Վիկտոր Վասիլիի Սիդորուկ ( կիրիլիցա ՝ Виктор Васильевич Сидорук. սեպտեմբերի 4, 1937(1937-09-04), Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի խորհրդային նետաձիգ, ով միջազգային մրցումներում ներկայացրել է Խորհրդային Միությունը։

Վիկտոր Սիդորուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝archer
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 4, 1937(1937-09-04) (86 տարեկան)
Ծննդավայր՝Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մեդալները
Men’s Archery
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
World Championships
Ոսկի 1973 Grenoble Individual
Արծաթ 1973 Grenoble Team

Սիդորուկը հաղթեց նետաձգության ԽՍՀՄ անդրանիկ առաջնությունում, որն անցկացվեց 1963 թվականին Տալլինում[1]։ Նա ԽՍՀՄ-ը ներկայացրեց Մյունխենի 1972 թվականի օլիմպիական խաղերում, որտեղ խորհրդային թիմի ամենատարեց մարզիկն էր։ Մրցումների արդյունքով Սիդորուկն զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հաջորդ տարի Գրենոբլում ՝ աշխարհի 1973 թվականի նետաձգության առաջնությունում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը[2]։

1976 թվականին վերադարձավ օլիմպիական խաղեր՝ արդեն որպես ԽՍՀՄ հավաքականի մարզիչ։ Հետագայում նա մարզչական աշխատանքով զբաղվել է նաև Իտալիայում ու Իսպանիայում, իսկ ավելի ուշ՝ հայրենի Ուկրաինայում։ Ընդ որում՝ նրա մարզած իսպանական հավաքականը 1992 թվականի Օլիմպիական խաղերում մեծ անակնկալ մատուցեց՝ միանգամայն անսպասելիորեն տիրանալով ոսկե մեդալներին։ 2001 թվականին Սիդորուկը վերադարձավ Ուկրաինա և գլխավորեց նետաձգության ազգային ֆեդերացիան[3][4], իսկ 2013 թվականից Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն է[5][6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The earliest archery competition in the USSR
  2. Webarchiv | url=http://sports123.com/arc/mw-r.html | wayback=20100209040842 | text=Men: Recurve
  3. http://www.archery.lviv.net/en/news01.htm
  4. Webarchiv|url=http://www.nrcu.gov.ua/index.php?id=148&listid=20643 |wayback=20101206063405 |text=Archivierte Kopie |archiv-bot=2019-05-21 17:09:29 InternetArchiveBot
  5. «Sidoruk - do not celebrate victory» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  6. «Olympic Encyclopaedia - Victor Sidoruk». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  7. London 2012 Victor Sidoruk