Վիկտոր Վալերիի Կոնոպլյով (1969, մարտի 22, Մալորիտա, Բրեստի շրջան, Բելառուս), ռուս բանաստեղծ։ Արցախի հիմնի գրական ռուսերեն թարգմանության հեղինակը։

Վիկտոր Կոնոպլյով
Ծնվել էմարտի 22, 1969 (55 տարեկան)
ԾննդավայրՄալորիտա Բելառուս Բելառուս
Ազգությունռուս
Մասնագիտությունբանաստեղծ

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է Բելառուսի Մալորիտա քաղաքում, ապրում և ստեղծագործում է Նիժնի Նովգորոդում։ 1994 թվականին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Վոլգո-Վյատսկի պետական ծառայության ակադեմիան։ Համալսարանական վկայագրեր է ստացել «Կառավարման գործի հոգեբանություն», «Ինտեգրացված կառավարման համակարգի ձևավորման հիմքերը», «Հայաստանի պատմություն», «Հայկական երաժշտության պատմություն»դասընթացների ուսումնասիրության համար։ Ակտիվ կերպով զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ միջհայկական և ռուս-հայկական կապերի ստեղծման և ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման և ԼՂՀ ճանաչման ոլորտում[1][2]։

Գրական և լրագրողական գործունեությունը սկսել է 1983 թվականից։ «Среда обитания», «Нижегородские армяне» (2009), «Армяне в мире» (2010) համացանցային նախագծերի հեղինակն է։ Տպագրվել է բազմաթիվ ինտերնետային և տպագիր մամուլի համարներում, ժողովածուներում։ 1989 թվականից Կոլչուգինսկի «ԳՌԱՄՄ» ստեղծագործական խմբի անդամ է։ 1993 թվականին Վիկտոր Կոնապլյովի բանաստղծությունների հիման վրա Սերգեյ Դանիլովը երաժշտություն է գրել և թողարկել «Не люби меня» (Մի սիրիր ինձ) ձայնասկավառակը։ 2002 թվականին Ռուսաստանի գրողների միության Նիժեգորոդյան բաժնի մասնակցությամբ լույս է տեսել «Состояние любви» (Սիրո վիճակ) առաջին գրքույկը։ 2011 թվականին «Любить Армению по-русски» բանաստեղծությունն ընդգրկվել է Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ դասարանի ռուսերենի դասագրքերի մեջ։ 2013 թվականից Լեռնային Ղարաբաղի գրողների միության պատվավոր անդամ է[3], 2014 թվականից՝ Սանկտ-Պետերբուրգի գրողների քաղաքային և գրողների Միջազգային միության անդամ[4]։ 2015 թվականից «La Filológica por la Causa» միջազգային բանասիրական հասարակության անդամ է։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Սիրո բնորոշումներ» (Состояния любви, 2002)
  • «40» (2009)
  • «Հայաստանը սիրո աղբյուր» (2013)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Ազգային գրական ցանցի՝ գրաքննադատության մրցույթի դիպլոմ, 2004 թ.
  • «Ռուսաստանի ոսկե գրիչ» դիպլոմ, 2006 թ.
  • ՀՀ Սփյուռքի նախարարության պարգև, 2010 թ.
  • «Արցախի Պետական Համալսարանի 40 ամյակ»-ի մեդալ, 2011 թ.
  • ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ադմինիստրացիայի պատվոգիր, 2012 թ.
  • Զոհված Ազատամարտիկների Միության «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • «Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի մեդալ», 2014 թ.
  • «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» շնորհակալագիր, 2014 թ.
  • «Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի» մեդալ, 2015 թ.
  • «Լերմոնտովի 200-ամյա հիշատակի մեդալ», 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուսաստանն արդյոք ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը։ Բարոյա-էթիկական տեսանկյուն
  2. «Виктор Коноплев: Высший приоритет для меня – дружба наших народов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  3. Российский поэт Виктор Коноплев и Вера Таривердиева в гостях у президента Арцаха
  4. Виктор Коноплев: в Азербайджане культивируется ненависть к армянам с детских лет, в этой стране героизируют убийц
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել