Վիկտոր Պոնեդելնիկի արձան (Դոնի Ռոստով)

Վիկտոր Պոնեդելնիկի արձան (ռուս.՝ Памятник Виктору Понедельнику), նաև` «Ֆուտբոլիստ» քանդակ (ռուս.՝ скульптура «Футболист»), բրոնզե քանդակագործական կոմպոզիցիա[1], որը տեղադրված է Դոնի Ռոստովի «Օլիմպ-2» մարզադաշտի մերձակայքում[2]։ Բացվել է 2015 թվականին ի պատիվ ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկի, որը 1960 թվականի Եվրոպայի գավաթի եզրափակչում դարձել է վճռորոշ գոլի հեղինակ[1]։

Վիկտոր Պոնեդելնիկի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն2 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Վիկտոր Պոնեդելնիկի արձանի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

2013 թվականին Դոնի Ռոստովում Ռոստովի մարզի սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հայտնի ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկի քանդակը ստեղծելու մրցույթ։ Նույն թվականի օգոստոսին ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինին առաջարկեցին մասնակցել մրցույթին։ Սեպտեմբերին քանդակագործը ներկայացրեց իր աշխատանքի կավե նմուշը։ Նրա հետ մրցում էին 3 այլ մասնակիցներ։ Կազմակերպվեց հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին փոխմարզպետ Սերգեյ Գորբանը, ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկը և Ռոստովի մարզի սպորտի նախարար Յուրի Բալանխինը։ Մրցույթում հաղթեց Դմիտրի Լինդինի տարբերակը։ Միակ շտկումը, որ պետք է քանդակագործն աներ իր աշխատանքում, եղել է ֆուտբոլային զանկապանների բարձրությունը. այն պետք է երկարացվեր։

Բրոնզե քանդակի ստեղծումը տևել է 2 ամիս` 2013 թվականի սեպտեմբերից նոյեմբեր։ Նյութերի ինքնարժեքը գնահատվել է 750 հազար ռուբլի, քանդակագործն ու ձուլողները աշխատանքի համար գումար չեն պահանջել[1]։ Քանդակի բարձրությունը 2 մետր է[3]։ Սկզբնապես արձանի տեղադրման ամսաթիվը հայտարարվել էր 2014 թվականի գարունը։ Բայց ֆինանսական նրբությունների` նյութերի վրա ծախսվող գումարի հատուցման պատճառով բացումը հետաձգվել էր անորոշ ժամանակով։ 2014 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ 96,5 հազար ռուբլին հավաքվել է և տրամադրվել արձանի կառուցմանը ֆուտբոլի վետերանների և ֆուտբոլի Դոնի ֆեդերացիայի կողմից։

Դոնի սպորտի նախարարը հայտարարել է, որ որոշվել է արձանի տեղադրումը և բացումը հարմարեցնել այն օրվան, երբ կկայանա «Ռոստով» ՖԱ-ի առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում։ Արձանը որոշվեց տեղադրել «Օլիմպ-2» մարզադաշտի մերձակայքում[1]։ Ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկի արձանի բացումը, որը հաճախ անվանում են նաև «Ֆուտբոլիստ» քանդակ, տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին[4]։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Ռոստովի մարզի մարզպետի տեղակալ Իգոր Գուսկովը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «На памятник легенде футбола Дона нет денег». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  2. 2,0 2,1 В Ростове торжественно открыта скульптура «Футболист»
  3. «Виктор Понедельник назвал ростовский памятник себе «деревенской работой»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. «В Ростове-на-Дону открыли скульптурную композицию «Футболист»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.