Վիկտոր Նուար (ֆր.՝ Victor Noir, իսկական անունը Իվան Սալմոն (ֆր.՝ Yvan Salmon), հուլիսի 27, 1848(1848-07-27)[1], Ատինյի - հունվարի 10, 1870(1870-01-10)[2][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի լրագրող, որը հայտնի է դարձել մահվանից հետո՝ դրա քաղաքական շահարկումներով։

Վիկտոր Նուար
ֆր.՝ Victor Noir
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1848(1848-07-27)[1]
ԾննդավայրԱտինյի
Մահացել էհունվարի 10, 1870(1870-01-10)[2][3][4][…] (21 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ, Neuilly-sur-Seine Old Communal Cemetery և Grave of Victor Noir
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՄարսելյեզ
 Victor Noir Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Վիկտոր Նուարի մահարձանը, հեղինակ՝ Ժյուլ Դալու

Ծնվել է կաթոլիկություն ընդունած հրեա կոշկակարի ընտանիքում։ Լրագրող է աշխատել Մարսելյեզ թերթում (ֆր.՝ La Marseillaise), գրել է Վիկտոր Նուար գրական կեղծանունով։ Վիկտոր Նուարին 1870 թվականի հունվարի 10-ին սպանել է Պիեր Նապոլեոն Բոնապարտը՝ Նապոլեոն III-ի զարմիկը, երբ վերջինս՝ որպես լրագրող Պասկալ Գրուսեի մարտավկա, եկել է իր տուն։

Վիկտոր Նուարը լրագրող Ուլրիկ դե Ֆոնվալի ուղեկցությամբ չներկայանալով արքայազնի մարտավկաներին, ինչպես պահանջում էր ավանդույթը, եկել են Պիեր Բոնապարտի տուն և զինվելով ատրճանակներով պահանջել են հանդիպում տանտիրոջ հետ։ Պիեր Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է ընդունել մարտահրավերը, հայտարարելով, որ չի մենամարտի Ռոշֆորի ծառաների հետ, և գերադասում է մարտահրավերը ստանալ իրենից։ Պասկալ Գրուսեն աշխատում էր ընդդիմադիր հրատարակիչ Անրի Դե Ռոշֆոր-Լյուսեի մոտ, որին արքայազնը համարում էր մամուլում իր դեմ տարվող քարոզչության հեղինակ։ Նուարը և դե Ֆոնվիլը քաշքշուկ են սկսել արքայազնի հետ։ Նուարը հարվածել է Պիեր Բոնապարտի դեմքին։ Արքայազնը հանել է ատրճանակը և գնդակահարել լրագրողին[5]։

Դատարանում դե Ֆոնվիլը փորձել է ապացուցել, որ արքայազնն է առաջինը հարվածել Նուարին, բայց դատարանը դա չի ընդունել և Պիեր Բոնապարտին արդարացրել է։ Ընդդիմադիրները այս իրադարձությունը փորձել են օգտագործել և հասարակության մեջ դժգոհություն ու վրդովմունք առաջացնել բոնապարտիստական իշխանության դեմ։ Նուարի թաղմանը՝ հունվարի 12-ին, 100000 մարդ է մասնակցել։ Հանրապետականները իրենց քաղաքացիական պարտքն են համարել մասնակցել թաղմանը[6]։

Նուարի գերեզմանը խմբագրել

Նուարի արձանի դեմքը
2007 թվականի լուսանկար, որտեղ երևում է ուխտագնացության հետևանքը։

Նուարի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատան գլխավոր տեսարժանություններից մեկն է[7]։ Գերեզմանին քանդակագործ Ժյուլ Դալուի կերտած բրոնզե մահարձանն է, որը պատկերում է գետնով մեկ տարածված գնդակահարված Նուարին, որի կողքին ընկած է նրա գլանագլխարկը։ Արձանը դարձել է փարիզուհիների բեղմնավորության խորհրդանիշ։ Ըստ քաղաքային լեգենդի՝ եթե գլխարկի մեջ ծաղիկ դրվի, համբուրվի արձանի շրթունքները և շոշափվի արձանի բավականին ընդգծված առնանդամը, ապա հաջողություն կլինի սիրո հարցում կամ մեկ տարվա ընթացքում երեխա կծնվի։

2004 թվականին կանանց ուխտագնացությունը դադարեցնելու նպատակով գերեզմանը ցանկապատվել է, բայց բազմաթիվ բողոքներից և մամուլի քննադատական ելույթներից հետո ցանկապատը հանվել է[5][8]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  4. 4,0 4,1 4,2 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
  5. 5,0 5,1 «Странные достопримечательности: самая сексуальная могила в Париже». kulturologia.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Lissagaray, Prosper Olivier. «History of the Paris Commune of 1871». Marxists Internet Archive. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին. «in January, 1870, they go 200,000 strong to the funeral of Victor Noir»
  7. Могила Виктора Нуара на кладбище Пер-Лашез
  8. «'Lewd rubbing' shuts Paris statue». BBC News. 2004 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Նուար» հոդվածին։