Վիրաբուժական գործիքներ
Վիրաբուժական գործիք, հատուկ մշակված գործիք կամ սարք, որն օգտագործվում է վիրահատության ընթացքում` հատուկ գործողություններ իրականացնելու համար։ Ժամանակի ընթացքում հայտնագործվել են բազմաթիվ վիրաբուժական գործիքներ և սարքեր։ Վիրաբուժական գործիքների մի մասը նախատեսված է վիրաբուժության մեջ ընդհանուր օգտագործման համար, իսկ մյուսները նախատեսված են միայն որոշակի նեղ մասնագիտական վիրահատությունների համար։ Գործիքի անվանումը կարող է կրել հայտնագործողի անունը (օրինակ՝ Կոխերի սեղմակ)[1], կարող է կրել վիրահատության անունը, որի ժամանակ այն օգտագործվում է(օրինակ՝ տրախեոտոմ), կամ կարող է նկարագրել գործողությունը (օրինակ՝ հեմոստազի գործիքներ)։
Վիրաբուժական գործիքակազմ եզրույթը սովորաբար օգտագործվում է բժշկական գործիքներ եզրույթի հետ միասին, սակայն վերջինիս բժշկական նշանակությունն ավելի նեղ է[2]։ Գործիքակազմի մեջ մտնում են բոլոր այն անձիք(բուժքույր, ճառագայթաբան) և գործիքները, որոնք օգնում են վիրաբույժին իրականացնել վիրաբուժական միջամտություն։
Դասակարգում
խմբագրելՎիրաբուժական գործիքների հիմնական խմբերն են՝
- Սեղմակներ
- Արյունականգ գործիքներ
- Օժանդակ գործիքներ, որոնք օգտագործվում են կար դնելու ժամանակ ասեղը բռնելու և կապ դնելու ժամանակ թելը բռնելու համար
- Ռետրակտորներ
- Դիստրակտորներ
- Հյուսվածքները անջատող գործիքներ՝ սայրեր, տրոակար, մկրատներ, ասեղներ, կրծաններ, սղոցներ, շաղափ և այլն
- Լայնիչներ՝ նեղ կտրվածքները տեսանելի դարձնելու համար
- Կատետրներ և խողովակներ՝ օրգանիզմից հեղուկը հեռացնելու համար
- Հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող վիրաբուժական փակագծեր (Մեխանիկական կարող ապարատներ)
- Լվացման, ներարկման ասեղներ և խողովակներ, որոնց միջոցով հեղուկ է ներմուծվում օրգանիզմ
- Զոնդեր, ներառյալ օպտիկամանրաթելային էնդոսկոպներ և տակտիլ զոնդեր
- Օպտիկական, էլեկտրոնային և մեխանիկական սարքերի կրիչներ
- Կրիոտոմեր, էլեկտրական դանակ, լազերային էլեկտրոկոագուլյատոր
- Չափիչ սարքեր
- Հատուկ օգտագործման գործիքներ՝
- Հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող գործիքներ՝ տրախեոտոմիայի համար նախատեսված գործիքներ, թութքաքցան, լեզվաբռնիչ, բերանլայնիչ, հայելիներ և այլն։
Բոլոր վիրաբուժական գործիքները քիչ թե շատ տրավմատիկ են և ցանկացած իրավիճակում պետք է ընտրել առավել ատրավմատիկ գործիքը։ Նվազագույն վնասումն ու ինվազիան այժմ հանդիսանում են վիրաբուժության արդի խնդիրները։ Ժամանակակից վիրաբուժության նպատակն է ստեղծել ատրավմատիկ համակարգեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kocher's Forceps Medical Definition | Merriam-Webster Medical Dictionary». health-rose.com/products.php?live=53_78_0_0. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Renee Nimitz, Surgical Instrumentation: an Interactive Approach (Saunders, 2010) 1416037020, pxiii
Արտաքին հղումներ
խմբագրել- Edgar R. McGuire Historical Medical Instrument Collection from the University at Buffalo Libraries
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրաբուժական գործիքներ» հոդվածին։ |