Վիտաուտաս Միքոլասովիչ Մոնտվիլա (լիտ.՝ Vytautas Montvila, փետրվարի 4, 1902(1902-02-04), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 19, 1941(1941-07-19), Կաունաս, Լիտվա), լիտվացի խորհրդային բանաստեղծ։

Վիտաուտաս Մոնտվիլա
Ծնվել էփետրվարի 4, 1902(1902-02-04)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 19, 1941(1941-07-19) (39 տարեկան)
Վախճանի վայրԿաունաս, Լիտվա
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լիտվա

1906 թվականից ապրել է Լիտվայում։ 1924 թվականին երիտասարդական հակապատերազմական կազմակերպությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ավարտել է Մարիամպոլի ուսուցչական սեմինարիան (1928), սովորել Կաունասի համալսարանում (1928)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն (1925) արգելվել է գրաքննության կողմից․ 1933 թվականին հրատարակել է «Անօթևան գիշերներ»-ը (համանուն կինոնկար, 19661940 թվականից հետո բանաստեղծն ակտիվորեն մասնակցել է Սովետական Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքին։ 1940 թվականին լույս է տեսել նրա «Լայնարձակ երկրի վրա» ժողովածուն, 1941 թվականին՝ «Պսակ Սովետական Լիտվային» չափածո շարքը։ Գնդակահարվել է ֆաշիստների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 18