Վիսենտե Գուայտա

իսպանացի ֆուտբոլիստ

Վիսենտե Գուայտա Պանադերո (իսպ.՝ Vicente Guaita Panadero, Իսպաներեն արտասանություն՝ [biˈθente ˈɣwajta panaˈðeɾo]; հունվարի 10, 1987(1987-01-10)[1], Տոռենտե, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Սելտա» ակումբի դարպասապահ։

Վիսենտե Գուայտա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1987(1987-01-10)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Տոռենտե, Իսպանիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա

խմբագրել

Վիսենտե Գուայտան «Վալենսիա» ակումբի կանտերայի սան է, հիմնական կազմում նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանում։ Քանի որ 2009 թվականի մրցաշրջանում ակումբը «Մալյորկայից» ձեռք է բերել Միգել Անխել Մոյային (այսպիսով, ակումբի կազմում կային 4 գործող դարպասապահներ), Գուայտան, ինչպես իր գործընկեր Ռենանը, հաջորդ մրցաշրջանում վարձակալվել է՝ Սեգունդայի «Ռեկրեատիվո» ակումբին[2]։ Մրցաշրջանը հաջող է ստացվել երիտասարդ դարպասապահի համար։ 30 խաղում բաց թողնելով ընդամենը 24 գնդակ՝ Գուայտան նվաճել է Սեգունդա լիգայի Սամորայի գավաթը։ Մրցաշրջանի ավարտից հետո դարպասապահը վերադարձել է «Վալենսիա»՝ ակումբի մարզչական շտաբը նշել է դարպասապահի հաջող ելույթը և հայտարարել է, որ հույս է դնում Վիսենտե Գուայտայի վրա, որպես հաջորդ մրցաշրջանում «Վալենսիայի» դարպասապահի[3].

Ղեկավարության վստահությունն արդարացնելու հնարավորություն երիտասարդ դարպասապահին տրվել է արդեն 2010/11 մրցաշրջանի առաջին կեսում, երբ մեկը մյուսի հետևից վնասվածքներ ստացան ակումբի երկու հիմնական դարպասապահները՝ Սեսարը և Մոյան։ Գուայտան կարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից՝ մրցաշրջանի ավարտին ամրապնդվելով որպես «Վալենսիայի» հիմնական դարպասապահ։

2011 թվականի մայիսին, Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո, Վիսենտե Գուայտան երկարաձգել է պայմանագիրը «Վալենսիայի» հետ․ դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2015 թվականը[4]։

2014 թվականի հուլիսի 31-ին Գուաիտան վաճառվել է «Խետաֆեին»։

2018 թվականի հունիսի 8-ին Վիսենտեն ազատ գործակալի կարգավիճակով դարձել է «Քրիսթալ Փելասի» դարպասապահ[5]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2010-2011)
  • Սեգունդա Լիգայի Սամորայի գավաթ (2009-2010)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Валенсия» отдала Гуаиту в аренду в «Рекреативо» Արխիվացված է Հունվար 4, 2014 Wayback Machine-ի միջոցով: Sports.ru 12.07.2009 г.
  3. Гуаита готов к конкуренции за место в воротах. valencianistas.ru 20.06.2010
  4. Гуайта продлил контракт с «Валенсией» Արխիվացված է Հունվար 4, 2014 Wayback Machine-ի միջոցով: Ru.uefa.com 31.05.2011 г.
  5. «"Кристал Пэлас" объявил о подписании Гуаиты». Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին. Վերցված է 2018-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Գուայտա» հոդվածին։