Վիքիլսարան
Վիքիլսարանը Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է,[1] որը իր գործունեության շնորհիվ աջակցում է սովորող համայնքներին ուսումնական նյութերով։ Վիքիլսարանը տարբերվում է Վիքիպեդիայի նման կառուցվածքային նախագծերից նրանով, որ ուսումը խթանելու համար այն առաջարկում է ոչ ֆորմալ բովանդակության ուսումնական ձեռնարկների կամ դասընթացների շարք։
Վիքիլսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
wikiversity.org | |
Տեսակ | MediaWiki կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ |
Երկիր | ![]() |
Սեփականատեր | Wikimedia |
Բացված | օգոստոսի 15, 2006 |
Փակված | օգոստոսի 15, 2006 |
Wikiversity Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Վիքիլսարանը պաշտոնապես գործարկվեց 2006 թվականի օգոստոսի 15-ին, անգլերեն English language Wikiversity-ով։
Վիքիլսարանի գաղափարն առաջացավ Վիքիգրքեր նախագծում վիքիլսարան համայնքի ձևավորման հետ մեկտեղ, սակայն երբ որոշվեց այն հեռացնել Վիքիգրքերից, անմիջապես առաջարկվեց ստեղծել Վիքիլսարան Վիքիմեդիա անկախ նախագիծ,[2] որի հիմնական նպատակը կլինի լայնացնել Վիքիմեդիա գործունեության շրջանակը, ներառելով դասագրքերից դուրս ուսումնական ռեսուրսներ։
Երկու առաջարկ կատարվեց։ Առաջին նախագիծը չհաստատվեց (2005) իսկ երկրորդ` ձևափոխված առաջարկն ընդունվեց (2006)[3]։
Վիքիլսարանի մեկնարկը հայտարարվեց 2006 թվականի Վիքիմանիայի ժամանակ որպես գաղափար:
ընդունում ենք սովորող համայնքներին, մարդկանց, որոնք իրոք փորձում են սովորել, իրոք ուզում են տեղ ունենալ գալու և շփվելու և իրար օգնելու հասկանալ, թե ինչպես սովորել։ Մենք պատրաստվում ենք նաև հետազոտել և խթանել հետազոտությունները, թե ինչպես այսպիսի նյութերը ավելի արդյունավետ օգտագործել։[4] - Wikimania, 2006
|
Նախագծի մանրամասներըԽմբագրել
Վիքիլսարանը ազատ ուսումնական նյութերի ստեղծման և օգտագործման կենտրոն է, և learning activities-ի ներկայացման համար[5][6]։ Վիքիլսարանը ուսումնական կոնտեկստում օգտագործվող բազում վիքիներից մեկն է,[7] ինչպես նաև բազում նախաձեռնություններից, որ ստեղծում են ազատ և բաց ուսումնական ռեսուրսներ։ Վիքիլսարանի առաջնային գերակայությունները և նպատակներն են․
- Ստեղծել և տեղադրել ազատ բովանդակությունների շարք, բազմալեզու ուսումնական նյութեր, բոլոր լեզուներով, բոլոր տարիքային խմբերի համար։
- Ընդունել այս նյութերին գիտականորեն աջակցող ուսումնական նյութերը և համայնքները[8]։
Վիքիլսարանի էլեկտրոնային ուսուցման մոդելը շեշտը դնում է "ուսումնական խմբերի" և "սովորել կատարելով" մոտեցման վրա։ Վիքիլսարանի կարգախոսը և լոզունգն են "Դարձրու կրթությունն անվճար",[9][10] մատնանշելով, որ վիքիլսարանի մասնակիցների խմբերը / համայնքները կզբաղվեն ուսումնական ծրագրերով: Շնորհիվ նախագծերի շուրջ մանրամասն, ուրվագծված, ընդհանրացված համագործակցության և/կամ արդյունքները Վիքիլսարանի էջերում հրապարակման, ուսուցումը հեշտանում է։ Վիքիլսարանի ուսումնական ծրագրերը ներառում են վիքիէջերի հավաքածուներ, որոնք վերաբերում են կոնկրետ թեմայի հետազոտմանը[11]։ Վիքիլսարանի մասնակիցներին առաջարկվում է ներկայացնել իրենց ուսման նպատակները, իսկ վիքիլսարանի համայնքը համագործակցությամբ մշակում է այդ նպատակներն իրակացնելուն ուղղված ուսումնական ծրագրեր և նախագծեր[12]։ Վիքիլսարանի e-Learning գործունեությունը սովորողներին հնարավորություն է տալիս գիտելիք ստեղծել[13][14]։ Ուսանողները պետք է լեզվին տիրապետեն, որպեսզի օգնեն համակուրսեցիներին։ Այդ անելով նրանք զարգացնում են իրենց մտորելու ունակությունները։ Երկրորդը, դա ուսանողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել ինչ գրել կամ ուղղել, նաև երբ և ինչպես դա անել։ Ուսանողները կարող են ազատ դիմել ցանկացած աջակցության։ Միևնույն ժամանակ դա նպաստում է կոգնիտիվ զարգացմանը, առաջարկելով ուսանողներին համագործակցել։
Ուսումնական ռեսուրսները զարգացնում են անհատները կամ խմբերը, կամ իրենց սեփական նախաձեռնությամբ կամ որպես ուսումնական նախագծի մաս[15]։ Վիքիլսարանի ռեսուրսները պարումակում են ուսումնական ձեռնարկներ, դասապլաններ, ուսումնական ծրագրեր, արտաքին ռեսուրսների հղումներ, դասընթացների նշումներ, օրինակների և խնդիրների բազմություններ, ընթերցանության ցանկեր և մասնակիցների կողմից մշակված այլ նյութեր , սակայն չեն ներառում վերջնական հղկված դասագրքեր։ Ուրիշների համար օգտակար տեղադրվում են Վիքիգրքերում[16]։ Յուրաքանչյուր առարկայական բնագավառով հետաքրքրվող ուսումնական խմբերը ստեղծում են ռեսուրսների ցանց, որոնք կազմում են վիքիլսարանում տարվող քննարկումների և գործունեության հիմքը։ Ուսումնական ռեսուրսները կարող են օգտագործվել վիքիլսարանից դուրս, մանկավարժների կողմից իրենց նպատակների համար, GFDL- ի և Creative Commons լիցենզիայի պայմաններով (ինչպես Վիքիպեդիան)։
Վիքիլսարանը թույլատրում է տեղատրել անձնական հետազոտությունները (ի տարբերություն վիքիպեդիայի)[17][18]։ Այդ հետազոտությունը կարող է էքսպերտի կողմից ստուգված չլինել։[17]
WikiJournalsԽմբագրել
Մի քանի Վիքիամսագիրներ գործում են Վիքիլսարանում ակադեմիական ամսագիր ձևաչափով ( WikiJournal User Group անվանմամբ). Ներկայացված հոդվածները մինչև հրապարակումը կամ ինդեքսավորումը, հղման հնարավորությամբ կայուն տարբերակը ամսագրում և խմբագրվող տարբերակը Վիքիպեդիայում, փորձաքննության են ենթարկվում արտաքին էքսպերտների կողմից[19]։ Որոշ հոդվածներ գրվել են զրոյից, որոշներն էլ հարմարեցվել են Վիքիպեդիայի հոդվածներից[20] Այսպիսով նրանք ձգտում են էքսպերտներին խրախուսել բովանդակություն ստեղծել և բարելավել (որպես հեղինակներ և վերստուգողներ), ինչպես նաև ապահովել Վիքիպեդիայի առկա բովանդակության համար լրացուցիչ որակի վերահսկման մեխանիզմ:[21]։ Այս գործունեությունը սկսվել է WikiJournal of Medicine-ի հետ 2014 թվականին[22]։ Քույր WikiJournal of Science ամսագիրը սկսել է հրապարակումը 2018 թվականից[20]։
ԼեզուներԽմբագրել
Ներկայումս կան տասնյոթ տարբեր Վիքիլսարաններ․ արաբերեն, չինարեն, չեխերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հինդի, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սլովեներեն, իսպաներեն և շվեդերեն; Վիքիլսարանի ծրագրերը այլ լեզուներով մշակվում են «բետա» բազմալեզու հանգույցում:
Այլ լեզուներով նոր ստեղծված վիքիլսարանները, որպեսզի նախնական քննության ստեղծված "beta" փուլից տեղափոխվեն հիմնական տարածք, նոր վիքիլսարանի համայնքը պետք է մշակի հետազոտական գործունեությունը կարգավորող քաղաքականություն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Welcome speech, Jimbo Wales, Wikimania 2006 (audio)
- ↑ Reswik (2006-08-22)։ «Wikiversity:History of Wikiversity»։ Wikiversity։ Վերցված է 2014-01-17
- ↑ Wikimedia Foundation contributors (2013-03-25)։ «Resolution Wikiversity»։ Wikimedia Foundation։ Վերցված է 2014-01-17
- ↑ Wikimania contributors (2007-02-17)։ «Opening Plenary (transcript)»։ Wikimania։ Վերցված է 2014-01-17
- ↑ Nystedt Dan (2007-08-04)։ «Wikiversity Gains Momentum»։ PC World
- ↑ Foster Andrea (2005-12-16)։ «Wikipedia, the Free Online Encyclopedia, Ponders a New Entity: Wikiversity»։ The Chronicle of Higher Education
- ↑ Perrin Donald, Downes Stephen, Muirhead Brent, Perrin Elizabeth, Betz Muhammad (January 2007)։ «Wikis and Wikipedia as a Teaching Tool»։ in Konieczny Piotr։ International Journal of Instructional Technology and Distance Learning 4 (1)։ էջ 19։ ISSN 1550-6908 by Piotr Konieczny; International Journal of Instructional Technology and Distance Learning;January 2007, Vol. 4, No. 1.
- ↑ Wikiversity contributors։ «Approved Wikiversity project proposal»։ Wikiversity
- ↑ «Wikiversity:Learning»։ Wikiversity
- ↑ «Wikiversity learning model»։ Wikiversity
- ↑ Wikiversity learning projects portal, Wikiversity
- ↑ Friesen Norm, Hopkins Janet (2008-09-27)։ «Wikiversity; or education meets the free culture movement: An ethnographic investigation»։ First Monday (անգլերեն) 13 (10)
- ↑ Singh Satendra (2013)։ «Use of Wikiversity and role play to increase student engagement during student-led physiology seminars»։ Advances in Physiology Education 37 (1): 106–107։ ISSN 1043-4046։ doi:10.1152/advan.00096.2012
- ↑ Hladnik Miran, Polajnar Jernej (2016-12-21)։ «Wikiji v izobraževanju - Po desetih letih izkušenj»։ Andragoška spoznanja (անգլերեն) 22 (4): 73։ ISSN 2350-4188։ doi:10.4312/as.22.4.73-83
- ↑ Kennedy Ian, Pass Delia, Cadir Roxan։ One Laptop Per Teacher: Content and Curriculum for (in-service) Teacher Training։ Ed/ITLib Digital Library։ էջեր 2564–2569
- ↑ «Wikiversity:What Wikiversity is not»։ Wikiversity
- ↑ 17,0 17,1 Page 95 in: Michael Nentwich, René König (2012)։ Cyberscience 2.0: Research in the Age of Digital Social Networks, Volume 11 of Interaktiva, Schriftenreihe des Zentrums für Medien und Interaktivität, Gießen։ Campus Verlag - Interaktiva Series։ ISBN 9783593395180
- ↑ Singh S. (2013)։ «Use of Wikiversity and role play to increase student engagement during student-led physiology seminars»։ AJP: Advances in Physiology Education 37 (1): 106–107։ ISSN 1043-4046։ doi:10.1152/advan.00096.2012
- ↑ Shafee Thomas (2017-11-24)։ «Wikipedia-integrated publishing: a comparison of successful models» 26 (2)։ Health Inform.։ doi:10.13140/rg.2.2.27470.77129
- ↑ 20,0 20,1 Editorial Board (2018-06-01)։ «The aims and scope of WikiJournal of Science»։ WikiJournal of Science (անգլերեն) 1 (1): 1։ ISSN 2470-6345։ doi:10.15347/wjs/2018.001
- ↑ Shafee Thomas, Das Diptanshu, Masukume Gwinyai, Häggström Mikael (2017-01-15)։ «WikiJournal of Medicine, the first Wikipedia-integrated academic journal»։ WikiJournal of Medicine (անգլերեն) 4 (1)։ ISSN 2002-4436։ doi:10.15347/wjm/2017.001
- ↑ Masukume Gwinyai, Heilman James, Häggström Mikael (մայիսի 24, 2016)։ «Why getting medical information from Wikipedia isn’t always a bad idea»։ The Conversation։ Վերցված է մայիսի 26, 2016