Վիքինախագիծ:Կրթական ծրագիր/ԳՀ
(Վերահղված է Վիքիպեդիա:Կրթական ծրագիր/ԳՀից)
«Գյուղատնտեսական հանրագիտարանից» հոդվածները Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
- բոլոր հապավումները և համառոտագրությունները պետք է գրել բացված (օրինակ՝ ԵՊՀ - Երևանի պետական համալսարան, ՀԱԱՀ - Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ԵԱԱԻ - Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, ԳՀԻ - գիտահետազոտական ինստիտուտ, հայ. - հայերեն, հայկ. - հայկական, պրոֆ. - պրոֆեսոր, գիտ․ - գիտական, գիտություն, ժող-ը - ժողովածուները, 1966-ից - 1966 թվականից, թթ. - թվականներին և այլն)։ Հանրագիտարանում ընդունված հապավումների և համառոտագրությունների ցանկը 1094-1095-րդ էջերում է,
- տեղափոխելուց հետո հոդվածն անհրաժեշտ է վիքիֆիկացնել. պետք է բացվեն բոլոր հապավումներն ու համառոտագրությունները, դրվեն անհրաժեշտ ներքին հղումները, տեղեկաքարտը (Անձ կամ Գիտնական), ենթավերնագրերը, կատեգորիաները,
- եթե այլալեզու տարբերակներն առկա են, չմոռանաք ստեղծված հոդվածները Վիքիտվյալների միջոցով կապել դրանց հետ (որոշ հոդվածների կողքին կան համապատասխան հղումները),
- որոշ դեպքերում գրքում կան նույն անունով մի քանի հոդվածներ․ սխալներից խուսափելու համար ուշադրություն դարձրեք նշումներին,
- հոդվածի ստորին մասում անպայման տեղադրեք {{ԳՀ}} կաղապարը, այլապես հոդվածը կհամարվի անաղբյուր,
- խմբագրական ընդհարումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ստեղծվելիք հոդվածների անվանումների դիմաց ցանկում նախապես ստորագրել, բայց միաժամանակ երկու հոդվածից ոչ ավելի։ Ստեղծելուց հետո կարող եք ստորագրել երկու այլ հոդվածների դիմաց։ Եթե հոդվածը չեք ստեղծելու, մի՛ ստորագրեք։ Չստեղծված հոդվածների դիմաց դրված այն ստորագրությունները, որոնք կմնան մեկ շաբաթից ավելի, կհեռացվեն։
- Հանրագիտարանի PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից։
Հասկացություններ
խմբագրելՆախքան այս ենթաբաժնից հոդվածներ ստեղծելը խնդրում ենք ծանոթանալ որոշ կանոնների։
- Այս ենթաբաժնում հաճախակի օգտագործվող հապավումներ և կրճատումներ․
- գկ - գյուղատնտեսական կենդանի
- ՀՀ ԳՆ - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- Կենդանիների և բույսերի մասին հոդվածներում տեղադրեք {{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
- Եթե հոդվածի անվան տողում «Նշումներ» սյունակում կա հղում դեպի այլ լեզվով Վիքիպեդիա կամ դեպի Վիքիտվյալների տարր, ապա հոդվածն անպայման կապեք դրանց հետ։ Եթե հայերեն հոդվածը կարճ է, իսկ ռուսերենում կամ անգլերենում կա համապատասխան ծավալ, ապա այնտեղից թարգմանեք՝ 3000 բայթ նվազագույն ծավալը լրացնելու համար։
- Հոդվածները վերնագրեք այնպես, ինչպես գրված է այս աղյուսակում։
Ա-Ծ
խմբագրելՀոդվածի վերնագիր | Էջ | Նշումներ | Ստորագրություն |
---|---|---|---|
Ալվեոկոկոզ | 84 | ru:Альвеококкоз | |
Ալրաբզեզներ | 84 | en:Mealworm | |
Բազմամյա բույսեր | 188 | Ավելացնել այստեղից՝ en:Perennial plant | |
Բույսերի աճ և զարգացում | 230-231 | ||
Բուսախտաբանություն | 247-248 | ||
Գավառի գյուղատնտեսական քոլեջ | 259 | Առաջաբանում գրել այսպես՝ Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ | |
Գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխում | 275-276 | Հոդվածում ստեղծել նաև գրքում բերված աղյուսակը | |
Գյուղատնտեսական տեխնիկա | 283 | ru:Сельскохозяйственная техника | |
Դիապաուզա | 311 | en:Diapause | |
Բույսերի ժանգ | 380 | ru:Ржавчина растений | |
Ինկուբացիա | 387-388 | Կապել ru:Инкубация հոդվածի հետ, թարգմանել պետք չէ | |
Իցերիա | 392 | Հավելել այստեղից՝ :en:Roman goose | |
Լեգհոռն | 394 | Հավելել՝ ru:Леггорн | |
Լեգոգլոբին | 394 | Հավելել՝ Leghemoglobin | |
Խայտաթիթեռներ | 417 | Հավելել՝ ru:Пестрянки | |
Ինքնաշխատ խմոց | 421 | Ստեղծել նաև վերահղման էջ՝ Ինքնախմոց |
Կ
խմբագրելԸնդամենը՝ 52 հոդված (ցանկը պարբերաբար թարմացվում է)։