Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2023

Վիքիպեդիայի պատկերանշանի տառատեսակի փոփոխություն

Ողջույն սիրելի ադմինիստրատորներ: Քանի որ մասնագիտություններիցս մեկը գրաֆիկական դիզայնն է (խորացված տառատեսակների ոլորտում), ցանկանում եմ հայկական Վիքիպեդիայի պատկերանշանի համար նոր տառատեսակ առաջարկել, քանի որ ներկա տարբերակը ոճային առումով տարբերվում է բնօրինակի (անգլերենի) տառատեսակից: Կից ներկայացնում եմ հղում որտեղ PDF ֆայլով վիզուալ ներկայացրել եմ ներկա տառատեսակի տարբերությունները և առաջարկում փոխարինումը որտեղ դրաք առկա չեն: Harutyun Soghomonyan (քննարկում) 13:55, 27 հունվարի 2023 (UTC)[reply]

Ողջույն։ Շնորհակալություն առաջարկի համար։ Վիզուալ ինձ դուր եկավ տարբերակը։ Կարծում եմ GeoO-ին կհետաքրքրի, նշեմ քեզ ։Դ Ավետիսյան91 (քննարկում) 19:12, 27 հունվարի 2023 (UTC)[reply]
Ողջույն բոլորին։ @Ավետիսյան91 ջան, շնորհակալ եմ ինձ նշելու համար։ Հարգելի @Harutyun Soghomonyan, ես էլ եմ հավանում։ Իսկ ի՞նչ հեղինակային իրավունք ունի տառատեսակը, ո՞վ է հեղինակը, ի՞նչ լիցենզիայով է թողարկված։ Քննարկմանը մասնակցելու համար նշում եմ նաև @Xelgen մասնակցին, կարծում եմ՝ իրեն էլ կհետաքրքրի։ --ջեօ 🌱 19:18, 27 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի @GeoO, տառատեսակի անվանումն է` FreeSerif, հեղինակներն են` Primož Peterlin, Steve White, լիցենզիայի տեսակը` GNU General Public License։ Harutyun Soghomonyan (քննարկում) 19:38, 27 հունվարի 2023 (UTC)[reply]
Ողջույն, շնորհակալություն առաջարկի և մանրամասներին ուշադրության համար։ Ծայրատները իրոք ավելի մոտ են անգլերեն տարբերակում գործածված տարբերակին։ Իմ մոտ մի քիչ կյորնինգի (տառերի միջև հեռավորության) մասով հարցեր կան՝ «իք» և «եդ» զույգերի վրա հատկապես։ Ներքի գրածի մասով օք է, բայց գուցե մի փոքր ավելի խիտ էլ կարելի է փորձել։ Մեկ է մեծատառ «Ա»–ն freeserif-ով աչքիս պակաս շահեկան է, քան մեր օգտագործածը, ահտկպես պոչի ու ընդհանուր սլացիքության մասով։ Հնարավո՞ր է մի քիչ իրեն ձևափոխել։ Մեկ էլ ձեր տարբեակում անտի–ալիազինգը կփոխեի, ավելի մոտեցնելով թե բնօրինակին, թե մեր ներկա տարբերակին, հիմա նկատելի տարբերություն կա տառերի սահմանին։ Կարո՞ղ եք առաջարկներս հաշվի առնելոբ, նոր տարբերակ առաջրակել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:50, 27 հունվարի 2023 (UTC)[reply]
@Xelgen շնորհակալություն արձագանքի համար։ Կյորնինգի պահով լիովին համաձայն եմ հարկավոր են փոփոխություններ, «Ա» տառն էլ նույնպես ներկա տառատեսակում ավելի յուրահատուկ է։ Փոփոխությունները հեշտությամբ կարող եմ ավելացնել։ Կարող ենք բոլոր տառերը բացի Ա-ից դարձնել FreeSerif, իսկ Ա-ն թողնենք ներկայիս տառատեսակինը, բայց հաստատ վստահ չեմ իրար հետ կսազեն թե ոչ։ Վաղը կփորձեմ ձևափոխել ու օրինակը ուղարկել։ Harutyun Soghomonyan (քննարկում) 20:22, 27 հունվարի 2023 (UTC)[reply]
@GeoO @Xelgen @Ավետիսյան91 Կրկին ողջուն, ներկայացնում եմ վերջնական մշակված տարբերակը
Ի՞նչ կարծիքներ ունեք: Ի՞նչն է լավ, ի՞նչը վատ:
Հ․գ․ Linux Libertine-ը նույնպես GNU General Public լիցենզիայով է: Harutyun Soghomonyan (քննարկում) 13:07, 28 հունվարի 2023 (UTC)[reply]
Տարբերակն ընդունելի է իմ համար, նկատառում չունեմ։ Ա-ի համադրությունն էլ կարծես լավ է նայվում։ Ավետիսյան91 (քննարկում) 13:34, 28 հունվարի 2023 (UTC)[reply]
Ողջույն։ Ինձ համար էլ է ընդունելի, գեղեցիկ է նայվում։ Քվեարկությու՞ն ենք բացում, թե՞ ինչ-որ ժամանակահատված ենք ընտրում և սպասում այլ կարծիքների։ --ջեօ 🌱 14:26, 28 հունվարի 2023 (UTC)[reply]
Քննարկման հարգելի մասնակիցներ, հարցում բացեցի։ Խնդրում եմ քվեարկել համապատասխան էջում։ --ջեօ 🌱 19:31, 31 հունվարի 2023 (UTC)[reply]
Ինձ ներկա տարբերակը առաջարկվածի համեմատ զուտ վիզուալ ավելի կոկիկ-գեղեցիկ է թվում։ Xelgenն արդեն նշեց Ա տառի պոչի պահը։ Կան նաև այլ խնդիրներ տառերի ելուստների ոչ համաչափ ցցության պահով։ --Rob (քննարկում) 09:56, 10 փետրվարի 2023 (UTC)[reply]
Rob ջան, քվեարկությոան էջում էլ գրեք՝ Վիքիպեդիա:Հարցում/Հայերեն Վիքիպեդիայի լոգոյի տառատեսակի փոփոխություն։ Ավետիսյան91 (քննարկում) 10:02, 10 փետրվարի 2023 (UTC)[reply]
UPD: Վերջնական մշակված տարբերակը նախնականի համեմատ կոկիկության առումով ավելի ընդունելի է, սակայն Ա տառի պոչի պահը, այնուամենայնիվ, զիջում է ներկա տարբերակին։ --Rob (քննարկում) 10:04, 10 փետրվարի 2023 (UTC)[reply]

Global ban for PlanespotterA320/RespectCE

Per the Global bans policy, I'm informing the project of this request for comment: m:Requests for comment/Global ban for PlanespotterA320 (2) about banning a member from your community. Thank you.--Lemonaka (talk) 21:40, 6 February 2023 (UTC)

New details about the Private Incident Reporting System

Please help translate to your language

Ողջո՜ւյն

We have an update about the Private Incident Reporting System (PIRS) development.

We have created an FAQ on the project page to help answer your questions. Please check it, and give feedback, or ask additional questions if you have more.

Best regards, Trust & Safety Tools team.

STei (WMF) 19:07, 8 փետրվարի 2023 (UTC)[reply]

«WikiGraphers». Hackathon

Հարգելի՛ խմբագիրներ, Հետք Մեդիա Գործարանը, «WikiGraphers. վիզուալացնելով ազատ գիտելիքը» նախագծի շրջանակներում, փետրվարի 18-ին ժամը 11:00-17:00-ին Հետք Մեդիա Գործարանի գրասենյակում (ք. Երևան, Նալբանդյան 106/1) կազմակերպում է հաքաթոն։

Հաքաթոնին կարող են գրանցվել Վիքիմեդիա նախագծերում առնվազն 500 խմբագրում ունեցող մասնակիցները։

Հաքաթոնի ժամանակ նախագծի մասնակիցները և Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրները միասին ստեղծելու են տեքստային և վիզուալ բովանդակություն։ Հաքաթոնի ավարտին կայանալու է նաև «WikiGraphers. վիզուալացնելով ազատ գիտելիքը» նախագծի փակման արարողությունն ու ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների վկայականների հանձնումը։

Գրանցման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 15-ն է։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս գրանցման հայտը։ --ջեօ 🌱 14:22, 9 փետրվարի 2023 (UTC)[reply]

Art+Feminism 2023

Հարգելի՛ խմբագիրներ,
Art+Feminism միջոցառումների շրջանակում 2023 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը հայերեն վիքիպեդիայում ևս կմեկնարկի Art+Feminism մեկամսյա արշավը՝ Վիքիպեդիան համալրելու կին արվեստագետների և ֆեմինիստներրի մասին հոդվածներով։ Ակտիվ և լավ հոդված ստեղծած մասնակիցները կխրախուսվեն։
Արշավին կարող են մասնակցել նորեկ խմբագիրներ, որոնց համար 2023 թվականի մարտի 4-ին կանցկացվի առցանց zoom խմբագրաթոն։ Մասնակցության մանրամասների համար խնդրում եմ էլեկտրոնային նամակ ուղարկել այս հասցեին՝ arminehaghayan@gmail.com
Եթե ցանկանում եք արշավի ընթացքում լինել ոչ թե ակտիվ խմբագիր, այլ վերահսկող մասնակից, խնդրում եմ գրեք ինձ։ Հարգանքով՝--Armineaghayan (քննարկում) 13:05, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]

Possible duplicate page

Hello, Խաչատուր Շիրակյան and Խաչիկ Շիրակյան seem to cover the same person. Please have a look and ping me. Thank you! --Emu (քննարկում) 22:48, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]

Hi Emu. I've merged those items in wikidata. Thank you for informing. Ավետիսյան91 (քննարկում) 08:17, 13 փետրվարի 2023 (UTC)[reply]

Editing news 2023 #1

Read this in another languageSubscription list for this multilingual newsletter

This newsletter includes two key updates about the Editing team's work:

  1. The Editing team will finish adding new features to the Talk pages project and deploy it.
  2. They are beginning a new project, Edit check.

Talk pages project

 
Some of the upcoming changes

The Editing team is nearly finished with this first phase of the Talk pages project. Nearly all new features are available now in the Beta Feature for Քննարկման գործիքներ.

It will show information about how active a discussion is, such as the date of the most recent comment. There will soon be a new "Ավելացնել քննարկում" button. You will be able to turn them off at Special:Preferences#mw-prefsection-editing-discussion. Please tell them what you think.

 
Daily edit completion rate by test group: DiscussionTools (test group) and MobileFrontend overlay (control group)

An A/B test for Քննարկման գործիքներ on the mobile site has finished. Editors were more successful with Քննարկման գործիքներ. The Editing team is enabling these features for all editors on the mobile site.

New Project: Edit Check

The Editing team is beginning a project to help new editors of Wikipedia. It will help people identify some problems before they click "Պահպանել". The first tool will encourage people to add references when they add new content. Please watch that page for more information. You can join a conference call on 3 March 2023 to learn more.

–Whatamidoing (WMF) (Քննարկում) 23:24, 22 փետրվարի 2023 (UTC)[reply]

Your wiki will be in read only soon

Trizek (WMF) (քննարկում) 21:20, 27 փետրվարի 2023 (UTC)[reply]

ԿԱԵ Գարուն 2023 / CEE Spring 2023

Հարգելիներս, մարտի 21-ից սկսվում է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գարուն 2023» մրցույթը, որի երեք ամիսների ընթացքում ստեղծելու և բարելավելու ենք հոդվածներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից: Մրցույթին մասնակցելու են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեկ տասնյակից ավելի երկրների վիքիհամայնքներ։ Հուսով ենք, հետաքրքրված խբագիրները ակտիվ կմասնակցեն։ ԲեքոՔննարկում 12:20, 28 փետրվարի 2023 (UTC)[reply]