Լեոնիդ Եգորովիչ Կրասնորեչև (ռուս.՝ Леонид Егорович Красноречьев, հոկտեմբերի 25, 1932(1932-10-25), Սելիժարովսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 2013(2013-05-04), Մեծ Նովգորոդ, Ռուսաստան), ռուս ճարտարապետ-ռեստավրատոր (բարձրագույն բկատեգորիայի), Նովգորոդի երկրամասի քարե և փայտե ճարտարապետության խոշորագույն գիտակներից մեկը, Մեծ Նովգորոդում «Վիտոսլավլիցի» փայտե ճարտարապետության թանգարանի հիմնադիր։

Լեոնիդ Կրասնորեչև
ռուս.՝ Леонид Егорович Красноречьев
Ծնվել էհոկտեմբերի 25, 1932(1932-10-25)
Սելիժարովսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 4, 2013(2013-05-04) (80 տարեկան)
Մեծ Նովգորոդ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունվերականգնող և ճարտարապետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող, Մեծ Նովգորոդի պատվավոր քաղաքացի (1998), գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության երկու պետական մրցանակների դափնեկիր (1996 և 2004)։

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Կրասնորեչևը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին։ 1950 թվականին ավարտել է Լենինգրադի ճարտարապետական տեխնիկումը, որից հետո ապրել և աշխատել է Նովգորոդում։

1950 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Նովգորոդ քաղաքում՝ Հատուկ գիտա-վերականգնողական արտադրական արհեստանոցում։ Սկսելով աշխատել որպես տեխնիկ-ճարտարապետ՝ Կրասնորեևչը արագ դարձել է առաջատար ճարտարապետ վերականգնման արհեստանոցում։

1985 թվականից մինչև 1998 թվականը եղել է Նովգորոդի պետական արգելոց-թանգարանի առաջատար գիտաշխատող։

Հետագայում դարձել է «Վիտոսլավլիցի» թանգարանի առաջատար գիտաշխատող։ Մահացել է 2013 թվականի մայիսի 4-ին։ Թաղված է Մեծ Նովգորոդի Արևմտյան գերեզմանատանը[1]։

Ստեղծագործական նվաճումներ խմբագրել

Լեոնիդ Կրասնորեչևի նախագծով իրականացվել են Մեծ Նովգորոդի և Նովգորոդի մարզի ճարտարապետական հուշարձանների վերականգնումը, որոնց թվում են 12-17-րդ դարերի այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են․

  • Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին Պերին կղզում,
  • Պոկրովսկի եկեղեցին և աշտարակը Նովգորոդի Կրեմլում,
  • Տասներկու Առաքյալների, Հարության և Հովհաննես Ողորմածի եկեղեցիները Մյաչինում, Փրկչի եկեղեցին Կովալյովում, Տիրամոր Սուրբ Ծնունդի եկեղեցին Մոլոտկովում,
  • Անտոնիևի և Կլոպսկի վանքերի տաճարները,
  • Հարության տաճարը Հին Ռուսայում,
  • Վյաժիշսկի վանքի անսամբլը Նովգորոդի մոտ և Իվերսկի վանքինը Վալդայում և այլն։

Զբաղվելով Պատմական հետազոտություններով, պեղումներով, ինժեներական հաշվարկներով, գրաֆիկայով՝ կատարել է 70 ճարտարապետական հուշարձանների հետազոտություն և վերականգնում։

Հրապարակումներ խմբագրել

  • Красноречьев Л. Е., Тынтарева Л. Я. «… Как мера и красота скажут»: Памятники древнего деревянного зодчества Новгородской области / Худож. Г. В. Ковенчук. — Л.: Лениздат, 1971. — 96 с. — 60 000 экз.
  • Истомина Э. Г., Красноречьев Л. Е. Иверское чудо / Худож. И. М. Сенский. — Л.: Лениздат, 1982. — 48 с. — 50 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել