Վիկտոր Հարրի Մորրո կամ Վիկ Մորրո (փետրվարի 14, 1929(1929-02-14)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք - հուլիսի 23, 1982(1982-07-23)[3][1], Վալենսիա, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, որը խաղացել է գլխավոր դեր 1960-ականների «Պայքար!» («Combat!») հեռուստասերիալում, ինչպես նաև այլ նշանավոր և էպիզոդիկ դերեր ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Մահացել է «Մթնշաղի գոտի» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Վիկ Մորրո
Ծնվել էփետրվարի 14, 1929(1929-02-14)[1][2]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք
Մահացել էհուլիսի 23, 1982(1982-07-23)[3][1] (53 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Կալիֆոռնիա
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ոճ(եր)վեսթեռն
ԱմուսինԲարբարա Թերներ
IMDbID ID 0607558

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Մորոզոֆը, որը հետագայում անգլիականացրեց իր ազգանունը, ծնվել է Բրոնքսում (Նյու-Յորք), միջին եկամուտ ունեցող հրեական ընտանիքում, Ջոանի և էլեկտրիկ ինժեներ Հարի Մորոզոֆի որդին։ Երբ նա 1 տարեկան էր, Մորոն թողեց դպրոցը և ընդունվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր, որտեղ ծառայեց 1976 թվականից 1948 թվականը։ Նա ամուսնացել է դերասանուհի Բարբարա Թերների հետ, ումից նա երկու աղջիկ ունի՝ դերասանուհի Ջենիֆեր Ջեյսոն Լին և Քերրի Էնն Մորոն։ Մորոյի և Բարբարայի ամուսնական կյանքը տևել է յոթ տարի, և ավարտվել է 1964 թվականի բաժանմամբ։ Նա չամուսնացավ մինչև 195 թվականը։ Ավելի քան տաս տարի անց ամուսնացավ երկրորդ անգամ Գեյլ Լեսթերի հետ (իրական ժամանակում՝ Գեյլ Մորո Բաթլեր)։ Նրանք ամուսնացած էին հինգ տարի և բաժանվեցին ոչ հեռու Մորոյի մահից։

Վիկը վատ հարաբերություններ ուներ իր դուստր Ջենիֆեր Ջեյսոն Լիի հետ, նրա մոր հետ բաժանումից հետո, նրանք գործնականում չէին շփվում, ինչի պատճառով Ջենիֆերը դեռևս դեռահաս լինելով փոխեց իր ազգանունը, որպեսզի խուսափի հանրության իր ազգանվան հոր հետ ասոցացիաներից։

Կարիերա խմբագրել

Ֆիլմում Մորոյի առաջին դերը «Դպրոցական ջունգլիներ» (1955) ֆիլմում էր, ինչից հետո սկսեց կանոնավոր նկարահանվել հեռուստատսությունում։ Ջոն Պեյնի կողմից հրավիրվել է խաղալու դեր NBC ալիքի արևմտյան «Անհանգիստ զենք» ֆիլմում

1959 թվականի ապրիլի 16-ին նա հայտնվեց NBC-ի «The Lawless Years» քրեական դրամայի պրեմիերայում («Նիկ Ջոզեֆի պատմությունը» դրվագում)։ Հաջորդ աշխատանքը, որը հրապարակվել է 1960-1961 թվականներին NBC-ում, Ջո Քենոնի դերն էր «Outlaws» սերիալի երեք դրվագներում (Բարթոն ՄաքLեյնի հետ)։ 1961 թվականի հոկտեմբերի 6-ին նա նկարահանվել է ABC ալիքի «Target: The Corruptors!» սերիալում (Սթիվեն ՄակՆեյլիի և Ռոբերտ Հարլանդի հետ)։

Վերջապես նրան վստահվեց գլխավոր դեր «Պայքար!» հեռուստասերիալում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված դրամատիկ իրադարձությունների մասին էր։ Սերիալը հեռարձակվել է 1962 թվականից մինչև 1967 թվականը ABC ալիքով։ Նա նաև հեռուստատեսությունում աշխատել է որպես ռեժիսոր։ 1966 թվականին ստեղծվեց Լեոնարդ Նիմոյի մասնակցությամբ «Դիտելով մահացողի մահճակալին» («Deathwatch») ֆիլմը, «Haute Surveillance (Genet)» ֆիլմի անգլիալեզու տարբերակը ադապտացված Մորոու և Բարբարա Թերների կողմից, իսկ ռեժիսորը՝ Մորոուն և Նիմոյի գլխավոր դերակատարն էին։

