«Պինգվին Վինը», «Պինգվինաշեն», 1972 թվականին հայկական արտադրության մուլտֆիլմ՝ ստեղծված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան[1]։

Պինգվինաշեն
Տեսականիմացիա
Ժանրարկածային
ՌեժիսորՍտեփան Անդրանիկյան
ՍցենարիստԱ. Տեր-Հակոբյան
Հնչյունավորումհայերեն
Բեմադրող նկարիչՍտեփան Անդրանիկյան
ԵրաժշտությունՍտեփան Շաքարյան
ՕպերատորԱ. Քյուրդյան
Հնչյունային օպերատորՅ. Սայադյան
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լեզուհայերեն
Ընկերություն«Հայֆիլմ»
Տևողություն9։46
Թվական1972

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Ստեփան Անդրանիկյան
Սցենարիստ Ա. Տեր-Հակոբյան
Երաժշտություն Ստեփան Շաքարյան
Նկարիչ-բեմադրող Կիրա Անդրանիկյան
Օպերատոր Ա. Քյուրդյան
Հնչյունային օպերատոր Յ. Սայադյան
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Մ. Կուպրաչ, Օ. Կոմարով, Ռ. Սահակյանց

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը Վին անունով փոքրիկ պինգվինի մասին է։ Նա շատ չարաճճի էր և բարկացնում էր իր ծնողներին։ Ծնողները որոշում են նրան մանկապարտեզ տանել։ Չարություն անելու պատճառով նրան մանկապարտեզից էլ են վռնդում։ Անտարկտիդայում մի ուղղաթիռ է իջնում, և Վինը հետաքրքրասիրությունից դրդված մտնում է ուղղաթիռ։ Ուղղաթիռը բարձրանում է օդ, և այդ ժամանակ Վինը իր ծննդավայրից հեռանում է մոտ 3000 կմ։ Մի անծանոթ վայրում օդաչուն և պինգվինը իջնում են ուղղաթիռից։ Վինն ասում է, որ կարոտել է Պինգվինաշենը և ուզում է գնալ այնտեղ, իսկ օդաչուն պատասխանում է, որ 3000 կմ ետ գնալը այդքան էլ հեշտ չէ։ Օդաչուն պինգվինի ոտքին մի օղակ է գցում, որ նա ավելի ճանաչելի լինի։ Երեկոյան Վինը օդաչուից թաքուն փախչում է։ Նա քայլում է և հանդիպում է մի փոկի, որը նրան ճանապարհի համար մի տոպրակ ձուկ է տալիս։ Ճանապարհ անցնելուց հետո նա հանդիպում է ծովառյուծների արքային, որին շփոթում է սարի հետ։ Ծովառյուծը նրան սովորեցնում է ինքնուրույն լինել և ձուկ որսալ։ Վինը ճանապարհը շարունակում է երգելով.

Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում
Ե՛վ ցերեկը, և՛ գիշերը այս օտար երկրում։
Եղանակը խանգարում է, գնում եմ, գնում
Եվ վաղուց է արդեն հյուր եմ այս օտար երկրում…
Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում
Ե՛վ ցերեկը, և՛ գիշերը այս օտար երկրում։

Երկար ճանապարհից հետո Վինը վերջապես հասնում է տեղ, և ծանոթանում է իր փոքրիկ քրոջ և եղբոր՝ Պիմիկի և Գրիմիկի հետ։ Վինը նրանց խոստանում է պատմել իր ոտքի օղակի պատմությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել