Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հուլիս 2018

Հատուկ կանոնակարգային խմբի ստեղծման մասին

Ողջույն, հարգելի համայնք։ Կարծում եմ փաստական հանգամանք է, որ բազմիցս քննարկվել է լավ կամ ընտրյալ հոդվածների ուղղորդված քննարկումների, սակավ քվեների և այս ոլորտում ոչ կանոնակարգային վիճակի մասին։ Ոչ առաջինն եմ, ոչ էլ երկրորդը, ով առաջարկում է այս հարցերի վերջնական լուծման նպատակով ստեղծել հատուկ մարմին, ով կզբաղվի այս ոլորտում առկա մտահոգող խնդիրների համակարգմամբ։ Հնչել են բազմաթիվ կարծիքներ՝ և՛ դրական, և՛ բացասական։ Առաջարկում եմ այս քննարկման միջոցով վերջնականապես հանգուցալուծում գտնենք և ևս մեկ «օդից կախված հարց» ցած իջեցնենք։

Այսպիսով, ասեմ, որ ուսումնասիրելով նախորդ քննարկումները նկատել եմ, որ շատերը պնդում են առ այն, որ խմբի ձևավորումը մասնակիորեն կարող է հակասել Վիքիպեդիայի հիմնական գաղափարախոսությանն ու նպատակներին։ Կիսելով այս մտահոգությունները ևս՝ առաջարկում եմ քննարկման միջոցով ընդունել կամ չեղարկել հետևյալ կանոնակարգը։

Որոշվում է ստեղծել հատուկ կանոնակարգային խումբ, որը առավել մասնագիտացված կերպով կզբաղվի հոդվածներին կարգավիճակի շնորհման ընթացակարգերով։

Խմբի ձևավորումը

  • նախատեսվում է խումբը ձևավորել մասնակիցների ինքնաառաջադրման կամ երրորդ անձի կողմից առաջադրման միջոցով։ Առաջադրման 1 շաբաթից (սակարկելի) հետո Հայերեն Վիքիպեդիայի համայնքը կամայական ժամանակամիջոցում քվեարկության միջոցով գումարում է հատուկ մարմին։ Խմբի անդամի լիազորություններ ստանում են ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները։

Խմբի գործունեությունը

  • Լիազորություններ ստանում են ամենաշատ 12 ձայներ ստացած մասնակիցները։ Հավասար ձայների առկայության դեպքում այդ թիվը կարող է աճել։
  • Քվեարկության առաջադրված հոդվածները հայտվում են խմբի անդամների ուշադրության կենտրոնում։ Վերջիններիս աշխատանքը կայանում է նրանում, որ նրանք պետք է աչքի անցկացնեն առաջադրված հոդվածները և հաջորդ փուլում ըստ արժանավույնս քվեարկեն։ Չնայած այս ամենին, կանոնակարգը խմբի անդամներին չի պարտադրում կատարել այս գործողությունները՝ հաշվի առնելով Վիքիպեդիայի կամավորական սկզբունքներն ու նպատակները։ Փոխարենը նպատակային առումով կարելի է ենթադրել, որ նման լիազորությունների ստանձնման պատասխանատվությունը խմբի անդամներին կուղղի ի կատար ածել նշյալ աշխատանքները։

Ստորև ներկայացված կետերն ուղղակի կերպով ներկայացնում են ընդհանուր ծրագիրը, որն արժանի է համայնքի վերաշարադրմանը։ Շնորհակալություն։--Օmıcrօn 13:02, 17 Հունիսի 2018 (UTC)[reply]

Հգ․ առավել հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը հարգելի՛ ադմիններ․ Մասնակից:23artashes, Մասնակից:Azniv Stepanian, Մասնակից:Beko, Մասնակից:emptyfear, Մասնակից:GeoO, Մասնակից:Lilitik22, Մասնակից:Nimeru23, Մասնակից:Samo04, Մասնակից:Sigma'am, Մասնակից:Xelgen, Մասնակից:ԱշոտՏՆՂ:

Հաշվի առնելով համայնքի պասիվությունը և մարդկանց վրա լրացուցիչ պարտականություն դնելը, ես դեմ եմ նման խմբերի ստեղծելուն առայժմ:--Սամվելքննարկում 10:24, 2 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Հաշվի առնելով համայնքի պասիվությունը և մարդկանց վրա լրացուցիչ պարտականություն դնելը, մենք կարող ենք զերծ մնալ բոլոր տեսակի նախաձեռնություններից։ Ըստ իս՝ դա առ ոչինչ պատճառաբանություն է։ Շնորհակալություն ուշադրության համար--Օmıcrօn 16:20, 2 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«Առաջնորդությունն իմ աչքերով» նախագիծ

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ «Հայկական Կարմիր Խաչի Ընկերության» և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների համատեղ աջակցությամբ ցանկանում ենք կազմակերպել համագործակցություն, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում պետք է հոդվածներ գրվեն և բարելավվեն իրենց գործունեությամբ և թողած օրինակելի ազդեցությամբ նշանավոր հայ և օտարազգի հայտնի առաջնորդների, ռազմական առաջնորդության, առաջնորդելու ոճերի մասին հոդվածներ։ Նախատեսվում է նախագիծն իրականացնել հուլիսի 13-ից օգոստոսի 10-ը։ Նախագծի շրջանակներում որակյալ հոդվածներ ստեղծած/բարելաված խմբագիրները կստանան խորհրդանշական նվերներ։ Խնդրում եմ այս գրառման տակ հայտնել ձեր կարծիքը, թե արդյոք կողմ եք նախագծին, թե ոչ։ Շնորհակալություն։ --Քրիստոֆ (քննարկում) 14:21, 12 Հունիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Քրիստոֆ, կցանկանայի իմանալ, թե ո՞վ է համակարգելու նախագիծը, քանի որ դա շատ կարևոր ու որոշիչ գործոն է: Բացի այդ, խնդրում եմ նշել գրվելիք հոդվածի մի քանի օրինակ: Որտեղի՞ց են գրվելու հոդվածները (այլալեզու վիքիներ, գրականություն): Դեռևս այսքանը: Մնացածը հարցերիս պատասխանը ստանալուց հետո:--Սիգմա (քննարկում) 13:51, 14 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Սիգմա ուրախ եմ արձագանքելու համար։ Նախ պետք է նշեմ, որ նախաձեռնության հեղինակը ես եմ, հետևաբար ես եմ ստանձնելու նախագծի համակարգման պատասխանատվությունը։ Եվ բացի այդ, պետք է նշեմ, որ նախագծի համակարգմամբ են մասամբ զբաղվելու նշյալ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչները։ Հոդվածները հիմնականում գրվելու են այսպես առաջարկվելու հայկակական տարբերակը հոդվածի և հետևաբար ռուսերեն և անգլերեն օրինակները։ Որպես օրինակ կնշեմ մի քանի հոդված՝ Ջեկ Մա, Մալալա Յուսուֆզայ, Անգելա Մերկել , Քըրք Քըրքորյան, Բեթի Ուլիյամս։ Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար։--Քրիստոֆ (քննարկում) 12:54, 15 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Քրիստոֆ, շնորհակալ եմ պատասխանի համար: Հոդվածների պահով կոնկրետություն կա, սակայն ուզում եմ հասկանալ՝ Դուք պատկերացնու՞մ եք նախագծի համակարգումը (հաշվի առնելով նաև, որ Հայերեն Վիքիպեդիան ուղենիշ է ընտրել որակը, ոչ թե քանակը), խնդրում եմ մանրամասնել Ձեր քայլերը որպես համակարգող: Բացի այդ, չհասկացա նաև «նախագծի համակարգմամբ են մասամբ զբաղվելու նշյալ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչները» տողը: Այդ ներկայացուցիչները նյու՞թեր են տրամադրելու, ստուգելու՞ են հոդվածները, միով բանիով՝ ո՞րն է նրանց՝ որպես համակարգող, դերը: --Սիգմա (քննարկում) 13:09, 15 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Սիգմա նախ անդրադառնամ Ձեր կողմից նշված նախադասությանը։ Նշյալ կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է «Ռեդի» ՍՔԱՅ ակումբ, որի անդամները պատրաստակամ են հետևելու, որպեսզի խմբագրված հոդվածները որակական տեսանկյունից համապատասխանեն, այսինքն տառասխալներ, իմաստային սխալներ չլինեն։ Բացի այդ, ոմանք նաև կարող են դառնալ վիքիխմբագիրներ ու իրենք խմբագրեն նշված հոդվածները։ Որպես համակարգող ես ուսումնասիրել եմ մի շարք նախագծեր, որոնք ընթացել են Հայերեն Վիքիպեդիայի շրջանակներում։ Բացի այդ, նաև մշակվել են նախագծի շրջանակներում գործող կաննոները։--Քրիստոֆ (քննարկում) 13:29, 15 Հունիսի 2018 (UTC)[reply]
  Ձեռնպահ տվյալ պարագայում։ Եթե ուզում եք լսել օբյեկտիվ կարծիքս, ապա կասեմ, որ կցանկանայի, որ մեկ այլ փորձառու մասնակից օժանդակեր Քրիստոֆին համակարգման ոչ այնքան հեշտ գործում։ Նախագծի ընդհանուր գաղափարը վատը չէ՝ հետաքրքրեց։ Շնորհակալություն ուշադրության համար։--Օmıcrօn 22:22, 15 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Քրիստոֆ,, շնորհակալություն պատասխանի համար: Սակայն այս պահին ես նույնպես   Ձեռնպահ եմ, կարծում եմ՝ ակտիվ ու փորձառու վիքիխմբագիրներից մեկը ևս պետք է օգնի համակարգել նախագիծը: Սա սեփական փորձից եմ ասում, երբ ժամանակին «Վիքիամանոր» նախագծում Օմիկրոնի գաղափարը համակարգեցի քիչ փորձառու անձս, և ինձ մեծապես աջակցում էր Լիլիթը: Ըստ իրավիճակի փոփոխության կհայտնեմ կարծիքս:--Սիգմա (քննարկում) 10:10, 16 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Սիգմա և Օmıcrօn շնորհակալություն արձագանքի համար։ --Քրիստոֆ (քննարկում) 09:40, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]
Ես կօգնեմ համակարգել նախագիծը, սակայն կխնդրեմ Քրիստոֆին առավել մանրամասն նկարագրել նախագծի մրցութային հատվածը և հոդվածներին ներկայացվող չափանիշները։--Armen (քննարկում) 17:31, 3 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն եմ հայտնում Armenin նախագծի աշխատանքները համակարգելու գործում հայտնած պատրաստակամությամբ։--Քրիստոֆ (քննարկում) 09:12, 4 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Global preferences are available

19:19, 10 Հուլիսի 2018 (UTC)

Էթմոլոգիա թե Ստուգաբանություն

Ողջույն սիրելի Վիկիպեդիայի մասնակիցներ: Ուրախ եմ այս նոր ժամանակաշրջանում ձեզ դիմել: Նկատել եմ մի վրիպում՝ իմ կարծիքով: Ինչն է պատչարը, որ վի ծարք հոդվածներում գրվել է Էթմոլոգիա բաժնի անվանումը, երբ հայերենում կա ստուգաբանություն, բառերի ծագում, անվանման ծագում կամ նույնիսկ հնացած Էթիմոլոգիա բառը: -- Zara-arush (talk) 13:25, 17 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Ողջույն, Zara-arush ջան։ Իմ կարծիքով ուղղակի հայերեն համարժեքը չիմանալու կամ չընդունելու արդյունք է։ Պետք է փոխվի ստուգաբանության։--Լիլիթ (քննարկում) 13:34, 17 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Նշանակալիություն

Հարգելի համայնք։ Եկեք մի հատ հստակեցնենք պետական գործիչների նշանակալիության հարցը։ Բացի քաղաքական պաշտոններից էլ ո՞ր պաշտոններն են նշանակալի։ Օրինակ, օտարալեզու վիքիներում նշանակալի են նաև փոխնախարարները (տես այստեղ): Ավելին, այդ փոխնախարաների մասին կան հոդվածներ նաև հայերենում։--Armen (քննարկում) 18:46, 25 Հուլիսի 2018 (UTC)[reply]

Ամեն երկիր ունի իր առանձնահատուկ կառուցվածքը և թվարկել որ պաշտոնն է նշանակալի, որը ոչ իմաստ չունի, գլխավոր պայմանը, համաձայն որի անձը կհամարվի նշանակալի, դա ոչ թե պաշտոնն է, այլ արդյոք նշանակալիորեն լուսաբանված է բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով: Կարճ ասած ոչ թե պաշտոնով, այլ գործով:--Սամվելքննարկում 05:17, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Որոշ առումով համաձայն չեմ քեզ հետ Սամվել ջան, որովհետև քաղաքական պաշտոնի առկայությունը անձին նշանակալիություն է արդեն իսկ հաղորդում։--Armen (քննարկում) 05:51, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Արմեն ջան, եթե պաշտոնը նշանակալի է, ապա նրա մասին աղբյուրներ հայթայթելը նույնպես դժվար չի լինի: Շատ անգամ պաշտոնյայի մասին բացի պաշտոնական կայքից այլ աղբյուրներ չեն լինում, տվյալ դեպքում անձին դժվար է համարել նշանակալի, անկախ նրա կողմից զբաղեցրած պաշտոնից:--Սամվելքննարկում 06:48, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Նշանակալիության չափանիշներ երևի թե պետք են, չգիտեմ։ Բայց պաշտոնյաների դեպքում հետաքրքիր մի բան կա։ Վիքիպեդիայում օգտագործվող աղբյուրները պետք է ստուգելի լինեն տարիներ հետո ևս, բայց սովորաբար պետական կայքերը ունենում են «Նախարար», «Ղեկավար կազմ» ու նման էջեր, որի բովանդակությունը պաշտոնյայի փոխվելու հետո զուգահեռ փոխվում է։ Միայն նման աղբյուրներով գրված հոդվածները մենք կարող ենք ջնջել առանց նշանակալիության մասին մտածելու նույնիսկ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:44, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Աշոտ ջան նշանակալիության մասին կանոն արդեն ունենք: Իսկ պետական կայքերը համարվում են առաջնային աղբյուր և նշանակալիությունը ապացուցելու համար հիմք չեն, անձը պարտադիր պետք է լուսաբանված լինի նաև երկրորդական անկախ աղբյուրներով:--Սամվելքննարկում 06:51, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Ես էլ եմ համաձայն, որ մարդուն նշանակալիության՝ գործի տեսանկյունից պետք է դիտարկել: Հետևաբար՝ սահմանել, որ գրում ենք հոդվածներ մինչ մարզպետների մակարդակ, կարծում եմ, սխալ է, քանի որ ունենք լիքը նշանակալի քաղաքապետեր, գյուղապետեր: Առաջարկում եմ քննարկման նյութ դարձնել աղբյուրների հարցը: Կարծում եմ՝ պետք է ստեղծենք Հայերեն Վիքիպեդիայի համար վստահելի աղբյուրների ցանկ կամ հակառակը, ըստ որի այդ ցանկում եղած/չեղած աղբյուրի հրապարակման հանդեպ վերաբերմունք դրսևորել նաև որպես աղբյուր գործածելիս: Այդպես հեռու կմնանք վերջերս խնդիր դարձած «դեղին մամուլի» երևույթից:--Սիգմա (քննարկում) 09:19, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Սիգմա ջան, այդ ցանկը չի օգնի վերջերս ծագած խնդրի դեպքում, որովհետև այդ պարագայում կարևորը ոչ այնքան կայքն է, այլ թե տվյալ փաստը որքանով է հավաստի և հանրագիտարանային նշանակություն ունեցող, որ գրվի մեր հանրագիտարանում։--Լիլիթ (քննարկում) 12:33, 26 Հուլիսի 2018 (UTC)[reply]

New user group for editing sitewide CSS/JS