Վիտալի Պետուխով

ռուս խորհրդային և մարիական գրող, արձակագիր, դրամատուրգ և լրագրող

Վիտալի Ալբերտովիչ Պետուխով (ռուս.՝ Виталий Альбертович Петухов, փետրվարի 9, 1954(1954-02-09), Bolshoy Sermananger, Q21194712?, Գորնոմարիյսկի շրջան, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2016(2016-01-12)[1], Կուժեներ (քաղաքատիպ ավան, Կուժեներսկի շրջան), Մարիյ Էլ, Ռուսաստան), ռուս խորհրդային և մարիական գրող, արձակագիր, դրամատուրգ և լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության (1990) և Ռուսաստանի լրագրողների միության անդամ։ Գրականության բնագավառում Մարի Էլ հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1997)։ Մարի Էլի ժողովրդական գրող (2013)։

Վիտալի Պետուխով
Ծնվել էփետրվարի 9, 1954(1954-02-09)
ԾննդավայրBolshoy Sermananger, Q21194712?, Գորնոմարիյսկի շրջան, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 12, 2016(2016-01-12)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրԿուժեներ (քաղաքատիպ ավան, Կուժեներսկի շրջան), Մարիյ Էլ, Ռուսաստան
Գրական անունВиль Мамут և Кыйыр Витали
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, գրող և արձակագիր
ԼեզուHill Mari?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունQ25645213? և Q24930137?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1954 թվականի փետրվարի 9-ին Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գորնոմարիյսկի շրջանի Բոլշոյ Սերմյանանգեր գյուղում` գյուղացիական ընտանիքում։ 1971-1975 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան Մարիական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1975 թվականից աշխատում է «Марийская правда» թերթի խմբագրությունում։ 1975 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է «Заря» թերթում, 1975-1983 թվականներին եղել է թղթակից, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար, 1983-2016 թվականներին՝ գլխավոր խմբագիր[2]։

1990 թվականից անդամակցել է ԽՍՀՄ գրողների միությանը, Մարի Էլ հանրապետության գրողների միության խորհրդի անդամ է, Մարիական ԻԽՍՀ գրողների միության լեռնային մարիի գրողների բաժնի անդամ և ղեկավար։ Պետուխովի առաջին գրական գործերը մամուլում սկսեցին հայտնվել 1968 թվականից, դրանք տպագրվել են Լեռնային Մարիի «Ленин корны» թերթում, հանրապետական «Ямде лий» թերթում և «Ончыко» գրական-գեղարվեստական հանդեսում, մասնավորապես՝ «Դյուցազուն» հեքիաթը (1969)։ 1980 թվականին Պետուխովը հանրությանը ներկայացրեց բանաստեղծությունների մեծ ընտրանի, որոնք տպագրվեցին «Богатырь века» անթոլոգիայում։ Հետագայում գրվել են այնպիսի գրքեր ինչպիսիք են՝ «Թևավոր տարիներ» (1982), «Սոխակի աղբյուրը» վիպակը (1984), «Թող խաղաղություն լինի» պոեմը (1990), «Ակրամ» (1994), «Ծանր աղեղ, սուր նետեր» (2006) և «Բազեներ ու ուրուրներ» պատմական վեպերը (2013), այս երեք պատմական վեպերը բարձր գնահատեցին հայտնի գիտնականները, պատմաբան Գենադի Այպլատովը և գրականագետ Նիկոլայ Կուտորովը։ Բոլոր հիմնական ստեղծագործությունները տպագրվել են Մարիական գրահրատարակչության կողմից[2]։

1993 թվականին Պետուխովին շնորհվել է Մարի Էլի վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում, իսկ 2013 թվականին արժանացել է Մարի Էլ հանրապետության ժողովրդական գրողի կոչման[3]։ 1997 թվականին Պետուխովն արժանացել է գրականության բնագավառում Մարի Էլի հանրապետության Սերգեյ Չավայնի անվան պետական մրցանակի «Ակրամ» և «Ծանր աղեղ և սուր նետեր» պատմավեպերի համար[4]։

Մահացել է 2016 թվականի հունվարի 12-ին 62 տարեկան հասակում, Մարի Էլի Կուժեներ քաղաքատիպ ավանում[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Стихи / Виталий Петухов. - Ончыко. 1980 № 3. С.110—112.
  • Не крылья: стихи / Виталий Петухов. - Крылатые годы: сб. стихов. 1982. С. 44—76.
  • Соловьиный родник: Повесть, рассказы / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1984 г. — 95 с.
  • Стихи / пер. С. Золотцева, А. Смольникова // Соловьиный родник. Йошкар-Ола, 1984. С. 340—344.
  • Видение осени; Туманное утро; Молодые; Земляничное лето; Сын села, родство я это берегу / пер. С. Золотцева // Середина земли родной. М., 1987. С. 313-317.
  • Да будет мир!: Стихи, поэма / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1990 г. — 130 с. — ISBN 5-7590-0084-5
  • Акрам : Ист. роман, повесть, рассказы / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1994 г. — 318 с. — ISBN 5-7590-0527-8
  • Шла машина грузовая: кримин. повесть / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 2003 г. — 100 с.
  • Тугой лук, острые стрелы : Виталий Петухов / исторический роман. - Йошкар-Ола: МПИК, 2006 г. — 223 с. — ISBN 5-87898-352-4
  • А я — далеко...: повесть фэнтези / У сем. 2006. № 1, № 3, № 4. С.97—124; С.93-115; С.73-99.
  • Самыньым кыце тӧрлӓт? / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марий журнал, 2011 г. — 8 с. — ISBN 978-5-900405-77-3
  • Соколы и коршуны : исторический роман / Виталий Петухов. - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 2013 г. — 423 с. — ISBN 978-5-7590-1098-2[2]

Պարգևներ խմբագրել

  • Մարի Էլ հանրապետության ժողովրդական գրող (2013)[3],
  • Մարի Էլ հանրապետության վաստակավոր լրագրող (1993):

Մրցանակներ խմբագրել

  • Գրականության բնագավառում Մարի Էլ հանրապետության Ս. Գ. Չավայնի անվան պետական մրցանակ (1997 - «Աքրամ» և «Ծանր աղեղ և սուր նետեր» պատմավեպերի համար[4]):

Գրականություն խմբագրել

  • Писатели Марий Эл: биобиблиографический справочник / X Международный конгр. финно-угорских писателей; сост. : А. А. Васинкин [и др.] ; библиографы : Н. И. Бушкова, Г. И. Байкова. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2008 г. — 751 с. — С.495-497 — ISBN 978-5-7590-0966-5
  • Марийская биографическая энциклопедия / авт.-сост. Мочаев В. А.; науч. ред. Сануков К. Н. - Йошкар-Ола : Марийский биогр. центр, 2007 г. — 486 с. ISBN 5-87898-357-0
  • Петухов Виталий Альбертович // Кто есть кто в Марий Эл / Авт.-сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2002. — С. 414. — 2000 экз. — ISBN 5-87898-197-1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://mari-arslan.ru/ru/node/2276
  2. 2,0 2,1 2,2 Писатели Марий Эл: биобиблиографический справочник / X Международный конгр. финно-угорских писателей; сост. : А. А. Васинкин [и др.] ; библиографы : Н. И. Бушкова, Г. И. Байкова. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2008 г. — 751 с. — С.495-497 — ISBN 978-5-7590-0966-5
  3. 3,0 3,1 «Указ Главы Республики Марий Эл от 19.02.2013 № 25 "О присвоении почетного звания "Народный писатель Республики Марий Эл" Петухову В. А."» (ռուսերեն). Глава Республики Марий Эл Л. Маркелов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «Лауреаты Государственной премии Республики Марий Эл в области литературы им. С. Г. Чавайна». Национальная библиотека имени С. Г. Чавайна. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. «Не стало горномарийского писателя, журналиста, главного редактора...». Культурно-информационный центр «ИНТЕЛЛЕКТУАЛ». Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել