Վիկտոր Խաչատրյան
Վիկտոր Հարությունի Խաչատրյան (ապրիլի 7, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2012, Երևան, Հայաստան), ջութակահար, դիրիժոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)։
Վիկտոր Խաչատրյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 7, 1946 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2012 (66 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ, ջութակահար և դիրիժոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Երգչուհի Աննա Խաչատրյանի հայրը։
Կենսագրություն խմբագրել
Վիկտոր Խաչատրյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի ապրիլի 7-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (1972), դիրիժորության (1996) բաժինները, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ Կարպ Դոմբաևի դասարանում։
Վիկտոր Խաչատրյանը եղել է Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, 1990-1991 թվականին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի պաշտոնակատար, 1982-1987 թվականներին՝ Հայհամերգի մենակատար, 1988-1993 թվականներին՝ իր հիմնադրած «Իկար» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
1988-2012 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից արժանացել է պրոֆեսորի կոչման, 2005 թվականից եղել է ամբիոնի վարիչ, նույն թվականից որպես մենակատար և դիրիժոր հանդես է եկել Հայաստանում և արտերկրում կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք երկերի առաջին կատարողը, միջազգային մրցույթների, փառատոների հանձնախմբերի անդամ։ Վիկտոր Խաչատրյանի կատարումներով թողարկվել են մի շարք ձայնապնակներ և ձայնասկավառակներ։
Երաժշտի ձայնագրությունները տեղ են գտել Հայաստանի և ԽՍՀՄ հեռուստառադիոյի ոսկե ֆոնդում։
Վիկտոր Խաչատրյանը մահացելէ Երևանում, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին[1]։
Գրականություն խմբագրել
- Հովհաննիսյան Թ., Վիկտոր Խաչատրյանի արվեստը. Ջութակահարի և դիրիժորի ստեղծագործական ճանապարհը, Ե., 2004:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՎԻԿՏՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.