Վիքիպեդիա:Տարվա հոդված/Արխիվ/2011
2011 թ. խմբագրել
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Առաջարկվող թեկնածուներ խմբագրել
- Իսպանիա
- Հռոմեական կայսրություն
- Չելսի ՖԱ
- Կիլիկիայի Հայկական Թագավորություն
- Ժոզե Մոուրինյո
- Այս հրաշալի կյանքը
Դիտարկումներ և առաջարկներ խմբագրել
Ուրարտուի տնտեսություն հոդվածը ռուսական Վիքիփեդիայում ընտրյալների շարքում է։ Կարելի է սխալները ուղղել։ Մի դիտարկում ևս, եթե հնարավոր է կատարել նաև կարևոր հոդվածների ընտրություն ըստ բնագավառների՝ հոգեբանություն, արվեստ, կենսագրություն,...։ Կարելի դիտանցել ռուսականը կամ անգլիականը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է SusikMkr (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Քվեարկությանը կանցնենք, ամսի 1-ից։ Ամեն հոդվածի համար առանձին բաժնում։ Առայժմ եկեք հավաքենք թեկանծուներին, և ինչի ոչ փորձենք էլ ավելի բարելավել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:27, 24 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]
Իսկ կարող է այնպես պատահել, որ տարվա ընթացքում ստեղծված հոտվածների մեջ լինի այնպիսի մի հոտված, որը կարող է հավակնել լինելու լավագույնը, բայց այն պարզապես նկատված չլինի վիքիփեդիայի մասնակիցների կողմից? Ես նոր մասնակից եմ և միգուցե լավ չեմ պատկերացնում այս ամենը։ Իմ պատկերացմամբ՝ տարվա լավագույն հոդվածը ընտրելու համար պետք է ամբողջ տարվա ընթացքում հետևել, թե ինչ հոտվածներ են ստեղծվում։ Օրինակ՝ հիմա ես ոնց իմանամ, թե ասենք մարտին, կամ էլ օգոստոսին, ինչ հոդվածներ են ստեղծվել? Չէ որ այստեղ ցուցադրվում են միայն վերջին ամսվա ընթացքում ստեղծված հոդվածները։ Դուք, այս ողջ տարվա ընթացքում, հետևել եք արդյոք հոդվածների ստեղծման պրոցեսին? Hayk S 01։30, 3 Հունվարի 2012 (UTC)
- Այս հարցդ անպատասխան ենք թողել։ Ճիշտն ասած ակտիվ մասնակիցները գրեթե ամեն օր հետևում են, թե ինչ հոդվածներ են ստեղծվում։ Բացի այդ, լավ հոդվածները տարվա ընթացքում առաջադրվում են այստեղ։ --vacio 10:56, 8 Հունվարի 2012 (UTC)
- Մի բան ասեմ հարգելի մասնակիցներ ջան: Լավագույն հոդված դեռ չի նշանակում այն հոդվածն է որ ամենաերկարն է: Կարևորը որ տվյալ թեմայի վերաբերվող հնարավոր ամեն տվյալ լրացված լինի հոդվածում: Գուցե երկար չլինի բայց սպառիչ լինի: ERJANIK 11:24, 11 Հունվարի 2012 (UTC)
Քվեարկություն խմբագրել
Քվեարկությունը փակված է։ Վիքիփեդիայի մասնակիցները կարող էին քվեարկել 2012 թ. հունվարի 1-15-ը։
Իսպանիա խմբագրել
- ...--Samo04 16։04, 2 Հունվարի 2012 (UTC)
- ...--StarBoyGarik 17։08, 14 Փետրվարի 2012 (UTC)
Հռոմեական կայսրություն խմբագրել
- vacio 13։24, 2 Հունվարի 2012 (UTC) - Մի փոքր կասկածում էի Իսպանիայի վրա, բայց այս հոդվածը իմ տպավորությամբ՝ թե բովանդակային, թե կառուցվածքային առումով լավագույնն է։ Իսպանիան դեռ նկատելի լեզվական թերություններ ունի։
- +SusikMkr 16։14, 2 Հունվարի 2012 (UTC)
- HovhannesKarapetyan 16։55, 2 Հունվարի 2012 (UTC) - Համաձայն եմ Vacio-ի հետ։
- +--ԱրամՎան 17։05, 2 Հունվարի 2012 (UTC)
- +--Narek75 19։51, 2 Հունվարի 2012 (UTC) - Անկասկած հիանալի հոդված է և համախմբում է տարբեր հետաքրքրասիրությունների անձանց։
- Hayk S 01։46, 3 Հունվարի 2012 (UTC) - Միանշանակ ընտրությունը այս և Իսպանիայի հոդվածների մեջ է։ Մյուս առաջարկված հոդվածները վերջիներիս չեն հասնում, ոչ բովանդակային, ոչ էլ կառուցվածքային առումներով (Չնայած նրան, որ այդ հոդվածներն էլ շատ լավ են, բայց այս երկու հոդվածներին նրանք զիջում են)։ Դա անգամ երևում է նույնիսկ բայթերի քանակից՝ Հռոմեական կայսրության և Իսպանիայի հոդվածների բայթերի քանակը 150 հազ.-ից ավելին է, իսկ մյուս հոդվածների բայթերի քանակը գրեթե երկու անգամ ավելի պակաս է։ Հիմա Իսպանիա, թե Հռոմեական կայսրություն, դա է խնդիրը, որը իրականում շատ բարդ խնդիր է, շատ բարդ ընտրություն։ Ճիշտ է՝ Իսպանիան էլ լրիվ արժանի է լավագույնը կոչվելու պատվին, բայց իմ ընտրությունը կանգնում է Հռոմեական կայսրություն հոդվածի վրա, քանի որ այն, իմ կարծիքով, մի փոքր, գերազանցում է Ւսպանիայի հոդվածին։
- Ֆետայի 06։07, 3 Հունվարի 2012 (UTC)
- Հայկ
- Արտաշես +1 Շատ լավ հոդված է, հայերեն Վիքիպեդիայում լավագույններից։
- ERJANIK 12։38, 15 Հունվարի 2012 (UTC) Ճիշտ է ոչ հեշտ, բայց իմ ընտրությունը կանգնեց Հռոմեական կայսրության վրա։ Իսպանիան մի փոքր, բայց այնուամենայնիվ զիջում է այս հոդվածին։ Կոնկրետ Ժոզե Մոուրինյոն մյուսներից թույլ է, Կիլիկիայի Հայկական Թագավորությունը նույնպես լավն է, բայց արդեն նկատելիորեն զիջում է։ Չելսի ՖԱ-ն դեռ ավելացնելու տեղ ունի, իսկ իմ առաջարկած Այս հրաշալի կյանքը բավականին ավարտուն ու ընդգրկուն հոդված է, հոդվածի մասին ընդարձակ տվյալներ պարունակող, բայց նույնպես զիջում է։ Ինչևէ առաջարկում եմ մյուս հոդվածները և մանավանդ Իսպանիան ավելացնել, ավելի լավ հոդված դարձնելու համար, կոնկրետ իմ Այս հրաշալի կյանքը գրեթե չունի ավելացնելու տեղ, եթե գտնեմ իհարկե կավելացնեմ։ Շնորհակալություն բոլորին։
- Կողմ--Bekoքննարկում 14։12, 15 Հունվարի 2012 (UTC)
- Կողմ--ՀայկԱփրիկյան 07։32, 16 Դեկտեմբերի 2012 (UTC)
Չելսի ՖԱ խմբագրել
- ...
Կիլիկիայի Հայկական Թագավորություն խմբագրել
- ...
Ժոզե Մոուրինյո խմբագրել
- ...
Արդյունքը խմբագրել
2011 թ. հոդված է ընտրված Հռոմեական կայսրություն հոդվածը։