Վիտապարկուր (նաև՝ Վիտա Պարկուր կամ Ցյուրիխ Վիտապարկուր), հանրային մատչելի առողջապահական արահետ, որը գտնվում է անտառում։ Այն բաղկացած է տարբեր մարզասարքերից, որոնց վրա նախատեսված է կատարել ուժային, տոկունության, ճարպկության և շարժումների ներդաշնակության վարժություններ։ Վիտապարկուրը գերմանական Trimm-dich-Pfad-ի շվեյցարական նմանօրինակն է, չնայած Գերմանիայում կան մի քանի Վիտապարկուրներ (օրինակ, Լյոռախում[1] և Վայնշտադտում[2]

Վարժությունների ցուցատախտակ Վիտապարկուրներից մեկում
Վարժությունների ցուցատախտակ Վիտապարկուրներից մեկում
Vita ապահովագրական ընկերության հին տարբերանշանով ցուցատախտակ Էստրինգենում

Պատմություն խմբագրել

Առաջին Վիտապարկուրը կառուցվել է 1968 թվականին այն ժամանակվա Vita ապահովագրական ընկերության աջակցությամբ։ Հիմնադիրները մի խումբ մարմնամարզիկներ են եղել Վոլլիսհոֆենից, որոնք օգտագործել են ընկած ծառեր և այլ բնական առարկաներ՝ նրանց վրա մարզվելու համար։ Բայց քանի որ անտառապահները հաճախ վերացրել են կառուցված բնական մարզական հարմարանքները, տեղական իշխանություններին առաջարկել են կառուցել ստացիոնար Վիտապարկուր մարմնամարզական վարժություններ կատարելու համար։ Քաղաքապետարանը սատարել է այդ առաջարկին և ստացել այն ժամանակվա «Vita» ապահովագրական ընկերության աջակցությունը, որը հետագայում դարձել է Ցյուրիխի ապահովագրական ընկերություն[3]։

Ի սկզբանե Վիտապարկուրները նախատեսված են եղել միայն մարզիկների համար, սակայն 1972 թվականից մարզասարքերից սկսել են օգտվել նաև առանձին ընտանիքներ և սպորտից հեռու քաղաքացիներ։ 1973 թվականին բացվել է հարյուրերորդ Վիտապարկուրը, իսկ 500-րդը՝ 1990 թվականին։ Աշխարհի առողջապահական արահետների մոտավորապես մեկ հինգերորդը գտնվում է Շվեյցարիայում[3]։

Մինչդեռ Շվեյցարիայում կա ավելի քան 500 Վիտապարկուր։ Ցյուրիխի ապահովագրական ընկերությունն այսօր Վիտապարկուր հիմնադրամի գլխավոր հովանավորն է, որը գովազդում է Վիտապարկուրը՝ «Բարի գալուստ Շվեյցարիայի ամենամեծ ֆիթնես ակումբ» կարգախոսով։ Վիտապարկուրները հովանավորվում և սպասարկվում են տեղական համայնքների, սպորտային կազմակերպությունների, զբոսաշրջության խթանմանը աջակցող ընկերությունների կողմից, լայնածավալ վերանորոգումները հաճախ իրականացվում են Քաղաքացիական պաշտպանության կազմակերպության կողմից։ Վիտապարկուրների պահպանման տարեկան ծախսերը կազմում են 1000-ից մինչև 2000 շվեյցարական ֆրանկ, մինչդեռ հիմնադրամը վճարում է դրանց կառուցման համար[3]։

Վարժություններ խմբագրել

Յուրաքանչյուր արահետ ստեղծվել է տարբեր կերպ՝ պայմանավորված տեղագրական պայմաններով։ Ամենակարճ Վիտապարկուրի երկարությունը մի քանի հարյուր մետր է։ Ամենածանր բեռնվածությամբ Վիտապարկուրի երկարությունը ավելի քան 3 կիլոմետր է կամ վերին և ներքին հատվածների տարբերությունը կարող է հասնել 120 մետրից ավելի բարձրության (օրինակ՝ Վալե կանտոնի Նատերս համայնքի Վիտապարկուրը)։ Երթուղու միջին երկարությունը 2,35 կմ է՝ 59 մետր թեքությամբ։

2015 թվականի տվյալներով Շվեյցարիայում գործում են 498 Վիտապարկուրային երթուղիներ, որոնցից 21-ը, այսպես կոչված, կարճ երթուղիներ են[4]։

Ստորև ներկայացված է 15 պաստառներից բաղկացած կարճ ցուցակ։ Յուրաքանչյուր ցուցանակի վրա նշված է, թե որ տեսակի վարժության մասին է խոսք գնում կոնկրետ դեպքում (ուժային, դիմացկունության կամ ճարպկության) և որքան ժամանակ պետք է կատարվի յուրաքանչյուր վարժությունը։

  • Ձգումների վարժություններ, մասնավորապես սրունքի և կոճի մկանները,
  • Շարժունակության վարժություններ,
  • Ճարպկություն՝ հավասարակշռության պահպանմամբ ցատկեր գերանի վրա։ Նաև «ոստնակացատկեր» գերանների վրա,
  • Շարժունակություն՝ կախվել մարզաձողից և ճոճվել։ Ուժային՝ ձգվել վերև և կախվել ծալված ձեռքերով,
  • Շարժունակության վարժություններ մեջքի համար,
  • Շարժունակություն՝ օղակներից կախված օդում ոտքերով շրջան կազմել։ Ուժային՝ օղակներից կախված, դանդաղ ծալել ծնկները,
  • Ուժային՝ ճոճվել ձողերի վրա։ Հրումներ ուղղված մարմնով ձողերի վրա։ Շարժումներ ձողերի երկայնքով,
  • Տոկունություն՝ արագ քայլ կոճղերի վրա։ Ուժային՝ բարձրանալ, ուղղել մարմինը և իջնել ավելի բարձր կոճղի վրա,
  • Ուժային՝ վարժություններ որովայնի և մեջքի մկանների համար,
  • Տոկունություն՝ ցատկել գերանների վրայով առաջ և կողքի,
  • Շարժունակություն և տոկունություն մարզաձողի վրա,
  • Ուժային հրումներ, հրումներ մեջքով դեպի մարզաձողը,
  • Տոկունություն և արագաշարժություն. սլալոմ սյուների միջև, վազք յուրաքանչյուր սյունի շուրջը մինչև հաջորդ սյունն անցնելը,
  • Ճարպկություն՝ շարժվել առաջ և հետ՝ գերանի վրա հավասարակշռված։ Մի ոտքի վրա հավասարակշռություն պահպանելը մարմնի հորիզոնական դիրքում՝ ուղղած ոտքերով և ձեռքերով «ծիծեռնակացատկ» վարժություն,
  • Խոչնդոտների հաղթահարում՝ տարբեր մկանային խմբերի ձգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Витапаркур Лёррах Արխիվացված 2016-11-04 Wayback Machine с новыми швейцарскими табличками, но с логотипом города Лёррах
  2. Витапаркур Вайнштадт Արխիվացված 2016-11-03 Wayback Machine со старыми швейцарскими табличками, с логотипом страховой компании Vita
  3. 3,0 3,1 3,2 http://www.swissinfo.ch/ger/der-groesste-fitness-klub-der-schweiz-liegt-im-wald/30223832 Արխիվացված 2016-10-19 Wayback Machine (проверено 21.
  4. «Zurich vitaparcours - Die Schweiz ist fit!». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել