Վիտալի Սևերին (հոկտեմբերի 1, 1951(1951-10-01), Լոզովայա, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավագիտության դոկտոր (2007), Մոսկվայի պետական համալսարանի առևտրային իրավունքի ամբիոնի և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր (2009 թվականից), բարձրագույն մասնագիտական կրթության վաստակավոր գործիչ (2014), «Առևտրային իրավունք» (2006–2016), «Մտավոր սեփականության մասին օրենք» (2012–2017) և «Տեղեկատվական իրավունք» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ։ Եղել է Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային ասոցիացիայի (1998-2009) անդամ և «Ռուսաստանի առևտրային իրավունքի ժամանակակից հիմնախնդիրները» կոնֆերանսի նախագահի տեղակալը (2002-2013)։

Վիտալի Սևերին
Ծնվել էհոկտեմբերի 1, 1951(1951-10-01) (72 տարեկան)
ԾննդավայրԼոզովայա, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր (2007)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան և Պետական աուդիտի դպրոց

Կենսագրություն խմբագրել

Վիտալի Սևերինը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 1-ին Խարկովի մարզում, 1976 թվականին ավարտել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության բարձրագույն դպրոցը։ 1986 թվականին, պրոֆեսոր Վլադիսլավ Յաստրեբովի գլխավորությամբ, Սևերինը պաշտպանեց իր թեզը՝ «Արդյունաբերական արտադրության ոլորտում հանցավոր անփութության դեմ պայքարի հանցավոր խնդիրները»։ Դարձավ  իրավաբանական գիտությունների թեկնածու։ 1996 թվականի փետրվարին նա սկսեց  աշխատել Ռուսաստանում՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում (Մոսկվայի պետական համալսարան)։ 1998 - 2009 թվականներին եղել է Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային ասոցիացիայի իրավաբան, այդ ժամանակ նշանակվեց սնանկության հոգաբարձու։

2000 թվականին Սևերինը դարձավ Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ։ Յոթ տարի անց նա հաջողությամբ պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որի գիտական խորհրդատուն հանդես եկավ պրոֆեսոր Բորիս Պուգինսկին՝ «Ռուսաստանում առևտրային գաղտնիքի պահպանության իրավական կարգավորումը և ապահովումը» թեմայով, դարձավ իրավաբանական գիտությունների դոկտոր։  Երկու տարի անց՝ 2009 թվականի ապրիլին, կոմերցիոն իրավունքի և իրավագիտության հիմքերի ամբիոնում զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոնը։ 2008-2011 թվականներին պրոֆեսոր է եղել ՄՊՀ հումանիտար և սոցիալական գիտությունների դասախոսների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտում (ՄՊՀ ԱԱՊԿ)։ 2006 թվականից նա նաև Մոսկվայի պետական աուդիտի բարձրագույն դպրոցում հրավիրված պրոֆեսոր է եղել։

2016 թվականին Սևերինի նախաձեռնությամբ Մոսկվայի պետական համալսարանում բացվեց «Տեղեկատվական իրավահարաբերությունները նորարարական տնտեսության մեջ» մագիստրոսական ծրագիրը։ 2019 թվականի դրությամբ ուսանողների համար դասախոսություններ էր տալիս «Նորարարական տնտեսության մեջ տեղեկատվական հարաբերությունների կարգավորումը», «Իրավական աշխատանքը բարձր տեխնոլոգիական համալիրի կազմակերպություններում», «Տեղեկատվության համապարփակ պաշտպանությունը կազմակերպություններում», «Առևտրային գաղտնիքների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեխանիզմը», «Տեղեկատվություն օրենքը» և «Տեղեկատվական հարաբերությունների պայմանագրային կարգավորումը» թեմաներով։ Բացի այդ, 2013 թվականից նա ամեն տարի ընթերցում է հեղինակի միջֆակուլտետային դասընթացը` «Տեղեկատվության կարգավորում և պաշտպանություն» թեմայով։

Սևերինը, «մտավոր սեփականության Հանրապետական գիտահետազոտական ինստիտուտ» կորպորացիային կից ստեղծված աբրիտրաժային դատարանի դատավորն էր։ 2019 թվականի տվյալներով ՝ նա մի քանի ռուսական առևտրային կազմակերպություններում իրավական աշխատանքի և բիզնեսի անվտանգության ապահովման փորձագետ է եղել։

Աշխատանքներ խմբագրել

Վիտալի Սեվերինը հարյուրից ավելի հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնք վերաբերվում են Ռուսաստանի բիզնեսի և առևտրի իրավունքին։ Նկարագրում է հիմնականում տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական հարաբերությունների իրավական կարգավորման ոլորտում առկա խնդիրները՝

  • «Ձեռնարկությունների տեղեկատվական անվտանգության իրավաբանական աջակցություն» (Մ., 2000)[1],
  • «Առևտրի ոլորտում առևտրային նշանակության տեղեկատվության կարգավորման իրավական մեխանիզմը» (Մ., 2002)[2][3],
  • «Տեղեկատվության իրավական պաշտպանություն առևտրային կազմակերպություններում» (Մ., 2009)[4],
  • «Ռուսաստանի առևտրային օրենսդրություն» (համահեղինակ; Մ., 2010),
  • «Ձեռնարկությունում համապարփակ տեղեկատվության պաշտպանություն » (Մ., 2008)[5]:

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող (2014)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Полянская Н. А. Правовое обеспечение информационной безопасности Российской Федерации в условиях чрезвычайных ситуаций: категориальный статус // Юридическая мысль. Научно-практический журнал. — С.-Пб.: Изд-во юрид. ин-та (Санкт-Петербург), 2006, № 3 (34). — С. 69-72.
  2. Коммерческое право: Конспект лекций. / сост. Голышев В. Г. — М.: МИЭМП, 2005. — 36 с.
  3. Коновалова Е. В. Коммерческая тайна и информация для потребителей: проблемы взаимоотношений продавцов и покупателей // Вестник Камчатского государственного технического университета. — 2007. — В. 6. — ISSN 2079-0333.
  4. Николюкин, Станислав Вячеславович Посреднические договоры. — М.: I︠U︡stit︠s︡inform, 2010. — 222 с. — ISBN 9785720510169
  5. Михайлов С. В., Суглобов А. Е. Коммерческая информация: приоритеты и безопасность // Национальные интересы: приоритеты и безопасность. — 2009. — В. 12. — ISSN 2073-2872.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Վիտալի Սևերին». law.msu.ru. ՄՊՀ, Կոմերցիոն իրավունքի և իրավագիտության հիմքերի ամբիոն, կադրային կազմ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  • «Վիտալի Սևերին». letopis.msu.ru. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի վերլուծական ծառայություն. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  • Абросимова Е. А. (2010 թ․ հուլիսի 12). «Վիտալի Սևերին». lomonosov-fund.ru. Фонд знаний «Ломоносов». Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.