Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Օգոստոս, 2023

←Հուլիս, 2023 Արխիվ, օգոստոս - 2023 Սեպտեմբեր, 2023
Շեյդի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

2021 թվականի սեպտեմբերին հոդվածն առաջադրվել է ջնջման։ Քննարկմանը ներկայացվել են ջնջմանը կողմ և դեմ կարծիքներ, փաստն այն է, որ հոդվածը չի ջնջվել։ Այնուամենայնիվ, ես պնդում եմ, որ հոդվածը պետք է ջնջվի։ Հոդվածում նշված է, որ տվյալ անձը դարձել է «Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն»։ Ենթադրելի է, որ Ժամանակակից տեղեկատվական աղբյուրների առկայության պայմաններում այդպիսի առաջնության վերաբերյալ համացանցում առնվազն մի քանի հեղինակավոր-մասնագիտական աղբյուրներ պետք է լինեին (երաժշտական, մշակութային, գոնե լրատվամիջոցներ, որոնք տարբեր առիթներով կանդրադառնային այդ առաջնությանը), սակայն կարելի է ասել գրեթե չկան այդպիսիք։ Չնայած կարելի է գրեթե բառն էլ հանել։ Անհայտ է, թե ում կողմից է կազմակերպվում այդ առաջնությունը, արդյո՞ք այն կազմակերպողը իրավունք ունի մրցույթը կոչել Հայաստանի առաջնություն։ Համացանցում մի քանի տեղ գտա Բիթբոքսի հայկական ասոցիացիա անունով կցկտուր ներկայացված ինչ-որ կառույցի մասին անդրադարձ (օրինակ «միևնույն բեմում հանդես եկան հանրահայտ անգլիացի DJ Switch-ը և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը», «օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա»)։ Միգուցե այդ ասոցիացիա անունով հանդես եկող կառույցն է կազմակերպում, սակայն հարցն այն է, որ կազմակերպիչը հայտնի/նշանակալի չէ։ Ուստի «Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն» արտահայտությունը տվյալ անձին նշանակալի չի դարձնում։ Հոդվածում նշված է, որ նա «միջազգային "Tezarean Beatbox Battle"-ի հաղթող» է։ Համացանցում փնտրեցի «Tezarean Beatbox Battle» անունը։ Գտա իստագրամի, յութուբի ինչ-որ էջեր, aravot.am կայքի այն հոդվածը, որտեղ ասվում էր, որ «օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա»։ Եթե այս առաջնությունը հանրագիտարանային նշանակալիություն ունենար, ապա ժամանակակից տեղեկատվական հարթակների մի քանի լուրջ մասնագիտական միջոցների կողմից անդրադարձի կարժանանար։ Ուստի կարող եմ պնդել, որ "Tezarean Beatbox Battle"-ի հաղթող» արտահայտությունն այս դեպքում տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում։ Հոդվածում ներկայացված այլ տեղեկությունների չեմ անդրադառնում, քանի որ դրանք ինքնին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում անձին։ Եթե կան մասնակիցներ, ովքեր կարող են ներկայացնել իմ կողմից հոդվածից մեջբերված տեղեկությունների վերաբերյալ մասնագիտական, հեղինակավոր աղբյուրներ, համապատասխան ապացույցներ/հակափաստարկներ, ապա ես քննարկումը կփակեմ։ --Գարդմանահայ (քննարկում) 13:21, 7 Մարտի 2023 (UTC)[reply]

  •   Թողնել։ Ողջույններս, հարգելի Գարդմանահայ։ Կրկին նույն խնդիրն առաջ եկավ։ Սա խոսում է այն մասին, որ անձամբ հայն է թերագնահատում հային։ Այս արտիստին վերաբերող հոդվածը նախորդ քննարկումից էլ պարզ դարձավ, որ լիովին համապատասխանում է Հայերեն Վիքիպեդիայի երաժիշտ/արտիստների կատեգորիային։ Տվյալ արտիստը Հիփ-Հոփ մշակույթի 5-րդ էլեմենտի՝ Բիթբոքսի առաջին և դեռևս ՄԻԱԿ ներկայացուցիչն է միջազգային ԱՄԵՆԱՄԵԾ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ/ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ինչպես առցանց, այդպես էլ ռեալ բեմական։ Խնդիրը նրանում է, որ սրա մեջ խնդիր տեսնում են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն և գեթ մեկ անգամ էլ չեն ուսումնասիրել այս սուբկուլտուրան։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է միջազգային աղբյուրների քանակն ավելի շատ, քան թե հայկական։ Իհարկե հարցիս պատասխանը կգտնեք հենց հարցից առաջ իմ կողմից գրված նախադասությունում, այսինքն՝ հայը ուշադիր չլինելով և թեմայից լիովին հեռու լինելով նույնիսկ չի էլ հետաքրքրվել, քանի որ այս սուբկուլտուրան նոր-նոր է զարգանում մեր երկրում։ Ունենք նաև ֆուտբոլ ֆրիսթայլերներ և այլ ժամանակակից մշակույթի հայ ներկայացուցիչներ, ովքեր էլի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ թեմային վերաբերող մրցույթների հաղթողներ են, իրենց մասին գրենք հոդված, հետո ասենք ոչ հանրագիտարանային ե՞ն ու ջնջե՞նք․․․իհարկե ո՛չ։ Ավելացնում եմ ևս երկու աղբյուր, թարմ և կարևոր, արդեն ռուսական МИР 24 ТВ-ի ռեպորտաժը տվյալ արտիստի մասին և Beatbox Fandom-ի հոդվածը։ Հուսամ ռեալ և խելացի քննարկում կդառնա։ Հարգանքով՝ --Մեսրոպ Հայրապետյան (քննարկում)
Հարգելի Մեսրոպ Հայրապետյան, այս քննարկման մեջ մասնակիցների ու քննարկվող անձի ազգությունը որևէ նշանակություն չպետք է ունենա։ Հետևաբար Ձեր ասած «անձամբ հայն է թերագնահատում հային» արտահայտությունն այնքան էլ տեղին չեմ համարում։ Երբ ասում եք «Հուսամ ռեալ և խելացի քննարկում կդառնա», դրանով ինձ վիրավորում եք, եթե իհարկե ինձ էր ուղղված, քանի որ այդ արտահայտությամբ արդեն իսկ կասկածի տակ եք դնում դիմացինի խելամտությունը։ Ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ այդ իմաստով չեք գրել, բայց ընկալվում է այդպես։ Քննարկումը բացելով ես հստակ պատճառը նշել եմ, այն է՝ հոդվածում գրված այն տեղեկությունները, որոնք տվյալ անձին նշանակալիություն կհաղորդեն, չունեն աղբյուրներ /որոշ դեպքերում ընդհանրապես չունեն, որոշ դեպքերում վստահելի աղբյուրներ չունեն/։ Նույնիսկ նշել եմ, որ եթե որևէ մասնակից ներկայացնի համապատասխան աղբյուրներ, ապա շնորհակալություն կհայտնեմ ու ինքս կփակեմ քննարկումը։ Ուստի հոդվածը չջնջելուն կողմ լինելու համար որևէ կարիք չկա գրել, թե ես տվյալ երաժշտական ժանրից «տեղյակ չեմ»։ Ես կարող եմ ֆուտբոլից տեղյակ չլինել, բայց այդ հանգամանքն ինձ չխանգարի ջնջման ներկայացնել այդ թեմային վերաբերող հոդվածներ։ Ինչպես հասկացա աղբյուրներ եք ավելացրել, շնորհակալություն։ Կուսումնասիրեմ դրանք։ Պարզապես տեղեկացնեմ (եթե իհարկե տեղյակ չեք), որ Վիքիպեդիայի նշանակալիություն կանոնակարգի 1-ին կետն ասում է «Թեման կարող է ունենալ առանձին հոդված եթե այն բավարարում է նշանակալիության հիմնական չափանիշին, այն է ստուգելի է անկախ վստահելի աղբյուրներով․․․»։ Նույն կանոնակարգի մեկ այլ հատվածում գրված է «Վստահելի աղբյուրներով պետք է ապացուցվի թեմայի նշանակալիությունը, ընդ որում վստահելի աղբյուրը պետք է բավարարվի վստահելի աղբյուրների կանոնին․․․»։--Գարդմանահայ (քննարկում) 17:48, 20 Մարտի 2023 (UTC)[reply]
Իհարկե ասածս անվանական ոչ ոքի չէր վերաբերում և ոչ ոքին վիրավորելու նպակակ իհարկե չկա։ Իսկ իմ կողմից գրված վերջին նախադասությունը և ոչ միայն վերջինը, յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ տարբեր ձևերով։ Ասածս միմիայն ճիշտ և ռեալ քննարկման և պարզաբանման մասին էր։ Ինչը վերաբերում էր հոդվածի նշանակալիությանը, կրկին նշեմ, որ նշանակալի է։ Եվ կրկին նշեմ, որ դա քննարկվել էր դեռևս 1-2 տարի առաջ և ադմինիստրատիրների հետ քննարկումը հետաքրքիր ընթացք ունեցավ և հոդվածը հաստատվեց որպես նշանակալի և համապատասխանեց բոլոր ստանդարտներին։ Մի քանի աղբյուր էլ ավելացվել են և տեղեկացնեմ, որ բիթբոքսի հետ կապված հոդվածը կարող է նշանակալի դարձնել Swissbeatbox-ն, BeatboxBattle.TV-ն, Beatbox FanDom-ը և նմանատիպ այլ կայքեր։ Թվարկածներիցս 2-ում կար Շեյդիի մասին հոդված և տեղեկություն այն բանի մասին, որ նա երկրի չեմպիոն է, իսկ 3-րդ կայքն այս պահին անսարք է և ժամանակավոր իհարկե չի կարող դառնալ աղբյուր։ Ռուսական МИР ТВ-ն և այլ նմանատիպ կայքերը նույնպես աղբյուր են դիտարկվում, իհարկե։ Այս ամենը փաստեր են։ Հարգանքով՝ --Մեսրոպ Հայրապետյան (քննարկում)
Հարգելի Մեսրոպ Հայրապետյան, Դուք արդեն ասել եք, որ, ըստ Ձեզ, քննարկվող հոդվածը նշանակալի է, ի՞նչ կարիք կա գրեթե յուրաքանչյուր նոր գրվածքի մեջ այդ մասին շեշտել։ Դրանից հոդվածում իմ ներկայացրած թերությունները չեն վերանա։ Եթե նույնիսկ 1-2 տարի առաջ բոլոր ադմինները կողմ են եղել հոդվածը թողնելուն ինչպես Դուք եք պնդում, ապա այդ հանգամանքը դեռ չի նշանակում, որ 1-2 տարի հետո ոչ ադմինիստրատորը չի կարող հոդվածը ջնջման ներկայացնել։ Իրականում հոդվածը չի բավարարել բոլոր ստանդարտներին ինչպես պնդում եք, պարզապես Beko մասնակիցը ներկայացրել է Նշանակալիության կանոնակարգի Երաժիշտներ ենթակկանոնակարգից մեջբերում, որի համաձայն Հայաստանի չեմպիոն դառնալը նշանակալիություն է հաղորդում։ Սակայն ես արդեն նշել եմ, որ Նշանակալիության կանոնակարգը պահանջում է աղբյուրներով հավաստում, իսկ քննարկվող հոդվածն այս առումով ունի լուրջ խնդիրներ։ --Գարդմանահայ (քննարկում) 12:25, 23 Մարտի 2023 (UTC)[reply]
Հարգելի Մեսրոպ, խնդրում եմ ասել, թե սա ի՞նչ կայք/էջ է, որը ներկայացված է որպես նշանակալիությունը հավաստող աղբյուր՝ https://beatbox.fandom.com/wiki/Armenian_Beatbox_Championship։ Ճիշտն ասած նույն այդ տիրույթում ինձ առաջարկ եղավ ստեղծել սեփական համայնքային էջը և ես գրեթե ստեղծեցի Պեմզաբլոկ շարելու առաջնություն համայնքի pemzablok.fandom.com-ը։ Դուք սա լո՞ւրջ աղբյո՞ւր եք համարում։ Որևէ երաժշտական ժանրում Հայաստանի չեմպիոնի, առավել ևս աշխարհի չեմպիոնի մասին պետք է այս դարում լինեն բազմաթիվ լուրջ աղբյուրներ։ -Գարդմանահայ (քննարկում) 12:25, 23 Մարտի 2023 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, ֆանդոմ-ը աշխատում է Վիքիպեդիայի նման, այսինքն դու Վիքիպեդիայում էլ կարող ես ստեղծել պեմզաբլոկի ասոցիացիա կամ ֆեդերացիա, բայց այն կջնջվի կամ նմանատիպ բլոգ, սակայն շտապեմ հիասթափեցնել, որ դրանք նույնպես ջնջվելու են ֆանդոմից։ Համբերատար ձևով նորից կպատասխանեմ այդ հարցին՝ այո, ես դա աղբյուր եմ համարում և ոչ միայն ես եմ համարում, այլ բիթբոքսից տեղյակ և հետաքրքրվողները և ոչ միայն ֆանդոմը, այլ նաև մյուս նշածս էջերը՝ վերևի հատվածում։---Մեսրոպ Հայրապետյան (քննարկում)
Fandom․com-ի մեր մասին բաժնում գրված է՝ «Fandom-ը ժամանցի և խաղերի երկրպագուների աշխարհի ամենամեծ հարթակն է: Մենք օգնում ենք 350 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում խորանալ իրենց սիրելի խաղերի, զվարճանքի և մշակույթի մեջ՝ եզակի գործիքների, հիշարժան փորձառությունների, օրիգինալ բովանդակության և առևտրի միջոցով: Մենք ձգտում ենք ավելի շատ համակիրների և ավելի շատ ֆանդոմների: Եվ այդ ամենն անում ենք համակիրների հանդեպ սիրո»։ Այս կայքում կարելի է ծանոթանալ անիմե մուլտֆիլմների, խաղալ տարբեր տեսակի խաղեր (օրինակ GTA), դիտել ֆիլմեր, դիտել ինչ-որ մարդկանց բեռնած կարճ տեսանյութեր ու կատարել բազում այլ գործողություններ։ Այս ամենը, ինչպես նաև մինչ նայս իմ դիտարկումները հաշվի առնելով այդ կայքը/հարթակը չի կարող համարվել վստահելի /երկրորդական/ աղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 12:29, 28 Մարտի 2023 (UTC)[reply]
Fandom.com կամ Վիքիա։ Կրկին անգամ շեշտեմ, որ տվյալ հոսթինգային ծառայությունը հնարավորություն է տալիս էլ ավելի տեղեկացված լինել այս կամ այն սուբկուլտուրայից։ Վիքիա-ն ՇԱՏ ՀԵՇՏ կարող ենք համեմատել մեր Վիքիի հետ, քանի որ շեշտվում է, որ դա նույնպես շահույթ չհետապնդող և ոչ կոմերցիոն հարթակ է, այսինքն դա նույնպես հանգիստ կարող ենք դիատրկել որպես աղբյուր։ Այսքանն էլ գրեցի, որպեսզի հասկանալի լինի, բայց արդեն այս քննարկումը համարում եմ տեղում դոփվող։ Այս հոդվածի ջնջվելուն շատերը դեմ են և նույն բաները կրկնելու կարիքը չեմ տեսնում։ Հարգանքով՝ --Մեսրոպ Հայրապետյան (քննարկում)
Ջնջման առաջադրված հոդվածների հարթակը քվեարկության հարթակ չէ։ Այստեղ որոշում պետք է կայացվի ոչ թե քանի մասնակից է կողմ կամ դեմ ջնջմանը, այլ թե որ տեսակետն է առավել հիմնավոր։ Կողմ քվեարկած մասնակիցների մեծ մասը կա՛մ նշել են, որ կա խնդիր, բայց այնուամենայնիվ կողմ են չջնջելուն՝ չներկայացնելով ջնջման համար ներկայացված փաստարկներին, հիմնավորումներին հակափաստարկներ, կա՛մ պարզապես գրել են, որ կողմ են առանց հիմնավորումներ ներկայացնելու։ Ոչ մեկ հստակ, հիմնավոր հակափաստարկ չի ներկայացրել, թե ինչու չպետք է ջջվի հոդվածը։ Ինչ վերաբերում է Fandom կայքի շահույթ հետապնդել կամ չհետապնդելուն, ապա այդ հանգամանքը որևէ էական նշանակություն չունի աղբյուր լինել/չլինելու մասով։ Բազմաթիվ լրատվամիջոցներ կան, որոնք աղբյուր են հանդիսանում ՀՎ-ի համար, բայց իրենց գործունեության համար շահույթ են հետապնդում։ Ձեր ասածից առավել հիմնավորվում է այն տեսակետը, որ Fandom-ը առնվազն քննարկվող հոդվածի համար չի կարող լինել աղբյուր, ինչպես օրինակ Հայերեն Վիքիպեդիան Հայերեն Վիքիպեդիայի համար։--Գարդմանահայ (քննարկում) 18:24, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Նաև հատուկ նշեմ, որ ջնջման կանոնակարգն ասում է՝ «Հոդվածը կջնջվի, երբ ջնջման կողմնակիցների փաստարկները առավել ծանրակշիռ են և հոդվածը համապատասխանում է հետևյալ պայմաններից որևէ մեկին՝ ․․․ ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն (այս մասով ես ներկայացրել եմ փաստարկներ, հիմնավորումներ,), ․․․ ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն (քննարկման ընթացքում ուսումնասիրելով հոդվածում նշված արտաքին հղումները պարզորոշվում է կամ խիստ կասկած է առաջանում, որ հոդվածն ամենայն հավանականությամբ քարոզչական/գովազդային բնույթ ունի)»։--Գարդմանահայ (քննարկում) 18:24, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
  Թողնել, հետևել եմ նախորդ քննարկմանն էլ, ծանոթացա հոդվածին էլ, և կարծում եմ, որ, այո՛, կա նշանակալիություն: Բայց կա նաև աղբյուրների խնդիր, օրինակ՝ կա այս տեսանյութը, որը հրապարակված է միայն Ֆեյսբուքում, լավագույն դեպքում՝ Յություբում, սակայն չկա Հանրայինի էջում (ես չգտա): Հիմա հարց՝ սա ընդունե՞նք, թե՞ ոչ: Ըստ իս, Հանրայինն արդեն հեղինակավոր աղբյուր է: Բայց անկախ դրանից՝ կարծում եմ, որ նախորդ քննարկման մեջ բերված փաստարկներն էլ պիտի հաշվի առնել ու թողնել հոդվածը:--∑ίγμα (քնն.) 19:39, 19 Մարտի 2023 (UTC)[reply]
Այս քննարկումը բացելիս հստակ ներկայացրել եմ աղբյուրների (որոշ դեպքերում ընդհանրապես աղբյուրների, որոշ դեպքերում վստահելի աղբյուրների) բացակայությունը։ Եթե ընդունում եք, որ աղբյուրների խնդիր կա, ապա նաև ճիշտ կլինի հաշվի առնել Նշանակալիություն կանոնակարգը, որի 1-ին կետն ասում է «Թեման կարող է ունենալ առանձին հոդված եթե. այն բավարարում է նշանակալիության հիմնական չափանիշին, այն է ստուգելի է անկախ վստահելի աղբյուրներով․․․»։ Նույն կանոնակարգի մեկ այլ հատվածում գրված է «Վստահելի աղբյուրներով պետք է ապացուցվի թեմայի նշանակալիությունը, ընդ որում վստահելի աղբյուրը պետք է բավարարվի վստահելի աղբյուրների կանոնին․․․»։--Գարդմանահայ (քննարկում) 17:54, 20 Մարտի 2023 (UTC)[reply]
Դուք երկարամյա խմբագիր եք, կարծում եմ պետք է տեղյակ լինեք, որ սա քվեարկություն չի, որպեսզի Թողնել կաղապարը դնել ու անցնել առաջ։ Հիմնավորեք Ձեր դիրքորոշումը փաստերով կամ ջնջմանը կողմ փաստարկներին դեմ հակափաստարկներ ներկայացրեք։ --Գարդմանահայ (քննարկում) 11:55, 23 Մարտի 2023 (UTC)[reply]
Ըստ Ձեզ՝ հետևյալ կայքը/էջը վստահելի աղբյո՞ւր է՝ https://beatbox.fandom.com/wiki/Armenian_Beatbox_Championship։--Գարդմանահայ (քննարկում) 12:30, 23 Մարտի 2023 (UTC)[reply]
Իսկ կարելի է՞ իմանալ ի՞նչն է վիճելի և արդյո՞ք Ձեզ բավարարում են ներկայացված աղբյուրները, օրինակ այս մեկը՝ https://beatbox.fandom.com/wiki/Armenian_Beatbox_Championship։ Ոնց որ ես կամ մեկ այլ մարդ do.am տիրույթում ստեղծեմ էջ ու գրեմ, որ ես 1 ժամում ամենաշատ պեմզաբլոկ շարելու Հայաստանի չեմպիոնն եմ ու դա որպես աղբյուր ներկայացնեմ վիքիհոդվածում։ Վերևում արդեն գրել եմ, որ Նշանակալիության կանոնակարգը պահանջում է աղբյուրներ առանց որոնց հոդվածը պետք է ջնջվի։--Գարդմանահայ (քննարկում) 12:09, 23 Մարտի 2023 (UTC)[reply]

mir24.tv կայքի հոդվածը հեռացնում եմ որպես աղբյուր, քանի որ այնտեղ գրված է, թե Շեյդին իր 22 տարեկան հասակում դարձել է աշխարհի 100 լավագույն բիթբոքսերներից մեկը։ Որքան փնտրեցի համացանցում որևէ աղբյուր չգտա այդ պնդումն ապացուցելու համար։ Միգուցե այլ մասնակից կարողանա գտնի սկզբնաղբյուրը/ները։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ հոդվածը կառուցված է հենց Շեյդիի հետ հարցազրույցի, այսինքն՝ նրա պնդումների վրա, ապա այն չենք կարող օգտագործել Հայերեն Վիքիպեդիայում որպես աղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 12:54, 28 Մարտի 2023 (UTC)[reply]

asekose.am կայքի հոդվածը ՀՎ հոդվածի աղբյուրների ցանկից հեռացնում եմ, քանի որ այնտեղ ներկայացված է Շեյդիի խոսքերը (մերթ հարցազրույցի տեսքով, մերթ նրա ֆեյսբուքյան գրառումն արտատպելու տեսքով), օրինակ՝ «Իրականում շատ բարդ է եղել, ձգտումը միշտ կար, բայց չեմ ունեցել աջակցություն հայերի կողմից․․․», «2011-2021. Այո, հենց 10 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հասնել իմ նպատակներից մեկին․․․», «Սա առաջին դեպքն էր, որ հայ մասնակից կար՝ Հայաստանի դրոշով․․․»։ Այսպիսի հոդվածը չի կարող աղբյուր հանդիսանալ Հայերեն Վիքիպեդիայում։--Գարդմանահայ (քննարկում) 13:03, 28 Մարտի 2023 (UTC)[reply]
Հայ-ռուսական համալսարանի կայքի հոդվածը որպես աղբյուր համարելը սխալ է, քանի որ այն ներկայացված է հարցազրույց (Интервью) կատեգորիայով, այսինքն հոդվածն ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է այդ պահին տվյալ համալսարանի ուսանողից վերցրած հարցազրույց, որտեղ Շեյդին ներկայացնում է որոշակի տեղեկություններ իր մասին։ Հարցազրույցում նա շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր Արմեն Դարբինյանին իրեն աջակցելու և օգնելու համար։ Նա հայտնում է, որ համալսարանը հովանավորել է իրեն 2018 թվականի Բիթբոքսի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում և որ ինքն առաջնության միակ հայն է եղել․․․։ Իհարկե, կան դեպքեր, երբ հարցազրույց-հոդվածը կարող ենք որպես աղբյուր ընդունել, բայց եթե առկա են նաև երկրորդական վստահելի աղբյուրներ, որոնք հիմնավորում են/փաստում են ասվածը։--Գարդմանահայ (քննարկում) 18:37, 4 Ապրիլի 2023 (UTC)[reply]
Ինձ մոտ էլ չի բացում։--Գարդմանահայ (քննարկում) 16:21, 13 Հունիսի 2023 (UTC)[reply]
ru:Каландадзе, Вахтанг Вахтангович հետաքրքիր է, օրինակ այս անձը շատ է առավել Շեյդիից?? այսինքն հանրագիտարանային տեսանկյունից առավել: --ERJANIK (քննարկում) 15:07, 13 Հունիսի 2023 (UTC)[reply]
Երջանիկ ջան, ամենայն հարգանքով, բայց այս հարթակում հանրագիտարանային տեսանկյունը որոշվում է Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերով (ուզենք, թե չուզենք), այլ ոչ թե համեմատություններ անցկացնելով։ Ես ներկայացրել եմ բազմաթիվ պնդումներ, փաստեր, որ քննարկվող հոդվածը պետք է ջնջվի։ Իմ ներկայացրած փաստերին հակառակ չեն ներկայացվել հակափաստարկներ։ Կողմ քվեարկող մասնակիցները չեն հիմնավորել իրենց կողմ քվեն և ոչ էլ պատասխանել են իմ հարցադրումներին։ Ես նշել եմ թե Հայերեն Վիքիպեդիայի որ օրենքներին է հակասում։ Այդքանով արդեն իսկ վաղուց պետք է ջնջված լիներ այս հոդվածը։ --Գարդմանահայ (քննարկում) 16:18, 13 Հունիսի 2023 (UTC)[reply]
ERJANIK ջան, չենք կարող առաջնորդվել այլ վիքիհամայնքի չափանիշներով կամ որոշումներով։ Այլապես այստեղ առանց քննարկման կջնջեինք, քանի որ այն քննարկումով ջնջվել է օրինակ հենց նույն ruwiki-ում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ավետիսյան91 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
/շնորհակալություն արձագանքի համար, ես ուղղակի որպես ընդհաուր առումով հարցրեցի: --ERJANIK (քննարկում) 00:39, 21 Հունիսի 2023 (UTC)[reply]

Քանի որ քննարկումը փակելու ժամկետները վաղուց անցել են, սակայն խմբագիրներից ոչ մեկ չի ամփոփել քննարկումը, ուստի ես քննարկման նախնական ամփոփում եմ ներկայացնում որպես օգնություն (չնայած այդքան էլ ճիշտ չեմ համարում իմ կողմից ջնջման ներկայացված հոդվածի քննարկումն իմ կողմից ամփոփելը)։ Ինչպես արդեն նշվել է այսպիսի քննարկումների ամփոփումը չպետք է կատարվի առավել շատ կողմ կամ դեմ քվեարկած տեսակետի օգտին, այլ պետք է հաշվի առնվեն առավել հիմնավոր փաստարկները։ Քննարկման ընթացքում ներկայացվել են բավարար չափով փաստարկներ, հիմնավորումներ, կանոնակարգային պնդումներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ հոդվածը պետք է ջնջվի։ Բացի այդ, հոդվածի բովանդակության մեջ հայտնաբերվել և ներկայացվել են խիստ կասկածելի պնդումներ, որոնք տաևական ժամանակ չեն հերքվել։ Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ որպես քննարկման նախնական ամփոփումը հետևյալն է՝ ջնջել հոդվածը։ Այս նախնական ամփոփումը գրում եմ որպես ադմինիստրատորներին օգնություն։--Գարդմանահայ (քննարկում) 07:04, 8 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Ժամկետներն իհարկե անցել են: Քննարկման ընթացքում ներկայացվել են բավարար փաստարկներ և ապացույցներ այն մասին, որ հոդվածը համապատասխանում է արտիստին վերաբերող հոդվածի բոլոր նորմերին և այս արտիստի մասին հոդվածը նշանակալի է: Talentter կայքն աշխատում է շատ նորմալ և այնտեղ ևս երևում է հայտնի երաժշտին պատկանող հաստատող նշանը, ինստագրամյան հարթակում ևս ստացել է այդ նշանը (չնայած որ, հիմա շատերը կարողանում են նաև գնել): Ես էլ որպես խմբագիր, հոդվածի հեղինակ և ուղղակի ունկընդիր, կցանկանամ ադմինիստրատորներին օգնել և հաստատել հոդվածը որպես նշանակալի և փակել արդեն 2-րդ անգամ բացված այս քննարկումը... հուսանք, որ մյուս տարի կրկին չի բացվի այս քննարկումը: Հարգանքով` --Մեսրոպ Հայրապետյան (քննարկում) 15:27, 31 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Անհամաձայնություն քննարկումը փակած ադմինի կայացրած որոշման հետ խմբագրել

ԱշոտՏՆՂ ջան, ամենայն հարգանքով, բայց ի՞նչ է նշանակում «Ջնջելու համար բավարար կոնսենսուս չկա»։ Ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների ընթացքում հաճախ մեկ կամ մի քանի մասնակիցներ մինչև վերջ դեմ են լինում ներկայացված առաջարկին, բայց չի նշանակում որ այդպիսի քննարկումները ամփոփում են և որոշում չջնջել (անկախ այն բանից թե որ կողմի փաստարկներն են առավել հիմնավոր)՝ նշելով թե կոնսենսուս չկա։ Ջնջման կանոնակարգն ասում է, որ «Հոդվածը կջնջվի, երբ ջնջման կողմնակիցների փաստարկները առավել ծանրակշիռ են և հոդվածը համապատասխանում է հետևյալ պայմաններից որևէ մեկին՝ ․․․»։ Ես հստակ հիմնավորել եմ թե կանոնակարգի որ պայմաններին է համապատասխանում հոդվածը, հետևաբար ջնջման ենթակա է։ Իմ ներկայացրած փաստարկներին, հիմնավորումներին, պնդումներին հակափաստարկներ չեն ներկայացվել։ Ջնջմանը դեմ արտահայտված մասնակիցների գրածներին ես հստակ հակափաստարկներ եմ ներկայացրել, հիմնավորել, որ իրենց կողմ ձայնը սխալ է կամ անհիմն։ Փաստորեն դու քննարկումը փակելիս կա՛մ խորապես չես ուսումնասիրել քննարկումը, կա՛մ չես ցանկացել իմ կողմից ներկայացված բազմաթիվ հիմնավորումները, պնդումները, ներկայացված փաստերը հաշվի առնել։ Երկու դեպքում էլ քննարկումը փակելու քո քայլը սխալ է։ 1-ին դեպքում առնվազն անհարգալից վերաբերմունք է խմբագիրներից մեկի և ընդհանրապես Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերի նկատմամբ, իսկ երկրորդ դեպքում նկատելի է կողմնակալություն։ Ջնջման կանոնակարգն ասում է՝ «Ջնջման ներկայացված հոդվածի ժամանակը լրանալուց հետո Վիքիպեդիայի փորձառու մասնակիցներից մեկը տալիս է արդյունք, որտեղ նշում է արդյունքի պատճառները, որից հետո ադմինիստրատորը հեռացնում է հոդվածը կամ հանում է ջնջման կաղապարը թողնելու դեպքում»։ Ինքդ որևէ արդյունք/հիմնավորումներ չես ներկայացրել, ուստի ենթադրելի է, որ քննարկումը փակելիս առաջնորդվել ես որևէ մասնակցի ներկայացրած ամփոփմամբ։ Խնդրում եմ նշել, թե ինչո՞ւ ես առաջնորդվել Մեսրոպ Հայրապետյան մասնակցի գրածով և անտեսել իմ գրածը։ Իսկ իմ գրածը մատնացուցույց է անում քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացված հստակ հիմնավորումները, փաստարկները, պնդումները, որոնք չեն «զրոյացվել» այլ խմբագրի հակափաստարկներով, այսինքն՝ իմ ներկայացրած տեսակետը այս դեպքում առավել ծանրակշիռն է։ Սա նշանակում է, որ ոչ թե քննարկումը պետք է փակեիր, հոդվածը թողնեիր ՀՎ հարթակում՝ նշելով թե կոնսենսուս չկա, այլ պետք է հոդվածը ջնջեիր՝ հիմնվելով քննարկման ընթացքում ներկայացված առավել ծանրակշիռ հիմնավորումների վրա։ Եվս մեկ անգամ մեջբերում եմ Ջնջման կանոնակարգից մի քանի կետեր՝ (կետ 3) «ՎՊ:ՋԵՀ էջում հոդվածը պետք է մնա առնվազն մեկ շաբաթ, երբ արդյունքը առավել քան պարզ է, և առավելագույնը` մեկ ամիս ժամկետով, երբ իրարամերժ ու հավասարակշիռ կարծիքներ կան»։ Հաջորդ կետով լրացնում է ասվածը (կետ 4) «Հոդվածը կջնջվի, երբ ջնջման կողմնակիցների փաստարկները առավել ծանրակշիռ են»։ Քանի որ քննարկումը փակել ես և պահպանել հոդվածը, ուստի խնդրում եմ հստակ հիմնավորել, թե քննարկման ընթացքում իմ ներկայացրած փաստարկները, պնդումներն ու հիմնավորումները ինչո՞ւ ես որակում ոչ ծանրակշիռ։ Այս գրությունը փակված քննարկման արդյունքի բողոքարկում է։ Թեմայով հետաքրքրվողներին, կարծիքներ հայտնողներին խնդրում եմ քննարկումն ամբողջությամբ ընթերցել, վերլուծել ասվածը և նոր միայն կարծիք հայտնել, որպեսզի չստացվի այսպիսի ոչ ցանկալի իրավիճակ Հայերեն Վիքիպեդիայում։--Գարդմանահայ (քննարկում) 18:22, 1 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Քննարկումը փակած ԱշոտՏՆՂ-ի գործողության սխալ լինելու մասին բարձրաձայնել եմ, ներկայացրել եմ (այդ թվում՝ հարցադրումներով), թե ինչի՞ է նրա կողմից հոդվածի չջնջվելը սխալ, սակայն մեկ շաբաթ է ինչ արձագանք չկա նրա կողմից, ուստի հեռացնում եմ քննարկման փակելու կաղապարը։ Ընդհանրապես, և հատկապես նման «կոնֆլիկտային» քննարկումների փակումը պետք է հիմնավորված լինի, իսկ այդ հիմքերը ներկայացվեն հստակ, հանգամանալից։ ԱշոտՏՆՂ ջան, խնդրում եմ այս գրառումը չընկալես անձնական, սա վերաբերում է զուտ այս քննարկմանը։--Գարդմանահայ (քննարկում) 19:03, 7 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Նկատեցի, որ վերջերս այլ քննարկումներում շահերի բախման մասին խոսել են GeoO-ն և 23artashes-ը։ Խնդրեմ դիտարկել այս տեսանյութը։ Արդյո՞ք սա կարող է խոսել նման երևույթի մասին և/կամ անձի կողմից միջնորդավորված քննարկմանը մասնակից լինելու կամ այլ մասնակիցներին ուղղորդելու։ Իմ պատկերացումն այն է, որ եթե անձը նշանակալի է, ապա նա խնդիր չունի իր մասին հոդված ստեղծելու կամ դրա նշանակալիության համար պայքարելու (տեսանյութից՝ «մենք հաղթեցինք») կամ այլ խմբագիրների պիտակելու (տեսանյութից՝ «ոմն մարդկանց»), միևնույն է՝ նշանակալի անձի մասին նրա հետ կապ չունեցող խմբագիրները հոդված կստեղծեն։ Ավետիսյան91 (քննարկում) 06:46, 11 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, շահերի բախման մասին իմ դիտարկումները, որոնք շարադրել եմ մի քանի քննարկում ներքև, մնում են նույնը և կարելի է պրոյեկտել ցանկացած հոդվածի վրա։ Ինչ վերաբերում է տվյալ քննարկմանը. քանի որ ես Շեյդիին անձամբ ճանաչում եմ, այսքան ժամանակ ձեռնպահ եմ մնացել քննարկմանը և քվերակությանը մասնակցելուց, քանի որ չեմ կարծում, որ օբյեկտիվ որոշում կարող եմ կայացնել։ — GeoØ () 10:47, 11 Օգոստոսի 2023 (UTC)[reply]