Վիոլետա Բարրիոս դե Չամորրո
Վիոլետա Բարրիոս դե Չամորրո (իսպ.՝ Violeta Barrios de Chamorro հոկտեմբերի 18, 1929[1][2][3], Rivas, Նիկարագուա) նիկարագուացի քաղաքական գործիչ, լրագրող: Ապրիլ 25, 1990 - հունվար 10, 1997 թվականներին Նիկարագուայի նախագահ:
Վիոլետա Բարրիոս դե Չամորրո Violeta Barrios de Chamorro | |
![]() | |
Կուսակցություն՝ | National Opposition Union? |
---|---|
Կրթություն՝ | Our Lady of the Lake University? և Blackstone College for Girls? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1929[1][2][3] (91 տարեկան) |
Ծննդավայր | Rivas, Նիկարագուա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Pedro Joaquín Chamorro Cardenal? |
Կայք՝ | violetachamorro.org.ni |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Վիոլետա Բարրիոսը ծնվել է Ռիվաս քաղաքում, Կառլոս Բարրիոս Սակասայի և Ամալիա Տորրես Ուրտադոյի հարուստ ազնվական ընտանիքում:
Անաստասիո Սամոսա Դեբայլեի բռնապետության տարիներին հայտնի ընդդիմադիր` Պեդրո Չամորրոյի կինը[4]: Նրա ամուսինը սպանվեց 1978 թվականին, ինչպես կարծում են նրա կողմնակիցները` Սամոսայի ռեժիմի գործակալների կողմից: Ամուսնու մահից հետո փոխարինեց նրան «La Prensa» ընդդիմադիր թերթի խմբագրի պաշտոնում, որն այն տարիներին ուներ ամենամեծ տպագրաքանակը Նիկարագուայում: Հետագայում դարձավ դրա տնօրենը և համատերը: Տպագրելու ազատության կոմիտեի փոխնախագահն էր Միջամերիկյան տպագրության համայնքի օրոք: Սամոսայի իշխանության տապալումից հետո մտավ հեղափոխական խունտայի կազմի մեջ, որտեղ զբաղվում էր առողջապահության և սոցիալական ապահովման հարցերով: Սակայն մեկ տարի անց, 1980 թվականի ապրիլին, հրաժարական տվեց որպես կոալիցիոն կառավարությունում սանդինիստների ազդեցության մեծացման դեմ բողոքի նշան, որն գլխավորում էր Դանիել Օրտեգա:
1990 թվականի փետրվարի 25-ին ընտրվեց Նիկարագուայի նախագահ Ընդդիմության ազգային միության կողմից: 1990 թվականի ապրիլի 25-ին ստանձնեց պաշտոնը: Երկրում իրականացրեց ազգային համերաշխության գործընթացը, վերացրեց զինվորական պարտադիր ծառայությունը, ազատականացրեց տնտեսությունը: 1997 թվականի հունվարին նախագահական լիազորություններն վայր դնելուց հետո այլևս քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, ապրում է Մանագուայի իր տանը:
Անձնական կյանքԽմբագրել
1950 թվականի դեկտեմբերի 8-ին իր հարազատ քաղաքում ամուսնացել է Պեդրո Խոակինա Չամորրո Կարդենալիայի (1924-1978) հետ: Նրանք ունեցան.
- Պեդրո Խոակին (ծնվ. 1951)
- Կլաուդիա Լուսիա (ծնվ. 1953)
- Քրիստիան (ծնվ. 1954)
- Կարլոս Ֆերնանդո (ծնվ. 1956)
1990-ական թվականներին Վիոլետա Չամորրոյի երեխաները հակադիր քաղաքական դիրքեր էին զբաղեցնում: Պեդրոն դարձավ մոր խորհրդականը, ակտիվորեն համագործակցում էր ԱՄՆ-ի հետ և «նիկարագուական ընդդիմության» ղեկավարներից մեկն էր: Մայրն աջակցում էր նաև Քրիստիանին: Նա հոդվածներ էր հրապարակում ի օգուտ Ընդդիմադիր ազգային միության և նրա որպես երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածու: Կարլոս ֆերնանդոն դարձավ ԱԱՍՖ-ի ակտիվ անդամ և գլխավորեց դրա գլխավոր թերթը «Բարիկադը»: Կլաուդիա Լյուսիան, որը աշխատում էր Իսպանիայում Նիկարագուայի դեսպանատանը, ընտրություններից առաջ «Բարիկադ» թերթում հրապարակեց բաց նամակ, որտեղ խնդրում էր իր մորը հանել իր թեկնածությունը կուսակցության ցուցակից, որը արտահայտում է «ամերիկյան իմպերիալիզմի շահերը և կապված է կոնտրասի հետ»[4]: Սակայն ինքը Վիոլետա Չամորրոն ասում է.
Իմ երեխաները բոլորը թանկ են ինձ համար: Այս տունը` միակ վայրն է աշխարհում, որտեղ նրանք բոլորը հավաքվում են, ինչպես ընկերներ: Մենք բոլորս իրար հետ տոնում ենք մեր ծննդյան օրերը: Ես միշտ խնդրում եմ երեխաներին, որպեսզի նրանք չխոսեն քաղաքականության մասին, չվիճեն: Եվ թեպետ առանց դրա չի ստացվում, նրանք երբեք չեն բաժանվում որպես թշնամիներ[4]... |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauerdatenbank
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 И.Пшеничников, А. Трушин Хочу быть президентом для всех никарагуанцев // О них говорят (20 полит. портретов). — М: Политиздат, 1991. — С. 153—174. — 432 с. — (Полит. портр. зарубеж. деятелей). — 100 000 экз. — ISBN 5-250-01191-8