր Գրիգորյան
Ծնվել է1954
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գործիքներքամանչա
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ և Հայաստանի պարի պետական անսամբլ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի քամանչայի և խմբավարության, Երևանի պետական կոնսերվատորիա նվագախմբային դիրիժորության (1984) բաժինները։

1972-1975 թվականներին եղել է Հայաստանի երգի-պարի անսամբլի քամանչահար, 1975-1993 թվականներին (ընդմիջումով)՝ Պարի պետական անսամբլի քամանչահար և գործիքային մասի ղեկավար։ Կատարելագործել է քամանչան՝ լայնացնելով կոթը (վերևից՝ ներքև), ստեղծել է աղեղի հատուկ հարմարանք։ 1993 թվականից (շուրջ 10 տարի) գործել է Մեքսիկայում. համալսարանի երաժշտական ֆակուլտետում դասավանդել է խմբավարություն։ Հետագայում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր. նվագացանկում՝ ժողովրդական, աշուղական, նաև հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։ Թողարկել է ձայնասկավառակ (2010, Լոս Անջելես)։

Պարգևներ խմբագրել

  • ՅՈւՆԵՍԿՕ-ի կրկնակի շքանշան (Ֆրանսիա),
  • «Armenian Music Awards Grammy Winner in USA» մրցանակաբաշխության ոսկե մեդալ (2010)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։