Վիտալի Վիկտորովիչ Պրոկոպչենկո (ուկրաիներեն՝ Віталій Вікторович Прокопченко, 1983 թվական, հունվարի 14, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուկրաինայի առաջին և երկրորդ լիգաներում անցկացրել է ավելի քան երկու հարյուր հանդիպում։

Վիտալի Պրոկոպչենկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիտալի Վիկտորովիչ Պրոկոպչենկո
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1983(1983-01-14)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1998-2000 Ուկրաինա Զապորոժիե (Զապորոժիե)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2003 Ուկրաինա Զապորոժիե (Զապորոժիե) 55 (12)
2000  Ուկրաինա Վիկտոր (Զապորոժիե) 13 (0)
2000-2001  Ուկրաինա Մետալուրգ 28 (4)
2004-2005 Ուկրաինա Սպարտակ-ԶԻԳՄՈւ (Զապորոժիե) սիրող.
2005-2006 Ուկրաինա Յալոս 26 (7)
2006-2007 Ուկրաինա Տիտան (Արմյանսկ) 28 (18)
2007-2008 Ուկրաինա Ղրիմտեպլիցա 35 (9)
2008 Ուկրաինա Ֆենիքս-Իլիչյովեց 17 (2)
2009 Ուկրաինա Զակարպատյե 13 (1)
2009 Ուկրաինա Ալեքսանդրիա 8 (2)
2012 Ուկրաինա Տավրիա-Սկիֆ սիրող.
2012-2013 Ուկրաինա Տիտան (Արմյանսկ) 32 (13)
2013-2014 Ուկրաինա Նեֆտնյակ-Ուկրնեֆտ 23 (3)
2014-2015 Ուկրաինա Տավրիա-Սկիֆ սիրող.
2015 Ուկրաինա Մոտոր-Սիչ (Զապորոժիե) սիրող.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

խմբագրել

Առաջին մարզիչը Վյաչեսլավ Տրոպինն է[2]։ Զապորոժիեի «Տորպեդոյի» սան է, որտեղ հանդես է եկել Սերգեյ Ժիգալովի հետ միասին[3]։ Պրոֆեսիոնալ մակարդակում թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը 1999 թվականի հունիսի 29-ին՝ 1998-99 թվականների Ուկրաինայի առաջին լիգայի վերջին տուրի շրջանակներում կայացած «Լվովի» դեմ խաղում, որն ավարտվել է զապորոժիեցիների 1:5 հաշվով պարտությամբ[4]։ Մրցաշարի արդյունքներով «Տորպեդոն» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և պետք է մասնակցեր Բարձրագույն լիգա տեղափոխվելու համար կայանալիք խաղին, սակայն ակումբի սնանկ հայտարարվելուց հետո նրանց փոխարեն այդ իրավունքն է ստանում «Չերկասի» ակումբը[5]։

1990/00 մրցաշրջանի երկրորդ մասը Վիտալին անցկացնում է Զապորոժիեի «Վիկտորում», որը երկրորդ լիգայում զբաղեցնում է վերջին 14-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում եղել է «Մետալուրգի» ֆուտբոլիստ և կրկին թիմի հետ միասին զբաղեցրել է վերջին հորիզոնականը։ 2001-02 թվականների մրցաշրջանում նա վերադառնում է «Տորպեդո», որը հանդես էր գալիս երկրորդ լիգայում։ Ակումբի կազմում Պրոկոպչենկոն դառնում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2003 թվականի ձմռանը փորձաշրջան է անցնում Մինսկի «Դինամոյի» կազմում[6]։ Հաջորդ մրցաշրջանը՝ 2002-03-ը, ավարտվում է Վիտալիի համար կրկին անհաջող․ թիմն զբաղեցնում է վերջին հորիզոնականը առաջնությունում և լքում է պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ինչից հետո նա սկսում է հանդես գալ Ուկրաինայի սիրողական առաջնությունում հանդես եկող «Սպարտակ-ԶԻԳՄՈւ»-ի կազմում։ 2004 թվականի ամռանը փորձաշրջան է անցնում մելիտոպոլյան «Օլկոմում»[7]։

2007 թվականի ամռանը Վիտալին պայմանագիր է կնքում «Ղրիմտեպլիցա» ակումբի հետ, որը գլխավորում էր Ալեքսանդր Գայդաշը։ 2007 թվականի նոյեմբերին ակումբը դառնում է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության հաղթող, որի շրջանակներում Վիտալին ճանաչվում է մրցության լավագույն ֆուտբոլիստ[8]։ 2008 թվականի փետրվարին Վիտալին մասնակցում է թուրքական ֆուտբոլային ակումբներում կազմակերպված հավաքներին[9]։ «Ղրիմտեպլիցայի» կազմում նա մեկ մրցաշրջան է անցկացնում առաջին լիգայում և մրցաշրջանային արդյունքներով դառնում է ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆուտբոլիստը համալրում է «Ֆենիքս-Իլիչյովեցի» կազմը, որը սկսել էր մարզել կրկին Ալեքսանդր Գայդաշը[10]։ Ֆինանսական խնդիրների պատճառով Պրոկոպչենկոն լքում է ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։ Վիտալին այդ ակումբի կազմում դարձել էր առաջին լիգայի լավագույն ռմբարկուն իր հեղինակած 12 գոլերի շնորհիվ, ընդ որում գոլերից 10-ը հինգ դուբլների արդյունք էին։ 2008-09 թվականների Ուկրաինայի գավաթի խաղարկությունում «Ֆենիքս-Իլիչյովեցը» հասնում է մինչև 1/8 եզրափակիչ՝ մրցաշարի ընթացքում հաղթելով «Սևաստոպոլին», իսկ հետո «Կրիվբասին», որը հանդես էր գալիս Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։ Պրոկոպչենկոն այդ երկու խաղերում էլ աչքի էր ընկել հեղինակած գոլերով[11][12]։

2009 թվականի փետրվարին Վիտալին պայմանագիր է կնքում «Զակարպատիե» ակումբի հետ[13]։ Ակումբի հետ միասին նա դառնում է Առաջին լիգայի հաղթող և օգնում է թիմին դուրս գալ բարձրագույն դիվիզիոն[14]։ Մրցաշրջանի արդյունքներով Պրոկոպչենկոն 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում լավագույն ռմբարկուների ցանկում իր հեղինակած 13 գոլերի շնորհիվ։ Ակումբի հետ միասին նա անցկացնում է ամառային հավաքներ Ղրիմում[15]։ 2009 թվականի հուլիսին ֆուտբոլիստը մասնակցում է մեկ հանդիպման երիտասարդական առաջնության շրջանակներում։ Արդյունքում նա վերադառնում է առաջին լիգա և համալրում է «Ալեքսանդրիա» ակումբի կազմը։ 2010 թվականի փետրվարին այդ ակումբի հետ միասին Վիտալին հավաք է անցկացնում Թուրքիայում, սակայն շուտով փոփոխում է իր ակումբային պատկանելությունը[16]։ 2011 թվականի փետրվարին ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում չերնովիցկյան «Բուկովինայում»[17]։

2011 թվականից 2015 թվականը, ընդմիջումներով հանդես է գալիս «Իմեքս» մինիֆուտբոլային ակումբի կազմում[18]։ 2011 թվականին «Իմեքսը» Զապորոժիեի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Վիտալին ճանաչվում է ակումբի լավագույն ռմբարկու[19]։ 2015 թվականին ակումբի հետ միասին արծաթե մեդալներ է հաղթանակում Զապորոժիեի գավաթի խաղարկության շրջանակներում[20]։

2012 թվականին մասնակցում է Զապորոժիեի շրջանի առաջնությանը «Տավրիա-Սկիֆ» ակումբի կազմում։ 2012 թվականի ամռանը ավելի քան երկու տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում տևած ընդմիջումից հետո, Վիտալին համալրում է Արմյանսկի «Տիտան» ակումբի կազմը։ Պրոկոպչենկոն իր հեղինակած 13 գոլերի շնորհիվ լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Նա երեք անգամ ընդգրկվում է Football.ua կայքի կողմից կազմվող տուրի խորհրդանշական հավաքականի կազմ[21][22][23], մտնում է երկրորդ կիսամյակի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ և որպես պահեստային ֆուտբոլիստ մրցաշարի խորհրդանշական հավաքականի մեջ է ընդգրկվում[24], որը կրկին կազմվում էր Football.ua կայքի կողմից[25]։ 2013 թվականի հունիսին Վիտալին լքում է ակումբը ազատ գործակալի կարգավիճակով[26]։

Դրանից հետո ֆուտբոլիստը պայմանագիր է կնքում առաջին լիգայում հանդես եկող «Նեֆտնյակ-Ուկրնեֆտ» ակումբի հետ[27]։ Պայմանագրում նշված կետերից մեկը այն էր, որ Պրոկոպչենոկն մրցաշրջանի առաջին շրջանում չէր մասնակցելու իր նախկին թիմի դեմ կայանալիք խաղին[28]։ Ինչպես նաև ըստ նշված ևս մեկ կետի նա կարող էր համալրել «Գելիոս» ակումբի կազմը[29]։ Նոր թիմի կազմում նա համարվում էր հիմնական հարձակվող, մրցաշրջանի ընթացքում դառնում է երեք գոլի հեղինակ առաջնությունում և մրցաշարի ավարտից հետո լքում է ակումբը[30]։

2014 թվականից 2015 թվականը Վիտալին կրկին հանդես է գալիս սիրողական «Տավրիա-Սկիֆ» ակումբի կազմում[31]։ Այդտեղ նա դառնում է Զապորոժիեի շրջանի առաջնության հաղթող 2014 և 2015 թվականներին[32]։ 2015 թվականի փետրվարին ակումբի հետ միասին Վիտալին հասնում է մինչև Մերձդնեպրովիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ[33]։ Երկրորդ շրջանի արդյունքներով Ուկրաինայի սիրողական առաջնության Բ խմբում Պրոկոպչենկոն իր հեղինակած 9 գոլերի շնորհիվ ճանաչվում է լավագույն ռմբարկու[34]։ 2015 թվականին Վիտալին հանդես է եկել «Մոտոր-Սիչ» ակումբի կազմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Виталий Прокопченко: «Все футболисты играют на победу»» (ռուսերեն). UA-Футбол. 25.09.2008. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Виктор Хохлюк (16.02.2013). «Сергей Жигалов: «В Гомеле поступили некорректно»» (ռուսերեն). Sport.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. «Протокол матча. 40 тур. 29.06.1999. «Львов» — «Торпедо»» (ua). Федерация футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Владимир Мыленко (06.07.2009). «Тебе семнадцать, тебе опять семнадцать лет…» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. «Межсезонье. «Неман» в центре скандала» (ռուսերեն). Прессбол. 19.02.2003. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  7. «Футбол» (ռուսերեն). МВ. 09.07.2004. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  8. Анна Юманова (26.11.2007). «"Кубок Крымтеплицы остался в «Крымтеплице»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  9. ««Крымтеплица» усиливается» (ռուսերեն). Football.ua. 21.02.2008. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  10. Василий Михайлов, Павел Морозов. Юрий Остроумов (18.07.2008). «Перебор кандидатов» (ռուսերեն). Sport.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  11. Анна Юманова (13.09.2007). «Виталий Прокопченко: «В Бурштын едем за победой!»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  12. Юрий Самоткан (20.01.2009). «Житница, здравница и кузница?» (ռուսերեն). Sport.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  13. ««Закарпатье» подписывает игроков» (ռուսերեն). Football.ua. 18.02.2009. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  14. ««Закарпатье» — в премьер-лиге» (ռուսերեն). Football.ua. 29.05.2009. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  15. ««Закарпатье» начинает подготовку к сезону» (ռուսերեն). Football.ua. 27.06.2009. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  16. ««Таврия» побеждает «Александрию»» (ռուսերեն). Football.ua. 06.02.2010. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  17. ««Буковина» переглядає досвідченого нападника Прокопченка» (ua). UA-Футбол. 07.02.2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Профиль игрока» (ռուսերեն). Запорожская областная ассоциация футзала. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  19. Сергей Деркач (17.09.2011). «В супернапряжённом финале «Фортуна» обыграла IMEX» (ռուսերեն). Запорожская областная ассоциация футзала. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  20. «АРПИ обладатель Кубка г. Запорожья 2015» (ռուսերեն). Запорожская областная ассоциация футзала. 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  21. Артур Валерко (14.09.2012). «Первая лига. Сборная 10-го тура» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  22. Артур Валерко (08.04.2013). «Первая лига. Сборная 24-го тура» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  23. Артур Валерко (04.05.2013). «Первая лига. Сборная 28-го тура» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  24. Артур Валерко (13.06.2013). «Первая лига. Сборная второго полугодия» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  25. Артур Валерко (16.06.2013). «Первая лига. Сборная сезона» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  26. ««Титан» расстался с четырьмя игроками» (ռուսերեն). Football.ua. 26.06.2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  27. «Лучший бомбардир «Титана» переходит в «Нефтяник»» (ռուսերեն). UA-Футбол. 27.06.2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  28. Павел Соловей (24.08.2013). «Евгений Яровенко: Игра сегодня была валидольная» (ռուսերեն). UA-Футбол. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  29. «Лучший голеадор «Титана» Прокопченко присоединился к «Нефтянику-Укрнафта»» (ռուսերեն). Чемпионат.com. 27.06.2013. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  30. Павел Соловей (16.07.2014). «Первая лига. Весенние итоги. «Нефтяник-Укрнефть» (Ахтырка)» (ռուսերեն). UA-Футбол. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  31. «Профиль игрока» (ռուսերեն). Запорожская обласная федерации футбола. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  32. Андрей Охрименко (21.12.2015). «Итоги областных чемпионатов Украины 2015. Восток» (ռուսերեն). UA-Футбол. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  33. Дмитрий Москаленко (16.02.2015). «Кубок Приднепровья. Четвертьфиналы» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  34. Олександр Дем'янчук (15.07.2015). «Фінішувала друга частина групового етапу чемпіонату України серед аматорів 2015» (ռուսերեն). UA-Футбол. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել