Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի

Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի (ռուս.՝ Детский парк имени Вити Черевичкина), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զբոսայգիներից մեկը։ Միակ մանկական զբոսայգին քաղաքում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, առափից ոչ հեռու, Խորհրդային փողոցում[1]։

Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի
ռուս.՝ Детский парк имени Вити Черевичкина
Տեսակմանկական զբոսայգի
ԵրկիրՌուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
ՏեղագրությունԽորհրդային փողոց
Հիմնվել է1880 թվական
Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգիը գտնվում է Ռուսաստանում
Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի
Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգիը գտնվում է Երկիրում
Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի

Պատմություն և գործունեություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Կոթող զբոսայգու անվանումով
  Վիտյա Չերևիչկինի կիսանդրին
 
Ալեքսանդրի զբոսայգին մինչև հեղափոխությունը
 
Ալեքսանդրի սյունը

Զբոսայգին հիմնադրվել է 1880 թվականին[2]։ Նրա պատմական անունը` Ալեքսանդրի զբոսայգի, ընդունվել է Նոր Նախիջևանի քաղաքային դումայի որոշմամբ ի պատիվ «Նրա Կայսերական Մեծություն Օգոստոսափառ Միապետ Կայսր Ալեքսանդր II-ի գահակալության 25-ամյակի փառահեղ օրվա»[3]։ 1894 թվականին այստեղ տեղադրվել է Ալեքսանդրի սյունը`Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրի սյան (ստեղծված իտալացի ճարտարապետ Տոնետտիի կողմից` Նիկոլայ Դուրբախի նախագծով) 11-մետրանոց պատճենը։ 1994 թվականին գրանիտե պատճենին վերադարձվել են խորհրդային տարիներին հեռացված հուշատախտակները և սյունը պսակող երկգլխանի արծիվը։ Ներկայումս սյունն ունի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտի կարգավիճակ։

1936 թվականից զբոսայգին կոչվել է «Պիոներների և դպրոցականների մանկական զբոսայգի»[3]։ Այնտեղ եղել են կամրջակներով ջրանցք և մեծ բեմ ներկայացումների համար։ 1965 թվականից զբոսայգին կոչվում է գերմանական զավթիչների կողմից սպանված ռոստովցի դեռահաս Վիտյա Չերևիչկինի (1925-1941) անունով։ Ավելի վաղ, 1961 թվականին, զբոսայգում տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակը ռոստովահայ քանդակագործ Նիկոլայ Վահանի Ավետիքովն է։

Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգին միակ մանկական զբոսայգին է ոչ միայն Դոնի Ռոստովում, այլև Ռոստովի մարզում։ Նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար։ Այստեղ գտնվում են զվարճանքների մանկական ավանը, մանկական բատուտը, ջրաշխարհը և նրան կից «Շխունա» մանկական խաղային համալիրը։ Քաղաքի նորապսակները երջանկության համար սկսել են զբոսայգու անցումային կամրջակին կախել կողպեքներ, ինչի շնորհիվ այն ստացել է նոր անվանում` «Սիրո և երջանկության կամրջակ»։

2000 թվականին Դոնի Ռոստովի մշակույթի վարչության աջակցությամբ իրականացվել է զբոսայգու վերակառուցումը. տեղադրվել են մանկական նոր խաղահրապարակներ, իրականացվել է զբոսայգու լուսավորման նախագիծը, նրա ճեմուղիները սալարկվել են[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Парк им. Вити Черевичкина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  2. Детский парк имени Вити Черевичкина
  3. 3,0 3,1 3,2 «Детский парк им. Вити Черевичкина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել