Վիքիպեդիա:Գնահատում/Դենիս Բերգկամպ
Դենիս Բերգկամպ խմբագրել
Վերջին գրառումից անցել է 2 շաբաթ. նկատված դիտողությունները գրեթե ամբողջությամբ ուղղվել են: Գնահատումն անցել է:--Արամ-վան 21:37, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Դենիս Բերգկամպ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման եմ ներկայացնում Դենիս Բերգկամպ հոդվածը որպես լավ հոդված։ Ամբողջովին թարգմանել եմ ռուսերեն վիքիպեդիայից, որոշակի մասեր էլ անգլերեն վիքիպեդիայից։ Սիրով կլսեմ բոլոր դիտողություններն ու կուղղեմ դրանք։ --Վենդետտա 11:13, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Շատ լավ հոդված է: Խոսքեր չունեմ, գրեթե ամեն բան անթերի է:--Շեյդի ~ 11:39, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- անձնական կյանք բաժինը և ընդհանրապես ֆուտբոլից կամ ֆուտբոլային կարիերայից դուրս տեղեկությունները ավելացրու հարգելի Մասնակից:7Vendetta7, բարելավումների կարիք կա բայց, տառասխալներ կան, տեսնեմ եթե հասցնեմ կնայեմ, այս պահին Դևիդ Բեքհեմ հոդվածն եմ բարելավում։ --ERJANIK (քննարկում) 12:11, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- 1992 թվականին ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ չի եղել, Արված է
- մրցաշրջանները գրվում են գծիկով ոչ թե /-ով, Արված է
- հոդվածի մի մասում օգտագործված է թիմ, մյուս մասում ակումբ, պետք է բոլոր տեղերում լինի ակումբ, Արված է
- 1995 թվականին ակումբը գնեց հայտնի իտալացի գործարար Մասսիմո Մորատիին Ակումբը գնեց Մորատիին? Արված է
- Դենիսը պահանջված էր այդ տարվա տրանսֆերային պատուհանում։ Որ տարվա? Արված է
- նորամուտը չեն կատարում, Արված է
- Բացի այդ կան բազմաթիվ ոճական, քերականական, ուղղագրական և կետադրական սխալներ:--Սամվել (քննարկում) 13:29, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
ERJANIK ջան, շնորհակալ եմ արձագանքի համար։ Այդ բաժիններն անպայման կավելացնեմ։ Նկատածդ թերություններդ էլ խնդրում եմ այստեղ նշես, որպեսզի ես ուղղեմ։
- Սամվել ջան, ձեզ նույնպես շնորհակալություն արձագանքի և դիտողությունների համար։ Ըստ կետերի անդրադառնամ՝
- 1992 թվականի ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ եղել է
- ձեր նշած մյուս թերություններն ուղղեցի։ իսկ ուղղագրական, ոճական կամ քերականական սխալների օրինակներ կբերեք, որպեսզի կարողանամ ուղղել դրանք։ Շնորհակալություն: --Վենդետտա 17:03, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- «ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթ» անունով մրցաշար գոյություն չունի և չի էլ ունեցել։ 1960 և 1964 թթ․ խաղարկություններում մրցաշարը կրել է «ՈՒԵՖԱ-ի եվրոպական ազգերի գավաթ» անվանումը, իսկ 1968 թ․-ից սկսած` «ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնություն» կամ կարճ տարբերակով «ՈՒԵՖԱ ԵՎՐՈ»/«ԵՎՐՈ» տարբերակը։ -- Vahe (Discussion) 19:34, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հոդվածում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթ անվանումն օգտագործված չէ։ Կա ՈՒԵՖԱ Եվրո 1992։ --Jeo ∞ 19:44, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- «ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթ» անունով մրցաշար գոյություն չունի և չի էլ ունեցել։ 1960 և 1964 թթ․ խաղարկություններում մրցաշարը կրել է «ՈՒԵՖԱ-ի եվրոպական ազգերի գավաթ» անվանումը, իսկ 1968 թ․-ից սկսած` «ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնություն» կամ կարճ տարբերակով «ՈՒԵՖԱ ԵՎՐՈ»/«ԵՎՐՈ» տարբերակը։ -- Vahe (Discussion) 19:34, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- 1992 թվականին Այաքսը հաղթեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա-ն։, չի եղել ոչ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, որ էլ ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ, եղել է ՈՒԵՖԱ Գավաթ: Այաքսը չէր կարող Եվրո 1992 հաղթել, որովհետև դա ակումբային մրցաշար չէ:--Սամվել (քննարկում) 04:52, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Մրցաշրջանի ավարտին նա և Ֆրեդի Յունգբերգը կազմեցին ֆուտբոլային զույգ, ինչ է սա նշանակում? Արված է
- Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Բերգկամպը կատարեց փոխարինում և դարձավ գոլի հեղինակ, անհասկանալի է, երևի փոխարինման դուրս եկավ: Արված է
- «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղը, որը կայացավ 2006 թվականի ապրիլի 15-ին, նվիրված էր Դենիս Բերգկամպին սա առաջնության խաղ էր, չէր կարող նվիրված լինել Բերկամպին, հնարավոր է այս խաղով հրաժեշտ տվեցին Բերկամպին: Արված է
- Երկրպագուները, որոնք եկել էին Արսենալի մարզադաշտ նվիրեցին Բերգկամպի անվամբ մարզաշապիկներ ում նվիրեցին? Արված է
- նմանօրինակ սխալները շատ են, ժամանակս չի ներում բոլորին անդրադառնալ:--Սամվել (քննարկում) 05:15, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Վենդետտա ջան, իմ կողմից նշված թերությունները հիմնականում նրանք են, որոնք հոդվածում տարածված բնույթ են կրում, խնդրում եմ մի հատ հոդվածի վրայով նորից անցնել և հնարավորինս ուղղել նմանատիպ սխալները,
- Օրինակ` փոխարինում կատարեց-պետք է լինի փոխարինվեց, մասնակցություն ունեցավ-մասնակցեց և նմանատիպ բառակապակցություններ, Արված է
- Եվրո 1990-ում երիտասարդական հավաքայաններ չէին կարող խաղալ, ավելին Եվրո 1990 չի եղել,
- Այո, GeoO ջան, հոդվածում իրականում դրա մասին պետք է խոսվի, բայց դա մինչև 21 տարեկանների առաջնությունն է, դա Եվրո 1990 չի կոչվում:--Սամվել (քննարկում) 13:22, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Նիդերլանդների ակումբ գոյություն չունի, Գերմանիայի երիտասարդական ակումբ նույնպես, Արված է
- Քանի որ Նիդերլանդների հավաքականը համարվում էր ՈՒԵՖԱ Եվրո 2000-ի տարօրինակ-առաջատարը, նրանց պետք չէր անցնել ընտրական փուլը, նրանք համարվում էին գլխավոր ֆավորիտները ընդհանրապես նախադասության իմաստը անհասկանալի է, ընտրական փոլը չի անցել, որովեհտև առաջնությունը տեղի էր ունենում Նիդերլանդներում և Բելգիայում: Եվ ինչ է նշանակում տարօրինակ-առաջատար, Արված է
- Եվրոպայի լիգան ոչ բոլոր տեղերն ես դարձրել ՈՒԵՖԱ գավաթ: Արված է --Սամվել (քննարկում) 07:32, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Եվրո 1990-ի ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում նա խաղաց իր վերջին խաղը երիտասարդական հավաքականում: Այս խաղում 3-2 հաշվով պարտվեց Նիդերլանդների հավաքականը: Բերգկամպի ակումբը խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ ետ մնալով Ֆինլանդիայի հավաքականից ընդամենը մեկ միավորով: Խմբում հաղթեց Գերմանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը: Նախ ինչպես նշել էի Եվրո 1990 չի կարելի կոչել մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, երկրորդ Գերմանիայի հավաքական չի եղել, եղել է Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության հավաքական և երրորդ Նիդերլանդերը մեկ միավորով առաջ են եղել Ֆինլանդիայից, ոչ թե ետ: Արված է --Սամվել (քննարկում) 13:41, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, ևս մեկ անգամ շնորհակալ եմ դիտողությունների համար, ուղղեցի։ --Վենդետտա 11:12, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություններ Eurofan88-ից խմբագրել
Ներկայացնում եմ իմ դիտողությունները այս ձևով, քանի որ նախ այսպես ինձ ավելի հարմար է և հետո, որոշ բաներ քննարկելու կարիք կունենան։ Յուրաքանչյուր մեկնաբանության պատասխանիր դրանց տակ դնելով «**»։
Տեղեկաքարտ
- Տեղեկաքարտի նկարը 20 տարի առաջվա նկար է, և հետո անհրաժեշտ է, որ դեմքը պարզ երևա։ Բացի այդ նույն նկարը նաև տեղադրված է «Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական» ենթաբաժնում։ Նկարների նկարագրությունների վերջում նաև անհրաժեշտ է վերջակետ։ Արված է
- Ազգությունը «Նիդերլանդներ»-ից անհրաժեշտ է փոխել հոլանդացի (Հոլանդացիներ հոդվածին հղում դնել)։ Արված է
- Iceman մականունը կարելի է թարգմանել «Սառցե մարդ» կամ հենց «Այսմեն»։ Արված է
- կգ → Կիլոգրամ Արված է
- Անգլերենում 185 սմ է։ Արված է
- Անգլերենում փաստորեն սխալ էր։ Այս կայքում 1.83 է նշված։ --Jeo ∞ 13:07, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Վաղ տարիներ
- «Դենիսը ծնվել է Ամստերդամում։», կարելի է ծննդյան տարեթիվը նշել այդ նախադասության մեջ։ Արված է
- Ծնողների անունները նշված չեն։ Արված է
- «Նա 4 երեխաներից ամենակրտսերն էր» → «Նա ընտանիքի 4 երեխաներից ամենակրտսերն էր»։ Արված է
Այլ
- հոդվածում օգտագործվել է նրա անունը` Դենիս, Դենիսը, Դենիսի․․․ պետք է փոխել ազգանունը։ Արված է
- նախաբանում «հոլանդացի նախկին ֆուտբոլիստ», սա պետք է նշել։ Արված է
- Տարեթվերի հղումները սխալ են դրված։ Օրինակ` 2015 թվական → 2015։ Արված է
- «Ազգային հավաքական» բաժնի «նարնջագույն ցանկերում» ամսաթվերը պետք է փոխել այսպես` Սեպտեմբերի 5, 2015 և ոչ թե 5 սեպտեմբերի 2015։ Արված է
- «Անձնական կյանք» բաժինը կարելի է տեղափոխել «Ձեռքբերումներ» բաժնի տակ։ Սկզբից թող լինեն ֆուտբոլին վերաբերվող բաժինները, հետո վերջում արդեն անձնական կյանքը։ Արված է
- Ծանոթագրություններում կարմիր հղումներ կան։ Դրանք պետք է հանել։ Ծանոթագրությունների ամսաթվերը պետք է թարգմանել։
- Արված է։ Ուղղեցի երկուսն էլ ;) --Jeo ∞ 13:34, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Արտաքին հղումներում «Պրոֆիլը» այլ բառով է պետք փոխել, երևի «Էջը»։ Բացի այդ, եթե սա նրա պաշտոնական կայքն է պետք է գրել «Պաշտոնական կայք» ու դնել ամենառաջինը արտաքին հղումներում։ Արված է --Եվրո$ան (Քննարկում) 16:01, 5 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Մեկ հոդվածի առավելագույնը երեք անգամ հղում տվեք (տեղեկաքարտում, նախաբանում ու բաժիններից ամենաառաջինում, որտեղ հանդիպում է այդ անունը)։ Եթե նախաբանում ու տեղեկաքարտում չկա տվյալ հոդվածի անվանումը, արդեն մեկ կամ երկու անգամ փոխեք։ «Բերգկամպի խաղերը Նիդերլանդների ազգային հավաքականում» ցանկում Ընկերական խաղ, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1994 ու Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 հոդվածներին չափից շատ է հղում դրած։
- Տեղեկաքարտի պատկերը նկարագրության կարիք ունի։ --Եվրո$ան (Քննարկում) 08:11, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Տեղեկաքարտը այժմ այդ պարամետրը չունի։ Աշոտին խնդրեցի, որ ավելացնի։ Շուտով դա էլ կտեղադրեմ ։)) --Jeo ∞ 17:47, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Արված է։ --Jeo ∞ 16:57, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Պատկերերի նկարագրություններից հետո վերջակատերն ավելացրի։ Կրկնակ ներքին հղումների հարցը այս երկու օրը կլուծենք, Եվրոֆան ջան։ --Jeo ∞ 17:38, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Ավելացնելու էլ ուրիշ բան չունեմ, գնահատումը ինձ մոտ դրական անցավ, հոդվածը արժանի է լավ կարգավիճակ ստանալու ։) Ապրեն հեղինակները (ողջունում եմ կազմակերպիչներին :D)։ --Եվրո$ան (Քննարկում) 17:46, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն բոլոր արձագանքների ու դիտողությունների համար։ Դրանք հոդվածի համար շատ կարևոր էին։ Հատուկ շնորհակալ եմ Ջեօ մասնակցին և նրանց ովքեր գնահատման փուլից սկսած կատարել են անգամ չնչին խմբագրումներ: Ուղղել եմ գրեթե բոլոր վրիպակները։ Եթե կան էլի դիտողություններ, էլի կուղղեմ։ --Վենդետտա 17:59, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Չէ, այսքանն էին։ Ուղղակի կուզենայի իմանալ «4 երեխաներից ամենակրտսերն է» տարբերակը սխալ է, որ կրկին փոխել ես «էր»? --Եվրո$ան (Քննարկում) 18:03, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Չէ, Եվրոֆան ջան, քո տարբերակն իհարկե ճիշտ է։ Երևի թե ծնողների անուն-ազգանունը գրելիս ավտոմատաբար փոխել է ։)) Ուղղեցի։ --Jeo ∞ 18:45, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Չէ, այսքանն էին։ Ուղղակի կուզենայի իմանալ «4 երեխաներից ամենակրտսերն է» տարբերակը սխալ է, որ կրկին փոխել ես «էր»? --Եվրո$ան (Քննարկում) 18:03, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ՝ հոդվածը համապատասխանում է լավ կարգավիճակի: Մի քանի թերություններ, որոնք նշել են ֆուտբոլով հետաքրքրվողները, եթե ուղղվեն, ես կանեմ ևս որոշ շտկումներ, և հոդվածը կարող է ստանալ կարգավիճակ: Ապրես, Վենդետտա--Հայկ (արաբագետ) 09:17, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։