Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2007-2008 թթ.

Wikipedia 2 խմբագրել

17:46, 17 Հուլիսի 2007 (UTC)

Նախորդ քննարկման անվճռական լինելու հետևանքով՝ առաջարկում եմ վերադառնալ այս տերմինի քննարկմանը։ Քանի որ այժմ վիքիում օգտագործվում է երկու տարբերակ՝ Վիքիփեդիա և Վիքիպեդիա, առաջարկում եմ դիտարկել հենց այս երկու տարբերակները։ Սակայն, եթե դուք ունեք լուրջ առարկություններ այս երկու տարբերակների հետ էլ, ապա մի հապաղեք առաջարկել ձեր տարբերակը։ ― Teak 17:46, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ։ Ինձ թվում է, որ, ըստ արդի արևելահայերենի տառադարձման կանոնների, մենք այստեղ պետք է օգտագործենք Վիկիպեդիա տարբերակը։ Հմմտ. Klaipeda - Կլայպեդա (քաղաք)(և ոչ՝ Քլայփեդա, քանի որ սա արևմտահայերեն է, իսկ ներկա դրությամբ Վիկիպեդիայում, ինչպես տեսնում ենք, հիմնականում օգտագործվում է արևելահայերենը. չէ՞ որ դա է Հայաստանի Հանրապետության պաշտոնակական լեզուն)։Անգլերեն "K" կամ "C" հնչյունները հազզադեպ դեպքերում են հայերենում տառադարձվում "Ք"։Նույնը և վերաբերվում է "P"-ին. արևելահայերենում այն տառադարձվում է ոչ թե "Փ" այլ "Պ" (օր. Պորտուգալիա, ի տարբերություն Փորթուգալիայի)։ Իսկ ընդհանրապես ժամանակակից հայոց լեզվում կիրառելի է ոչ թե "հնչյունային տառադարձությունը", այլ "հնչույթային տառադարձությունը"։ Հնչույթային տառադարձությունը օգտագործվում է լեզուների ձևաբանական, շարահյուսական կառուցվածքները գրանցելու համար։Այսինքն՝ այն արձանագրում է միայն հնչյունաշղթայի հնչույթային կազմը։
Ըստ այդմ՝
::W -> Վ
::I -> Ի
::K -> Կ
::P -> Պ
::E -> Ե
::D -> Դ
::A -> Ա
Արդյունքը՝ Վիկիպեդիա։Vacio 14:31, 20 Հունվարի 2008 (UTC)

Նախորդ քննարկմանը ծանոթանալու համար այցելեք Wikipedia:Տերմինների քննարկում/Wikipedia:

Վիքիպեդիա

  1.   ԿողմTeak 17:46, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]
  2.   Կողմ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:28, 2 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]
  3.   Կողմ -- Սահակ 12:58, 4 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]
  4.   Կողմ -- Վազգեն 15:48, 4 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]
  5.   Կողմ -- Wolf 22:54, 13 Մայիսի 2009 (UTC)[reply]
  6.   Կողմ -- Tatul Tatul 09:05, 6 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
  7.   Կողմ -- --Պանդուխտ 18:31, 27 Հունիսի 2010 (UTC)[reply]
  8.   Կողմ -- --Վահե 14:19, 27 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Վիքիփեդիա

  1.   Կողմ Ruben Vardanyan  talk  23:16, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]
  2.   Կողմ - Ֆետայի 19:54, 7 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]
  3.   Կողմ ― Teak 13:51, 14 Մայիսի 2009 (UTC)[reply]
  4.   Կողմ -- Chaojoker 16:24, 14 Մայիսի 2009 (UTC)[reply]
  5.   Կողմ6AND5 20:11, 7 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Վիկիպեդիա

  1.   Կողմ - Vacio 14:31, 20 Հունվարի 2008 (UTC)
  2.   Կողմ -- Wolf 22:54, 13 Մայիսի 2009 (UTC)[reply]

Քննարկման արդյունք


Template 2 խմբագրել

17:27, 17 Հուլիսի 2007 (UTC)

Ուզում եմ վերադառնալ այս տերմինի հայերեն տարբերակի դիտարկմանը։ Առաջին անգամ քննարկության դնելուց՝ շաբլոն տարբերակը ինձ ավելի տեղին էր թվում, սակայն ուսումնասիրելով ուրիշ տեղ այս տերմինի օգտագործման ձևերը, այժմ կաղապար տարբերակը այդքան խորթ ինձ այլևս չի թվում։ Եվ քանի որ այս տարբերակի օգտագործումը հայերեն վիքիյում դարձել է առօրյա փաստ, մինչդեռ ընդունված ձևանմնուշ տարբերակը ընդհանրապես չի օգտագործվում, առաջարկում եմ վերադառնալ այս տերմինի քննարկմանը։ ― Teak 17:27, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]


Նախորդ քննարկմանը ծանոթանալու համար այցելեք Wikipedia:Տերմինների քննարկում/Template:

Շաբլոն

  1.   Կողմ - Vacio 09:34, 24 Հունվարի 2008 (UTC)

Կաղապար

  1.   ԿողմTeak 17:27, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]
  2.   ԿողմTatul Tatul 09:42, 6 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
  3.   Կողմ Ruben Vardanyan  talk  23:11, 17 Հուլիսի 2007 (UTC)։ Հայաստանում այսօր կա մեծ խնդիր համակարգչային տերմինալոգիայի հետ կապված, սակայն այն կամաց-կամաց զարգանալու է և շուտով կստանա իր վերջնական տեսքը։ Քանզի դեռ հստակ սահմանում չկա և ամեն ոք ինքն է որոշողը, թե որ տերմինը ինչպես թարգմանի, ապա ես չեմ գտնում, որ google -ի արդյունքները պետք է մեզ զերծ պահեն, այս տարբերակը ընտրելուց։ Իրականում վերջում կիրառվելու է այն բառը, որը մարդիկ ավելիշատ կկիրառեն։ Օրինակ համակարգիչ բառը, իրականում սխալ թարգմանություն է, և հետագայում այն փոխեցին Քոմփյութեր բառով, որն և օգտագործվում էր դպրոցական դասագրքերում, սակայն մարդկանց մեջ մտավ համակարգիչը, և մինչ այժմ մեծ մասը օգտագործում է այն։ Ասածս այն է, որ քանձի Template բառը, դեռ շատ չի օգտագործվում (google-ում Ձևանմուշ փնտրելիս տալիս է ընդամենը 23 արդյունք, որոնցից գրեթե բոլորում տրված է ընդամենը այդ բառի թարգմանությունը, այլ ոչ թե այդ բառը օգտագործվում է կոնտեքստում, իսկ դա նշանակում է, որ այդ բառը դեռ չի արմատացել, և ընդամենը ինչ-որ մեկը այն այդպես է թարգմանել, ինչպես մենք թարգմանում ենք շատ շատ բառեր այստեղ, այսինքն, որպես հստակ թարգմանություն այդ բառը ընդունել չի կարելի), մենք կարող ենք տալ դրան կամայական անվանում։ Մի մոռացեք, որ մենք արդեն բավականին մեծ հայալեզու ինտերնետային կայք ենք և իրավասու ենք որոշումներ ընդունելու և կանոններ թելադրելու։ Հարգանքով՝  Ruben Vardanyan  talk  23:11, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]
«Կաղապար» բառը տարբեր իմաստներ ունի, իմ կարծիքով:Օրինակ՝ այս էջում, ես չեմ հասկանում «կաղապար» բառի նշանակությունը, տեսնում եմ որ ինչ-որ շինանյութի հետ կապ ունի, բայց կոնկրետ ի՞նչ է: Իսկ ձևանմուշն մի նշանակություն կարող է ունենալ՝ ձևի նմուշը: Մեր Վիքիյում, ես նաև նկատել եմ «թեմփլեյթ» տարբերակը: Փաստը մնում է փաստ, որ ոչ մի «template» բառի թարգմանություն դեռ չի գերադասում մյուսին: Եթե մի որևիցե բառ հանրածանոթ լիներ, ապա այդ բառն էլ հենց կօգտագործվեր: Այժմ մենք պետք է մի հարմար բառ գտնենք և ես կարծում եմ, որ «ձևանմուշ» տարբերակը ամենահաջողն է:--Togaed 23:48, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ձևանմուշ

  1.   Կողմ - Ինձ համար ձևանմուշն ավելի հասարակ բառը, որն նորեկը կարող է հեշտ ու հանգիստ հասկանալ: Կաղապարն իր հերթին անհայտ բառ էր մինչև վիքի_դիայի գալը: Կաղապար բառը google անելուց, արդյունքների 90% մեր մոտից է:--Togaed 18:32, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Togaed, հայերեն բառարաններում կաղապար արմատով ավելի շատ բառեր կան (կաղապարային, կաղապարված, կաղապարիչ...) քան շաբլոն կամ ձևանմուշ բառերով կազմված։ Այսինքն որոշակի տարածում բառը ունի և ցանցում տարածվածությունը հայերեն բառերի համար դժվար թե չափանիշ լինի։ Չնայած ամեն դեպքում պետք է գալ որոշակի ստանդարտի և ամբողջ վիքիյով մեկ սա ներմուծել, լինի դա ձևանմուշը թե կաղապարը։ ― Teak 02:26, 18 Հուլիսի 2007 (UTC)[reply]
  1.   Կողմ - Vacio 09:34, 24 Հունվարի 2008 (UTC)

Այլ (առաջարկեք ձերը)

Քննարկման արդյունք



բացատրություն խմբագրել

սինգլը սկավառակ է որը պարունակում է մեկ երգ, սինգլը կարող է իր մեջ ներառել այդ երգի մի քանի ռեմիքսներ, ինչպես նաև մեկ ուրիշ երգ, այսպես ասած բոնուս, այն անվանում են b side, օրինակ. Մայքլ Ջեքսոնի scream սինգլը, հիմնական երգն է SCREAM+ 4 remix+ Childhood (b side).

բոքս-սեթը սկավառակների հավաքածու է, օրինակ. Մայքլի THE ULTIMATE COLLECTION բոքս-սեթը, այն պարունակում 5 սկավառակ, դրանցից 4-ը նախկինում ձայնագրված երգերով+13 նոր երգ+1 սկավառակ Բուխարեստի համերգով: Բոքս-սեթը կարող է ներառել ցանկացած թվով սկավառակներ:

կոմպլիացիյա-հավաքածու ալբոմ, այն ներառում է իր մեջ տարբեր սկավառակներից (ալբոմ, սինգլ, դեմո,համերգային ձայնագրություն...) հավաքված երգեր

հիբրիդ - դա մի քանի սկավառակների հիբրիդ է, օր.Blood on the Dance Floor: HIStory in the Mix ալբոմը, կրկնակի ալբոմ էր, առաջին սկավառակը պարունակում էր արդեն ճանաչված հիթեր (անվանումը HIStory Begins), իսկ մյուս սկավառակը պարունակում էր 15 նոր երգ (անվանումը HIStory Continues), այս տեղ Blood on the Dance Floor ստուդիական սկավառակ է, քանզի ներառում է խթողարկված երգեր, a HIStory in the Mix-ռեմիքսների ալբոմ է, միասին այս պայթյունավտանգ թույնը կոչվում է հիբրիդ:

տերմինների թարգմանություն խմբագրել

իմ առաջարկը

studio-Ստուդիական ալբոմ

single-սինգլ

Compilation-Հավաքածու

Box Set-չթարգմանել

Greatest Hits-Լավագույն հիթերի հավաքածու

hybrid-հիբրիդներ

տերմինների թարգմանություն խմբագրել

իմ առաջարկը

studio-Ստուդիական ալբոմ

single-սինգլ

Compilation-Հավաքածու

Box Set-չթարգմանել

Greatest Hits-Լավագույն հիթերի հավաքածու

hybrid-հիբրիդներ

Այլ (առաջարկեք ձերը)