1973 թվականին նա հայտնվեց ավստրալիական անթոլոգիայի «Չար հպում» սերիալի երկու դրվագներում, որոնցից մեկի ռեժիսորը նա էր։ Նա անմոռանալի խաղացել է տեղական դավաճան շերիֆը «Կեղտոտ Մերի, խելագառ Լարրի» ճանապարհային դասականում որի ռեժիսորը Ջոն Հյուն էր, ինչպես նաև խաղացել է մահացած շերիֆի կերպարը 1974 թվականին նկարահանված «Կալիֆորնիական երեխան» (The California Kid) հեռուստաֆիլմում, Մարտին Շինի հետ։ Խաղացել է գլխավոր դեր 1976 թվականի «Ահավոր արջեր» («The Bad News Bears») սիթքոմում։ Նաև խաղացել է հնդկացի Ջոի կերպարը 1973 թվականի «Թոմ Սոյեր» հեռուստաֆիլմում։ Այդ ֆիլմի երաժշտական տեսակը նույն տարում ներկայացվել է մի քանի թատրոններում։

Մորոուն գրել և բեմադրել է 1971 թվականին Դինո Դե Լաուրենտիսի կողմից արտադրված սպագետտի վեսթերնը, որը կոչվում է «Մուրճ անունով մարդը», որտեղ գլխավոր դերակատարը Ջեյմս Գարներն էր։ Դա Մորոյի առաջին և միակ մեծ ֆիլմն էր, որպես ռեժիսոր։ Ֆիլմը նկարահանվել է Եվրոպայում դատարկ բնության մեջ, որը հիշեցնում էր ԱՄՆ-ի հարավ-արևմուտքը։

Մահ խմբագրել

1982 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան Վիկ Մորոն և դերասանների երկու երեխաները՝ Միկ Դին Լին (7 տարեկան) և Ռենե Շին-Յի Չենը (6 տարեկան) մահացան դժբախտ պատահարի պատճառով «Մթնշաղի գոտի» ֆիլմի նկարահանումների ընթացքում Վենտուրա կոմսությունում, Կալիֆոռնիա նահանգում Սանտա Կլարիտայի և Պիրուի միջև։ Մորոն խաղում էր Բիլլ Քոննորի կերպարը՝ ռասիստի, ով վերադարձել է անցյալ և հայտնվել է բազմազան իրադարձություններում, որտեղ հալածյալ զոհի կարգավիճակում էր՝ հրեաների Հոլոքոստի ժամանակ, մի սևամորթ տղամարդու, ով պատրաստվում է լինչի դատաստանի ենթարկվել Կու Կլուքս-կլանսմենների կողմից, և վիետնամցու որին փորձում են որսալ ամերիկացի զինվորները։ Մորոն, Լին և Չենը նկարահանվում էին Վիետնամի մասին տեսարանում, որտեղ ըստ սցենարի իրենց կերպարները ԱՄՆ բանակի ուղղաթիռի հետապնդումից խուսափելու փորձ են կատարում վիետնամական լքված գյուղում։ Ուղղաթիռը սավառնում էր մոտավորապես 7,62 մ բարձրության վրա, երբ պիրոտեխնիկական պայթյունների հետևանքով այն կորցրեց կառավարումը և ընկավ գետնին, ինչի հետևանքով զոհվեցին երեք դերասանները։ Վիկ Մորոն և մանուկ դերասաններից մեկը գլխատվել էին։

Թաղվել են Կալիֆոռնիայի Կալվեր-Սիթիի «Hillside Memorial Park Cemetery» գերեզմանատանը։

Ռեժիսոր Ջոն Լենդիսը և մյուս մեղադրյալները, այդ թվում՝ պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը և օդաչու Դորսի Վինգոն, դատարանի առաջ են կանգնել։ Երեխաներին վտանգի ենթարկելու և չկանխամտածված սպանության մեղադրանքներն ի վերջո հանվեցին։ Լիի և Չենի ծնողները դատական հայց են ներկայացրել։ Գործը լուծվել է արտադատական կարգով։ Գործարքի գումարը չի բացահայտվել։ Վիկ Մորոուի երեխաները նույնպես դատի են տվել և համաձայնվել դրամական փոխհատուցման, որի չափը նույնպես գաղտնի է մնացել։

Դերասանի մահվան տեսարանները օգտագործվեցին մեծ աղմուկ հանած «Մահվան հետքերով» դոկումենտալ ֆիլմում։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Տարի Անուն Անուն (անգլ.) Դեր Նշումներ
1955 Դպրոցական Ջունգլիներ Blackboard Jungle Արթի Ուեսթ
1956 Միլիոնատեր (սերիալ) The Millionaire (TV series) Ջոյ Դայմոնդ TV, 1 սերիա
Հարգանքի տուրք վատ մարդու համար Tribute to a Bad Man Լարս Փիթերսոն
Կլիմաքս! Climax! Թեդ TV, 1 սերիա
1957 Տղամարդիկ պատերազմում Men in War Կապրալ Ջեյմս

