Հերձադանակ
Հերձադանակ կամ վիրահատական դանակ (լատ.՝ scalpellum փոքր դանակ)՝ բժշկական գործիք, որն օգտագործում են փափուկ հյուսվածքներ հատելու համար: Իր կառուցվածքով և նշանակությամբ տարբերում են հերձադանակների բազում տեսակներ[1]:
Լինում են սրածայր հերձադանակներ (խորը, բայց ոչ լայն կտրվածքների համար), կլորավուն հերձադանակներ (երկար ու լայն, բայց ոչ խորը կտրվածքների համար): Իրենից ներկայացնում է ոչ մեծ վիրահատական դանակ՝ 12-15 սմ երկարությամբ[2][3]:
ՊատմությունԽմբագրել
Մինչև 20–րդ դար հաճախ նշտար էր օգտագործվում՝ երկսայրի շեղբով վիրաբուժական գործիք, որը օգտագործվում էր թարախապալարներ կամ մաշկի հյուսվածքներ հատելու համար[1]:
Նյութեր և կառուցվածքԽմբագրել
Հերձադանակը կազմված է շեղբից, հատիչ եզրից, շեղբի ծայրից, հանքաբրչից, վզիկից և բռնակից[1][4]: Հերձադանակները կարող են ունենալ ամբողջական կամ համադրված կառուցվածք[5][5]: Ամբողջական կառուցվածքում բոլոր մասերն իրենցից ներկայացնում են ամբողջական դետալ, որը պատրաստված է մեկ նյութից[1]: Համադրված կառուցվածքում առարկան իրենից ներկայացնում է մետաղյա և պլաստմասսե մասնիկների միասնություն, օրինակ միանգամյա օգտագործման հերձադանակ[3]: Վերջինս ավելի հաճախ է օգտագործվում, դուրս մղելով ամբողջական հերձադանակները[1][2]:
Կախված շեղբի չափսերից տարբերում ենք հերձադանակների հետևյալ տեսակները.
- միկրովիրահատական հերձադանակ՝ մանրադիտակի տակ վիրաբուժական ճշգրիտ վիրահատություններ իրականացնելու համար
- «նուրբ հերձադանակ»՝ հյուսվածքների ճշգրիտ հատման համար (ակնաբուժություն, ուրոլոգիա, վիրահատական ատամնաբուժության, դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժության մեջ)
- վիրահատական ստանդարտ հերձադանակ
- վիրահատական անատոմիական հերձադանակ՝ մարդու անատոմիան ուսումնասիրելու, դատաբժշկության մեջ օգտագործելու համար
- հատուկ հերձադանակներ ձևավոր հատումներ անելու համար
Հերձադանակներ պատրաստելու համար օգտագործում են բժշկական չժանգոտվող պողպատ[4]: Միանգամյա օգտագործման հերձադանակներից չի պահանջվում կոռոզիայի մեծ դիմադրություն, այդ իսկ պատճառով դրանք պատրաստում են քրոմային թրծված պողպատից: Բազմամյա օգտագործման հերձադանակները տարբերվում են կամ քրոմի մեծ բաղադրությամբ (95Х18) կամ ավելի բարդ լիգիումով (Х12МФ): Ակնաբուժական վիրահատությունների համար օգտագործվող հերձադանակների շեղբերը սովորաբար պատրաստվում են կերամիկայից՝ պատված ադամանդյա հաստ շերտով: Բարձր դիմադրության պատճառով դրանք բազմամյա օգտագործելի են:
Դասակարգում ըստ նշանակությանԽմբագրել
- Սրածայր հերձադանակներ: Դրանց օգնությամբ արվում են խորը, բայց ոչ մեծ կտրվածքներ:
- Կլորավուն հերձանականեր: Դրանց օգնությամբ արվում են երկար և լայն, սակայն ոչ խորը կտրվածներ:
- Խոռոչավոր հերձադանակներ: Ունեն երկարավուն և օվալաձև բռնակ, կիսակլորավուն տաշված շեղբ: Օգտագործվում են վերքի խորքում աշխատելու համար:
Նշանակությունը փոխաբերական իմաստովԽմբագրել
Հյուսվածքներ հատելու համար կիրառվող սարքավորումները երբեմն նաև անվանում են «հերձադանակ», օրինակ գերձայնային, ճառագայթային հերձադանակը և այլն:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Семенов Г. М. Современные хирургические инструменты. СПб:Питер, 2006. 352 с. (серия краткое руководство). ISBN 5-469-00785-5
- ↑ 2,0 2,1 Тургунов Е. М., Нурбеков А. А. Хирургические инструменты. Учебное наглядное пособие. Караганда, 2008. 48 с.
- ↑ 3,0 3,1 ГОСТ 30208-94 (ИСО 7153-1-88)/ГОСТ Р 50328.1-92 (ИСО 7153-1-88) Инструменты хирургические. Металлические материалы. Часть 1. Нержавеющая сталь.
- ↑ 4,0 4,1 ГОСТ Р 50328.1-92 (ИСО 7153-1-88) Инструменты хирургические. Металлические материалы. Часть 1. Нержавеющая сталь.
- ↑ 5,0 5,1 Трезубов В. Н., Мишнёв Л. М., Соловьёв М. М., Краснослободцева О. А. Стоматологический кабинет: оборудование, материалы, инструменты. Учебное пособие. Санкт-Петербург:«СпецЛит», 2006. 144 с. ISBN 5-299-00308-0