«Վինչեսթեր։ Տունը, որը կառուցել են ուրվականները» (անգլ.՝ Winchester), ամերիկա-ավստրալիական առեղծվածային թրիլլեր՝ ստեղծված 2018 թվականին Մայքլ և Փիթեր Սպիրիգների կողմից[3]։ Ֆիլմում նկարահանվել են Հելեն Միրենը Սառա Վինչեսթերի՝ հայտնի զինագործական ընկերության ժառանգորդուհու դերում[4], Ջեյսոն Քլարկը և Սառա Սնուկը[5]։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատմում է Վինչեսթերների լեգենդար տան մասին։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 2-ին[6]։

Վինչեսթեր
անգլ.՝ Winchester
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, միստիկա և ֆիլմ ուրվականների մասին
Թվականփետրվարի 23, 2018 և մարտի 15, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Սփիրիգ և Մայքլ Սփիրիգ
Սցենարի հեղինակՄայքլ Սփիրիգ և Փիթեր Սփիրիգ
ԴերակատարներՀելեն Միրեն, Ջեյսոն Քլարք, Սառա Սնուկ, Էնգուս Սեմփսոն, Լորա Բրենթ և Tyler Coppin?
ՄոնտաժՄեթ Վիլլա
Պատմվածքի վայրՍան Խոսե
Նկարահանման վայրՄելբուռն[2], Սան Խոսե[2], Docklands Studios Melbourne[2] և Վինչեստեր առեղծվածային տուն[2]
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

Սառա Վինչեսթերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերության ժառանգորդն է։ Նա միայնակ է ապրում հսկայական, յոթհարկանի տան մեջ, որն ունի տարօրինակ ճարտարապետություն և լաբիրինթոսի նման խճճված միջանցքներ։ Նրա ցուցումով առանձնատունը մշտապես վերակառուցվում է, սակայն դա չի արվում հարմարավետություն ստեղծելու կամ փոքրաթիվ հյուրերին ընդունելու համար։ Սառան թակարդներ է պատրաստում չարագուշակ ուրվականների համար, որոնք ցանկանում են ոչնչացնել Վինչեսթերների տոհմը[7]։

Դերերում խմբագրել

  • Հելեն Միրեն - Սառա Վինչեսթեր
  • Ջեյսոն Քլարկ - բժիշկ Էրիկ Փրայս
  • Սառա Սնուկ - Մերիոն Մերիոթ
  • Ֆինն Սքինուլա Օ'Ռեյ - Հենրի Մերիոթ
  • Էնգուս Սեմփսոն - Ջոն Հենսեն
  • Լորա Բրենթ - Ռուբի Փրայս
  • Թայլեր Քոպին - Արթուր Գեյթս
  • Իմոն Ֆարեն - Բենջամին Բլոկ

Շահույթ խմբագրել

«Վինչեսթերը» 25,1 մլն դոլար է հավաքել Հյուսիսային Ամերիկայում և 19,1 մլն դոլար՝ մնացած աշխարհում։ Վերջնական գումարը կազմել է 44,2 մլն դոլար՝ 3,5 մլն դոլար բյուջեով[8]։

Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 2018 թվականի փետրվարի 2-ին, իսկ առաջին հանգստյան օրերի համար կանխատեսվել է 6-8 մլն դոլարի չափով շահույթ[9]։ Արդյունքում ֆիլմը հավաքել է ավելի քան 9,3 մլն դոլար՝ զբաղեցնելով երրորդ տեղը դրամարկղային հավաքներով՝ զիջելով «Ջումանջի. Ջունգլիների կանչը» և «Լաբիրինթոսում վազողը։ Դեղամիջոց մահվան դեմ» ֆիլմերին[10]։

Քննադատություններ խմբագրել

Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 14% վարկանիշ, որը հիմնված է 104 գրախոսությունների վրա և ստացել է 4 միավոր 10 հնարավորից[11]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 28 գնահատականը 100 հնարավորից՝ հիմնված 18 քննադատների կարծիքների վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.film.vic.gov.au/showcase/helens-in-the-house-winchesterbegins-filmingin-melbourne
  3. Jr, Mike Fleming (2016 թ․ մայիսի 10). «Michael & Peter Spierig To Helm Supernatural Thriller 'Winchester' - Cannes». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. Jr, Mike Fleming (2016 թ․ մայիսի 14). «Helen Mirren Takes Aim At Playing Firearm Heiress In Hot Cannes Package 'Winchester'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  5. Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 13). «Jason Clarke to Star Opposite Helen Mirren in Thriller 'Winchester' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  6. Jenna Busch (2017 թ․ հոկտեմբերի 11). «Winchester: The House That Ghosts Built Release Moved Up». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Винчестер. Дом, который построили призраки (2018)» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  8. «Winchester». Box Office Mojo. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. D'Alessandro, Anthony (2018 թ․ հունվարի 31). «Super Bowl Slowdown At Box Office As CBS Films' 'Winchester' Takes Aim - Preview». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  10. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 4). «'Jumanji' Poised To Be Dwayne Johnson's Highest Grossing Pic Of All-Time Stateside After Super Bowl Weekend Rebound». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Winchester». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  12. «Winchester». Metacritic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել