Վիտորոգ (լեռ)

լեռ Բոսնիա և Հերցեգովինայում

Վիտորոգ (սերբ.՝ Виторог), Դինարյան բարձրավանդակի լեռներից մեկը Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչատարածքային կազմավորումում։ Տեղակայված է Շիպովո համայնքի տարածքում։ Լեռան մերձակայքը անցնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության հետ սահմանով։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1 907 մետր[1]։

Վիտորոգ
սերբ.՝ Виторог
Վիտորոգ լեռ
Տեսակլեռ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Վարչատարածքային միավորՍերբական Հանրապետություն
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից1907 մետր

Գագաթին հանդիպում են Շիպովո, Գլամոչ և Կուպրես համայնքների սահմանները։ Այստեղ է գտնվում նաև ստորգետնյա կառույց, որը կառուցվել է Հարավսլավիայի ազգային բանակի կողմից։ Այժմ այն օգատագործվում է լեռնագնացների ակումբի կողմից։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Статистички годишњак Републике Српске. — Бања Лука: Републички завод за статистику, 2017. — 525 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Statistical Yearbook of the Federation of Bosnia and Herzegovina (стр. 28)» (PDF). Federation of Bosnia and Herzegovina, Federal Office of Statistics. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 29-ին.