Զվիքլի

Ալֆրեդ Հիչկոկը ներկայացնում է (Հեռուստասերիալ, 1955) Alfred Hitchcock Presents Բեննի Մունգո TV, 1 սերիա
1958 Քինգ Կրեոլ (Էլվիս Պրեսլիի հետ) King Creole Շարկ
Աստծու փոքրիկ ակր God’s Little Acre Շոու Ուալդեն
1959 Մերկ քաղաք Naked City (TV series) Դեյվիդ Գրեկո TV, 1 սերիա
Հրաձիգը The Rifleman Բրետ Ստոկեր TV, 1 սերիա, «Օրենքի նամակ»
1960 Բոնանզա Bonanza Լասսիտեր TV, 1 սերիա, «Վրիժառու» (3/1960, սերիա 26)
Բարբարայի Սթենուիք Շոու The Barbara Stanwyck Show Լերոյ Բենսոն TV, 1 սերիա
Կիմարոն Cimarron (1960 film) Ուես Ուեննինգս
Բրանագան եղբայրներ The Brothers Brannagan Լոկե TV, սերիալի պրեմիերա, «Միացեք սպանությանըr»
1961 Մաֆիոզի դիմանկարը Portrait of a Mobster Հոլլանդեց Շուլց
Օրենքը և պարոն Ջոնսը The Law and Mr. Jones Դոկտոր Բիգելոու TV, 1 սերիա, «Շատ յուրահատուկ քաղաքացի»
1962 Նոր ցեղատեսակ The New Breed Բելման TV, 1 սերիա
1962-1967 Պայքար! Combat! Սերժանտ Չիփ Սաունդերս TV, 152 սերիաներ
1969 Նպատակ՝ Հարրի Target: Harry Հարրի Բլեք Այլընտրանքային վերնագրեր՝ What’s In it For Harry?, How to Make It
1970 Անմահը The Immortal (TV series) Շերիֆ Դեն Վ. Ուիլեր TV, 1 սերիա
Եվ օգոստոս Dan August Սթիվ Հարրիսոնմ TV, 1 սերիա
1971 Հավայան հինգ-Օ Hawaii Five-O Էդուարդ Հերոն TV, 1 սերիա, «Երկու աղավնի և պարոն Հերոն»
Մաննիքս Mannix Էրիկ Լատիմեր TV, 1 սերիա
Սարժ Sarge Լեյտենանտ Ռոս Էդմոնդս TV, 1 սերիա
1972 ՄաքՔլոուդ McCloud (TV series) Ռիչարդ TV, 1 սերիա
Օուեն Մարշալ. Իրավագիտության խորհրդական Owen Marshall: Counselor at Law Անդի Կապասո TV, 1 սերիա
Առաքելությունն անհավանական է Mission: Impossible Ջոզեֆ Քոլլինս TV, 1 սերիա
1973-1974 Ոստիկանական Պատմություն Police Story (TV series) Սերժանտ Ջո ԼաՖրիդա TV, 3 սերիաներ
Չար հպումը The Evil Touch Պուրվիս Գրին TV, 2 սերիաներ
Սան Ֆրանցիսկոյի փողոցները The Streets of San Francisco Վիկ Տոլլիման TV, 1 սերիա
1974 Կեղտոտ Մերի, խելագառ Լարրի Dirty Mary, Crazy Larry Հրամանատար Էվերետ Ֆրանկլին
1975 Գիշերը, որը խուճապի մատնեց Ամերիկան The Night That Panicked America Հանկ Մուրդոն Հեռուստաֆիլմ
1976Հեռո Հրամանատարներ և արքաներ Captains and the Kings Թոմ Հեննեսեյ Մինիսերիալ
Սարսափելի արջեր The Bad News Bears Մարզիչ Ռոյ Թերներ
1977 Արմատներ Roots (TV miniseries) Ամես Մինիսերիալ
1978 Վայրի և բրդոտ Wild and Wooly Ուարդեն Ուիլլիս Հեռուստաֆիլմ
Հաղորդագրություն տիեզերքից (Ucyuu karano messeiji) Message From Space (Ucyuu karano messeiji) Գեներալ Գարուդա Ճապոնական (Toei) ֆիլմ
1978-1980 Չարլիի հրեշտակները (հեռուստասերիալ) Charlie’s Angels Կրտսեր Հարրի Սթիրնս TV, 2 սերիաներ
1979 Աստվածաշնչի մեծագույն հերոսները Greatest Heroes of the Bible Արիոչ TV, 1 սերիա
Վտարողները The Evictors Ջեյք Ռուդ
1980 Հումանոիդները խորքից Humanoids from the Deep Հանկ Սլատերի Այլընտրանքային վերնագրեր՝ Humanoids of the Deep, Monster
Բ.Ա.Դ. Կատուներ B.A.D. Cats Կապիտան Յուջին Նաթան TV, 9 սերիաներ
1981 Մասնավոր հետախույզ Մագնում Magnum, P.I. Ոստիկանական Սերժանտ Ջորդան TV, 1 սերիա
1982 Երւևակայության կղզի Fantasy Island Դուգլաս Պիկարդ TV, 1 սերիա
1990: Բրոնքսի ռազմիկներ 1990: The Bronx Warriors Համմեր Նախավերջին ֆիլմը
1983 Մթնշաղի գոտի Twilight Zone: The Movie Բիլլ Քոննոր Մահացել է նկարահանման հրապարակում, նկարահանումների ընթացքում ուղղաթիռի վթարի պատճառով։ Մահվան տեսարանը ջնջված է ֆիլմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/78218
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.