Վիքինախագծի քննարկում:Interwiki Women 4/Հոդվածներ
Սիլվիա Կինտելա (իսպ.՝ Silvia Quintela ), արգենտինացի բժիշկ, որը դարձել է 1976-83 թվականներին ռազմական բռնապետության ընթացքում անհայտ կորածների շարքում ամենահայտնի զոհերից մեկը: Նրա գործը հայտնի է դարձել այն փաստից, որ ռազմական խմբի կողմից կալանքի ժամանակ բժշկուհին և իր ամուսինը՝ գյուղատնտես Աբել Մադարիագան, սպասում էին իրենց առաջնեկին: Ենթադրվում է, որ Կինտելային գաղտնի թույլ են տվել ծննդաբերել հսկողության ներքո, և երեխային որդեգրել են նրա սպանությունից դեռ առաջ[1]:
Կյանք և «անհետացում» խմբագրել
Սիլվիա Կինտելան և Աբել Մադարիագան հանդիպել են, երբ Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական դպրոցի ուսանողներ էին: Որպես պերոնիստական երիտասարդության ակտիվ անդամներ՝ երկուսն էլ Խուան Պերոնի հետևորդներն էին, ով առաջին նախագահությունից ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձել էր և կրկին ընտրվել Արգենտինայի նախագահ: 1974 թվականին՝ Պերոնի մահից հետո, կինը՝ Իսաբելը, հաջորդել է նրան նախագահի պաշտոնում, սակայն արգենտինացի զինվորականների կողմից տապալվել է 1976 թվականի հեղաշրջման ժամանակ:
Սիլվիա Կինտելան մի կարճ ժամանակահատված եղել է Բուենոս Այրեսի կարիքավորների բժիշկ: Այդ ծառայության պատճառով նա առաջիններից մեկն էր, ով առանձնացել էր որպես ձախ համակիր: Նա 28 տարեկան էր, չորս ամսական հղի, երբ 1977 թվականի հունվարի 17-ին ճանապարհով քայլելիս նրան բերման են ենթարկել: Նույն մարդիկ, ովքեր ձերբակալել են Կինտելային, ներխուժել են նրա մոր տուն, տակնուվրա արել բոլոր իրերը և հայտնել, որ Կինտելան ձերբակալվել է: Մոր օգնությամբ Աբել Մադարիագան փորձել է գտնել նրան, բայց նա շուտով ստիպված էր փախչել երկրից ՝ ի վերջո դառնալով քաղաքական փախստական, ապաստանի իրավունք ստանալով Շվեդիայում:
Ականատեսների վկայությամբ Սիլվիա Կինտելան պահվել է ռազմաբազայում, որտեղ էլ, ի վերջո, լույս աշխարհ է բերել տղա երեխային: Նորածնին վերցրել են նրանից, և, ըստ ամենայնի, տեղափոխել ռազմական օդանավակայան: Նրա ճակատագիրը մնացել է անհայտ, բայց այնտեղ ուղարկված բոլոր կալանավորներին մերկացրել են, փակել աչքերը, շղթայել իրար և լցրել բեռնատար ինքնաթիռներ, որոնք հայտնի էին որպես «մահվան թռիչքներ»: Գիշերը ինքնաթիռները թռել են Ատլանտյան օվկիանոսի վրայով, և բանտարկյալների խմբերը դուրս են նետվել ինքնաթիռներից[2]:
Ժողովրդավարության անցում Արգենտինայում խմբագրել
1983 թվականին, երբ կառավարական խորհուրդը հրաժարվել է վերահսկողությունից, Աբել Մադարիագան վերադարձել է Արգենտինա և փորձել է պարզել, թե ինչ է պատահել Սիլվիայի և իրենց երեխայի հետ: Նա սկսել է կասկածել, որ մայոր Նորբերտո Աթիլիո Բիանկոն՝ ռազմական բժիշկը, որն ականատեսների վկայությամբ կապված է եղել հղի կալանավորների հետ, փաստորեն հենց ինքն է վերցրել Կինտելայի որդուն: Ռազմական հենակետում նորածին երեխաները կա՛մ հանձնվել են որդեգրման, կա՛մ տրվել զինվորների ընտանիքներին, իսկ Բիանկոն ուներ որդեգրված տղա՝ Պաբլոն, որի տարիքը համապատասխանում էր ժամանակացույցին: Ավելին, Պաբլոյի ծննդյան օրը՝ 1977 թվականի սեպտեմբերի մեկը, համընկնում է Սիլվիա Կինտելայի ծննդաբերության ամսաթվի հետ:
1986 թվականին Աբուելաս դե լա Պլազա դե Մայոն գնացել է Բիանկոյի երեխաների դպրոց՝ հայրության ԴՆԹ-ի թեստ հանձնելու պահանջելով: Սակայն Բիանկոն անմիջապես փախել է Պարագվայ[3]: 1998 թվականին Բիանկոն և վերջինիս կինը ՝ Սյուզանա Ուհերլլին, արտահանձնվել են Արգենտինային, մինչդեռ նրանց երեխաները շարունակել են ապրել Պարագվայում և հրաժարվել որևէ այլ անձի ճանաչել որպես իրենց կենսաբանական ծնողներ[3]: Մադարիագան փորձել է լուծել Պաբլոյի հայրության հարցը ԴՆԹ-ի միջոցով, բայց Պաբլոն 1998 թվականին հրաժարվել է նրա հետ համագործակցել:
Արգենտինացի դատավոր Ռոբերտո Մարքևիչը նախկին դիկտատոր Խորխե Վիդելային մեղադրանք է առաջադրել նման դեպքերի՝ «գողացված նորածինների» առևանգման մեղադրանքով[3][4]: Վիդելային տեղափոխել են Կասերոս բանտ, որտեղ ձերբակալվել է նաև ինքը ՝ Բիանկոն, առևանգման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով (նրա կինը նույնպես կալանավորված էր Եզեիզա բանտում)[3][5]: 1999 թվականին Բիանկոյին ազատ են արձակել, և նրան հաջողվել է միանալ Բուենոս Այրեսի մասնավոր կլինիկայինև կրկին վերընտրվել Բուենոս Այրեսի բժշկական խորհրդի կողմից[5][6]:
Բացի Սիլվիա Կինտելայից, Պաբլոն կարող էր լինել Բեատրիս Ռեչիայի որդին, որը Սիլվիայի ընկերն էր և այդ ժամանակահատվածում ևս չորս ամսական հղի էր: Քանի որ ԴՆԹ թեստեր չէին արվել, գործը դեռ չէր պարզվել[6]
Աբուելաս դե Պլազա դե Մայոյի[7] տեղեկությունների համաձայն՝ 2008 թվականի մայիսի 6-ին Աթիլիո Նորբերտո Բիանկոն բերման է ենթարկվել: Նա ասոցիացիայի կողմից դատապարտվել է 2006 թվականի դեկտեմբերին՝ որպես գաղտնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, որը գործել էր Արգենտինայի վերջին ռազմական բռնապետության ընթացքում Կամպո դե Մայոյի ռազմական հոսպիտալում:
Բիանկոյին կանչել են հարցաքննության, որը նշանակվել է 2008 թվականի ապրիլի 1-ին Բուենոս Այրես նահանգում գտնվող թիվ 2 դաշնային դատարանի դատավոր Մարտներ Սուարես Ալբերտո Արաուջոյի կողմից:
2010 թվականի փետրվարին 32-ամյա մի տղամարդ ԴՆԹ-ի փորձարկմամբ ճանաչվել է որպես Սիլվիայի որդի և դարձել Աբուելաս դե Պլազա դե Մայոյի կողմից վերականգնված 101-րդ թոռը: Երիտասարդին պահել և մեծացրել են որպես արգենտինական բանակի սպա Վեկտոր Ալեխանդրո Գալո, ով գրառումներ է արել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին[8]:
Տես նաև խմբագրել
- Պաշտոնական պատմություններ (La historia oficial), 1986 թվականի ֆիլմ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Naomi Roht-Arriaza (2006). The Pinochet Effect: Transnational Justice in the Age of Human Rights. University ofPennsylvania Press. էջ 108. ISBN 0-8122-1974-0.
- ↑ Argentina. Prop1.org. Accessed 19 April 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 La doble vida de Bianco Արխիվացված 20 Մարտ 2002 Wayback Machine, Nunca Mas, published on Nº 463, 12 June 1998
- ↑ "Los partos en Campo de Mayo", Clarín (Argentine newspaper), 23 June 1998
- ↑ 5,0 5,1 Mayor Norberto Atilio Bianco, Desaparecidos.org
- ↑ 6,0 6,1 La doble vida de Bianco Արխիվացված 20 Մարտ 2002 Wayback Machine, Nunca Mas, published in Nº 578, 12 March 1999
- ↑ Abuelas de Plaza de Mayo
- ↑ "Tener identidad es lo más lindo que hay", dijo el nieto 101
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Interwiki Women 4/Հոդվածներ կատեգորիայում։ |