Վիտտորիա Թեզի
Վիտտորիա Թեզի (Թեզի-Տրամոնտինի) մականունը Ֆիորենտինա (La Fiorentina), (փետրվարի 13, 1701[1][2], Ֆլորենցիա - մայիսի 9, 1775[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3]), 18-րդ դարի իտալացի ամենանշանավոր երգիչներից մեկը, Բել Կանտոյի դպրոցի ներկայացուցիչ Վ. Թեզին ուներ անսովոր ուժեղ ձայն՝ գեղեցիկ տեմբրով և լայն տիրույթով, սահուն և փափուկ բոլոր մատյաններում։ Տպավորիչ էր նրա երգի հուզական արտահայտչությունն ու դրամատիկ պայծառ տաղանդը։ Նա հայտնի էր տղամարդկային դերերգով (Աքիլլես (Սարոյի «Աքիլլեսը Սքիրոսի վրա»)), Աստիանաքս (Վեկկայի «Աստիանաքս» մադրիգալ կատակերգություն և այլն)։
Վիտտորիա Թեզի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1701[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | մայիսի 9, 1775[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3] |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Նա դաստիարակվել է Ֆլորենցիայի (որտեղ հայրը ծառայում էր) Մեդիչի դքսերի արքունիքում, մանկուց սովորել է պար, ասմունք և երաժշտություն։ Ֆլորենցիայում եղել է Ֆ. Ռեդիի ուսանողը, հետագայում Բոլոնիայում՝ Ֆ. Կամպեջիի ուսանողը։
Նա իր նորամուտը նշել է 16 տարեկան հասակում 1716 թվականին, Պարմայի թատրոնի բեմում` Աստորգայի «Դաֆն» օպերայում, ապա` Բոլոնիայում։
1718 թվականին նա դարձել է Պարմայի դուքսի Ֆրանչեսկո Ֆարնեզեի պալատական երգիչը։ 1719 թվականին նա երգել է Դրեզդենում բարոկկո կոմպոզիտոր Անտոնիո Լոտիի օպերաներում։
1718-1719 թվականների երգաշրջանում նա երգել է Վենետիկի «Սանտ'Անջելո» թատրոնում և կատարել արական դերեր՝ Պորտայի «Դուստր սեր», Կելլերի Ամալասունտա և Ֆիորեի «Առատ զղջում» դերերում։ Այդ ժամանակներից ի վեր տրավեստի դերը դարձել է գլխավորը նրա աշխատանքում։
26 տարի նա ճանապարհորդել է Եվրոպայով մեկ, խաղացել Իտալիայի (Նեապոլ, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆլորենցիա, Ջենովա , Թուրին, Պիացենցա, Ռեջջո և այլն) թատրոններում, ինչպես նաև Վիեննայում, Դրեզդենում, Ֆրանկֆուրտում, Մադրիդում, Լեհաստանում։ Մեծ հաջողություն է ունեցել 18-րդ դարի երեսունականների և քառասունականների վերջին, երբ նա երգել է հայտնի կաստրատացի երգիչ Կաֆարելիի (մեցցո-սոպրանո) հետ միասին։ 1744-ին Կ. Վ. Գլյուկի «Հիպերմեսթեր» երաժշտական դրամայում կատարել է գլխավոր դերը։
1750 թվականինին նա հեռացել է բեմից և դասավանդել երգեցողություն[4]։ 1751 թվականին նրան հրավիրել են աշխատելու Վիեննայի արքունիքում, որտեղ նա ապրել է երկար տարիներ, որպես կոմսուհի Մարիա Թերեզա Ալեֆելդտի երաժշտության ուսուցիչ։ Նրա ուսանողների թվում էին Կատարինա Գաբրիելլին և Էլիզաբեթ Թաբերը։ Վիեննայում նա հանդիպել է Կազանովայի, Մոցարտի և նրա հոր Լեոպոլդի հետ։
Մահացավ թոքաբորբից 1775 թվականի մայիսի 9-ին։ Նա չափազանց հարուստ էր և իր վերջին կամքին համապատասխան` թաղվել է Վիեննայի Նոյեր Մարկտի Կապուչին եկեղեցում[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.musiklexikon.ac.at/ml/musik_T/Tesi_Vittoria.xml
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.treccani.it/enciclopedia/tesi-vittoria-detta-la-fiorentina-o-la-moretta_%28Dizionario-Biografico%29/
- ↑ 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Tesi, Vittoria (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 44. — S. 24.
- ↑ «ТЕ'ЗИ Тези Трамонтини»։ istoriya-teatra.ru։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Tesi, Vittoria 1700-1775»
ԳրականությունԽմբագրել
- Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.
Արտաքին հղումներԽմբագրել
- (անգլերեն) Vittoria Tesi Archived 2016-09-22 at the Wayback Machine. sur oxfordindex.oup.com