Վինի Թուխը և Վագրը, մուլտիպիկացիոն ֆիլմ, հիմնված Վինի Թուխի մասին գրքերի վրա, գրված Ալան Ալեքսանդր Միլնի կողմից։ Այս մուլտֆիլմը երրորդ կարճամետրաժ ֆիլմն է Վինի Թուխի մասին, Ուոլթ Դիսնեյ ընկերություն թողարկմամբ։ 1975 թվականին նոմինացվելէ է «Օսկար»«Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[1]։

Վինի Թուխը և Վագրը
անգլ.՝ Winnie the Pooh and Tigger Too
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ
Հորինված երկիրDisney's Winnie the Pooh universe?
Շարքի մասն էԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
ՌեժիսորՋոն Լոունսբերի
ՍցենարիստԱլան Ալեքսանդր Միլն
ՀնչյունավորումՋունիոս Մեթյուս, Ջոն Ֆիլդլեր, Ստերլինգ Հոլոուեյ, Փոլ Ուինչելլ, Բարբարա Լադդի, Դորի Ուիթաքեր, Timothy Turner?, Քլինթ Հովարդ և Ռալֆ Ռայթ
ՊատմողՍեբաստիան Կաբոտ
ՊրոդյուսերՎոլֆգանք Ռեյտերման
ԵրաժշտությունԲադի Բեյքեր և Ռոբերթ Շերման
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն և Buena Vista Home Entertainment
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն25 րոպե
ՇարքԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
Թվական1974 և դեկտեմբերի 20, 1974
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Սյուժե խմբագրել

Թուխը գալիս է իր մտորումների վայրը։ Այստեղ նրա վրա է հարձակվում Վագրը, որն այնուհետև հարձակվում է Նապաստակի և Խոզուկի վրա։ Սա դառնում է նապաստակի վերջին կաթիլը։ Նա հրավիրում է ժողով և առաջարկում Վագրին տանել անտառում և հենց այդտեղ էլ կորցնել։ Հաջորդ օրը նրանք իրագործում են ծրագիրը։ Բայց այն բանից հետո, երբ Վագրը փախչում է, ընկերները մշտապես քայլում էին շրջապատում, բայց Նապաստակը հրաժարվում էր խոստովանել։ Թուխը առաջարկում է հետևյալը. քանի որ նրանք տուն են փնտրում, բայց փոս են գտնում, պետք է փնտրենփորձեն գտնել փոս, ապա կգտնեն տունը։ Նապաստակը այդ գաղափարը հիմար է համարում և հեռանում դեպի մառախուղը, որպեսզի գտնի փոսը, բայց մոլորվում է։ Խոզուկը և Վինին սպասում են նրան, բայց շատ ժամանակ է անցնում։ Թուխը որոշում է գնալ տուն, քանի որ զամյուղով մեղրը կանչում է նրա փորին։ Այս կերպ նրանց հաջողվում է դուրս գալ մառախուղից։ Այստեղ նրանց հանդիպում է Վագրը, որը հետո գնում է փնտրելու Նապաստակին։ Նապաստակը այդ ժամանակ վերջնականապես մոլորված էր և սկսել էր վախենալ պարզ ձայներից։ Բայց Վագրը նրան գտնում է (նա պնդում էր, որ «Վագրերըը երբեք չեն կորչում») և հանում նրան։

Դերերում խմբագրել

  • Ստերլիգն Հոլոուեյ - Վինի Թուխ
  • Սեբաստյան Կեբոտ - պատմող
  • Ջոն Ֆիդլեր- Խոզուկ
  • Պոլ Վինչել- Վագր
  • Ջունիուս Մետյուս - Նապսատակ
  • Հալ Սմիթ - Բու
  • Կլինտ Հովարդ -Ռու
  • Ռալֆ Ռալտ- Իա- Իա
  • Հովարդ Մորիս - Սուսլիկ
  • Ջոն Ուելսմլի - Քրիստոֆեր Ռոբին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The 47th Academy Awards (1975) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել