Վիկտոր Վլադիմիրի Պոնեդելնիկ (ռուս.՝ Виктор Владимирович Понедельник, մայիսի 22, 1937(1937-05-22)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2020(2020-12-05)[2], Մոսկվա, Ռուսաստան)- խորհրդային ֆուտբոլիստ, Եվրոպայի գավաթի 1960 թ. խաղարկության եզրափակիչ խաղի «ոսկե գոլի» հեղինակ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Վիկտոր Պոնեդելնիկ
ռուս.՝ Виктор Владимирович Понедельник
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1937(1937-05-22)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 5, 2020(2020-12-05)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ, լրագրող և ֆուտբոլային մարզիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Viktor Ponedelnik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Պոնեդելնիկը[3] ծնվել է Դոնի Ռոստովում, 1937 թվականի մայիսի 22-ին[4]։ Մարզական իր կարիերան սկսել է դեռ այն ժամանակից, երբ սովորում էր Ռոստովի ռազմական ուսումնարանում։ Մարզվում էր և խաղում «Բուրևեստնիկ» ֆուտբոլային սիրողական թիմում։ Ֆուտբոլիստի տաղանդը նկատվեց ու գնահատվեց, և նա հրավիրվեց խաղալու Ռոստովի «Տորպեդո» թիմում, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության «Բ» խմբի երկրորդ գոտում։ Իր նոր թիմի կազմում մասնակցելով ընդամենը հինգ խաղի՝ Պոնեդելնիկը խփեց երեք գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով Ռոստովի «Տորպեդո»-ն զբաղեցրեց տասներկուերորդ տեղը։ Հաջորդ տարի թիմը վերանվանվեց «Ռոստսելմաշ,,, շարունակեց ցուցադրել միջակ խաղ, բայց Վիկտոր Պոնեդելնիկի խաղն աչքի էր ընկնում բարձր որակներով, և նրան հրավիրեցին ԽՍՀՄ հավաքական։ Դա իրոք բացառիկ դեպք էր, երբ առաջնության երկրորդ խմբում հանդես եկող թիմի խաղացողը հրավիրվում էր խաղալու երկրի գլխավոր թիմի կազմում։ Եվ պետք է ասել, որ Վիկտորը հավաքականի մարզիչներին զղջալու առիթ չտվեց, լիուլի արդարացրեց նրանց հույսերը։

1960 թվականին անցկացվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջին առաջնությունը։ Խորհրդային Միության հավաքականը հասավ եզրափակիչ, որտեղ մրցեց Հարավլավիայի թիմի հետ։ Առաջին խաղակեսն ավարտվեց հարավսլավցիների օգտին՝ 1:0 հաշվով; Երկրորդ խաղակեսում ԽՍՀՄ թիմից Սլավա Մետրևելին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում ուղղակի փայլեց Վիկտոր Պոնեդելնիկը, որի՝ 113-րդ րոպեին խփած գոլը վճռական էր ոչ միայն այդ խաղի, այլև Եվրոպայի առաջին առաջնության հաղթողին որոշելու հարցում։ Դա իրոք ոսկե գոլ էր Խորհրդային Միության հավաքականի համար, որը եզակի փայլուն հաղթանակ էր տանում իր ողջ պատմության ընթացքում։ Հավաքականի անդամները հռչակվեցին խորհրդային ֆուտբոլի ամենաականավոր խաղացողներ, Վիկտոր Պոնեդելնիկի անունը ներառվեց ինչպես այդ տարվա՝ 1960 թվականի, այնպես էլ հաջորդ երեք տարիների ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

1961 թվականին նա տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ՝ բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմ, բայց վերջինիս կազմում նույնիսկ մեկ հանդիպման չմասնակցելով՝ վերադարձավ Ռոստով՝ խաղալու հայրենի քաղաքի բանակայինների թիմում՝ Ռոստովի ԲՄԱ-ում, որի կազմում հանդես եկավ ընդհուպ մինչև 1965 թվականը։ Այդ ընթացում մասնակցեց աշխարհի 1962 թվականի առաջնությանը և ԽՍՀՄ հավաքականի կազմում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, իսկ 1964 թվականին, դարձյալ խորհրդային հավաքականի կազմում, դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր։

1956-1966 թվականներին Վիկտոր Պոնեդելնիկը, մասնակցելով Խորհրդային Միության ֆուտբոլի առաջնության 217 խաղի, խփել է 86 գոլ, ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 20 (որոշ տվյալներով՝ 21) գոլի հեղինակ։ Վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1966 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացնելու իր հրաժեշտի մրցախաղը (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ այդ մրցակցությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով)։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելով՝ Պոնեդելնիկն անցել է մարզչական աշխատանքի. 1966-1969 թվականներին մարզել է իր հարազատ՝ «Ռոստսելմաշ» թիմը։ 1969 թվականին թողել է նաև մարզչական կարիերան և, հետևելով հոր օրինակին, դարձել լրագրող, մարզական մեկնաբան։ Որոշ ժամանակ աշխատել է նաև որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական՝ ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով։

Վաստակի գնահատումը խմբագրել

Վիկտոր Պոնեդելնիկին, որ ներկայումս մոսկվաբնակ է, շնորհվել է Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացու կոչում։

Նրա անունն է կրում ֆուտբոլի մանկական ակադեմիան։

Յուրաքանչյուր տարեվերջի «Ռոստսելմաշ» թիմի երկրպագուները որոշում են իրենց սիրելի թիմի լավագույն խաղացողին և հանձնում են հատուկ մրցանակ՝ Վ. Պոնեդելնիկի արձանիկը։

Դոնի Ռոստովի Օլիմպ-2 մարզադաշտում 2015 թվականին տեղադրվել է մարզական գավաթը վեր բարձրացրած Վ. Պոնեդելնիկի արձանը։

Վիկտոր Պոնեդելնիկին շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ կոչում։

Նա պարգևատրվել է «Մարզական ակնառու նվաճումների համար» ոսկե մեդալով, «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ՈւԵՖԱ-ի «Վաստակի համար» սուտակե շքանշանով, «Ռոստովի մարզում ունեցած վաստակի համար» շքանշանով, մի շարք մեդալներով ու պատվո կրծքանշաններով։

Աշխատություններ խմբագրել

  • В. Понедельник Любовь моя, футбол. — Ростов-на-Дону: Ростовское кн. изд-во, 1970. — 192 с. — 50 000 экз.
  • В. Понедельник Штрафная площадка. — Молодая гвардия, 1977. — 224 с. — (Спорт и личность (ежегодник)). — 100 000 экз.
  • В. Понедельник Мяч – в ворота. — М.: Малыш, 1980. — 36 с. — 200 000 экз.
  • В. Понедельник Исповедь центрального нападающего. — М.: Воениздат, 1997. — 144 с. — 15 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Պոնեդելնիկ» հոդվածին։