«Վիտոսլավլիցի», գյուղական ճարտարապետության ազգային նովգորոդյան թանգարան։ Տեղակայված է Յուրև վանքի մոտակայքում` Մեծ Նովգորոդից մի քանի կիլոմետր հեռու, Մյաչինո լճի հարավային ափին։

Վիտոսլավլիցի
Տեսակթանգարան, ճարտարապետական հուշարձան և Q17563638?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեծ Նովգորոդ
ՎայրՄեծ Նովգորոդ
ՀասցեYur'yevskoye Shosse, 14
Հիմնադրվել էհունիսի 5, 1964
Կայքnovgorodmuseum.ru/muzej-zapovednik/velikij-novgorod/16-vitoslavlitsy.html(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Գյուղի պատմություն խմբագրել

Թանգարանն իր անվանումն ստացել է Վիտոսլավլիցի գյուղից, որն այդտեղ եղել է 12-18-րդ դարերում։ Շուրջ 1187 թվականին նովգորոդյան իշխան Իզյասլավ Մստիսլավիչը գյուղը փոխանցեց իր եղբորը։ 1207 թվականին Պանտելեյմոնով վանքում դարձել է վանական տարածք։ 19-րդ դարի առաջին կեսին այստեղ բնակվել է կոմսուհի Աննա Օռլովա-Չեսմենսկայան։ Պահպանվել է նրա տունը` կառուցված ճարտարապետ Կարլ Ռոսսիի կողմից[1]։ 2014 թվականին հնագետները հայտնաբերել են գյուղի հետքերը։ Դա կարելի է կապել 12-րդ դարում հիշատակված Վիտոսլավիցի գյուղի հետ[2]։

Թանգարանի ստեղծում խմբագրել

1964 թվականի հունվարի 31-ին ՌԽՖՍՀ-ի մշակույթի նախարարությունը հրաման ստորագրեց «Փայտյա քանդակների հուշարձանների պահպանման միջոցների լավացման մասին»։ Դրա համաձայն` առաջարկվում էր Նովգորոդում ստեղծել թանգարան բաց երկնքի տակ։ Հունիսի 5-ին Նովգորխորհուրդը նախկին Օրլովյան ագարակատան տարածքը հարմարեցրեց նոր թանգարանի համար և որոշեց «հնարավոր համարել Օրլովյան ագարակատան տարածքում արգելոցի կազմակերպումը` Յուրևո ճանապարհի և Մյաչինո լճի միջև, Յուրևա վանքի մոտակայքում»[3]։

Վիտոսլավլիցի թանգարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1964 թվականի հունիսի 5[4]։ Թանգարանի հիմնադիրը Լեոնիդ Կրասնորեչևն է։ Բաց երկնքի տակ թանգարանն իր աշխատանքն սկսեց 1967 թվականի մայիսի 16-ին։ Այն ներառում է 16-րդ դարի ռուսական փայտե ճարտարապետական հուշարձաններ, 18-19-րդ դարերի բնակելի և արտադրական կառույցներ։

Առաջինն այստեղ Կուրիցկո գյուղից տեղափոխվեց 1595 թվականին կառուցված Ուսպենիա Աստվածամոր եկեղեցին։ Թանգարան տեղափոխված առաջին խրճիթը Մ.Դ.Եվդոկիմովայի խրճիթն էր Ռիշևո գյուղից[1]։

Վիտոսլավլիցի թանգարանը հանդիսանում է նաև հարթակ զբոսանքի, ֆոլկլորային փառատոնների, ազգային արտադրանքի առաջխաղացման համար։

Ամբողջ համալիրն ընդգրկված է Նովգորոդյան թանգարան-արգելոցի կազմի մեջ։

Թանգարանային շինությունների պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 В. В. Гормин.Музей народного деревянного зодчества «Витославлицы»\\Достопримечательности Новгородской области\Сост. Н. М. Иванов.—Л.:Лениздат, 1982.—335 с.
  2. «На Ярославовом дворище в Великом Новгороде найдены следы селения эпохи неолита». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. Новгородский музей Витославлицы
  4. «Витославлицы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.