Վիտեզսլավ Հալեկ
Վիտեզսլավ Հալեկ (չեխ․՝ Vítězslav Hálek, ապրիլի 5, 1835[1][2], Dolínek, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 8, 1874[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2]), չեխ բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս։
Վիտեզսլավ Հալեկ | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Vincenc Hálek |
Ծնվել է | ապրիլի 5, 1835[1][2] |
Ծննդավայր | Dolínek, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1874[1][2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և խմբագիր |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Ուշագրավ աշխատանքներ | Večerní písně? |
Զավակներ | Իվան Հալեկ |
Վիտեզսլավ Հալեկ Վիքիքաղվածքում | |
Vítězslav Hálek Վիքիպահեստում |
Յան Ներուդայի հետ միասին համարվում են չեխական ժամանակակից պոեզիայի հիմնադիրները։
Կենսագրություն
խմբագրելՎիտեզսլավ Հալեկը ծնվել է Չեխիայի Օդոլենա Վոդա քաղաքում։ Ավարտել է Պրահայի ակադեմիական գիմնազիան։ Եղել է Յան Ներուդայի ընկերն ու համագործակիցը։ Եղել է չեխ գրական կյանքի ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչը, մի շարք ամսագրերի գրական քննադատն ու խմբագիրը, երկար տարիներ ղեկավարել է «Ումելեցկա բեսեդա» ընկերության գրական բաժինը։ Հալեկին ժողովրդականություն է բերել «Երեկոյան երգեր» (1958) բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որով նա հաստատվել է որպես բանաստեղծ-քնարերգու։
Լիրիկական բանաստեղծությունների երկրորդ գիրքը՝ «Բնության մեջ», լույս է տեսել 1872-1874 թվականներին։ Այս ժողովածուի բանաստեղծություններով նա գովերգում է հայրենի երկրի բնաշխարհի գեղեցկությունը։ Այդ երգերի մեջ բացահայտ հնչում են հակակղերական մոտիվներ, բողոք ընդդեմ կրոնական դոգմաների, որոնք խոչընդոտում են մարդկային անհատի ազատ զարգացմանը։
Չեխ ազգային պոեզիայի մեջ մեծ ավանդ են հանդիսացել Հալեկի սոցիալական բալլադները, որոնք հիմնականում տեղ են գտել «Հեքիաթներ մեր գյուղի մասին» (1874) ժողովածուում։ Հալեկի բանաստեղծություններից շատերը ժողովրդի մեջ են մտել իբրև ժողովրդական երգեր[5]։
Երկեր
խմբագրել- Večerní písně (Երեկոյան երգեր), 1859
- V přírodě (Բնության մեջ), 1872
- Antonín Dvořák, Vítězslav Hálek: Սպիտակ լեռների ժառանգները, Op. 30, B 134
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Галек Витезслав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Գրականություն
խմբագրել- Chaloupka A., Vítězsláv Hálek, Praha, 1949; Nejedlý Zd., Tyl, Hálek, Jirásek, 2 vyd., Praha, 1951;
- Dostal V., Hálek sociální, Praha, 1951;
- Jeřábek D., Vítězsláv Hálek a jeho úloha ve vývoji české literární kritiky 19 století, Praha, 1959;
- Dějiny české literatury, [sv.] 3, Praha, 1961;
- Соловьева А. П., В. Галек, в кн.: Очерки истории чеш. лит-ры XIX—XX вв., М., 1963.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։ |