Վիկտոր Սիբիլև (ռուս.՝ Виктор Иванович Сибилев, մայիսի 1, 1955(1955-05-01)), ռուսական դիվանագետ։

Վիկտոր Սիբիլև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 1, 1955(1955-05-01) (68 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1980) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1993)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980 թվականից։ Տիրապետում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չեխերեն և սլովակերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։

  • 1981-1985 թվականներին՝ Բռնոյում (Չեխոսլովակիա) ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1987-1991 թվականներին՝ Չեխոսլովակիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1995-1999 թվականներին՝ Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 2000-2003 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության պետ։
  • 2003-2008 թվականներին՝ Բռնոյում (Չեխիա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2009-2014 թվականներին՝ արտերկրում ՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014 թվականի օգոստոսի 6-ից[1]՝ Բոտսվանայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։  Հավատարմագրերն հանձնվել են 2014 թվականի սեպտեմբերի 29-ին։

Ամուսնացած է, ունի չափահաս որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի մարտի 30)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի հուլիսի 8)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 06.08.2014 № 559 «О назначении Сибилева В.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Ботсвана»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 30.03.2006 № 284 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-10-23 Wayback Machine
  3. Указ Президента Российской Федерации от 08.06.2016 № 328 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-10-23 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 11.06.2019 № 257 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել