Վիկտորյա Աբրամչենկո

ռուս քաղաքական գործիչ

Վիկտորյա Աբրամչենկո (ռուս.՝ Викто́рия Вале́риевна Абра́мченко, մայիսի 22, 1975(1975-05-22), Chernogorsk, Khakas Autonomous Oblast, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության տրանսպորտի, կապի և թվային տնտեսության հարցերով նախագահի տեղակալ։

Վիկտորյա Աբրամչենկո
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա և Կրասնոյարսկի պետական ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 22, 1975(1975-05-22) (49 տարեկան)
Ծննդավայր Chernogorsk, Khakas Autonomous Oblast, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի գործող պետական խորհրդական։

Կենսագրություն

խմբագրել

Վիկտորյա Աբրամչենկոն ծնվել է 1975 թվականի մայիսի 22-ին, Կրասնոյարսկի Չերնոգորսկ քաղաքում։

1998 թվականին ավարտել է Կրասնոյարսկի պետական ագրարային համալսարանի հողաշինարարության, կադաստրի և բնաշինարարության ինստիտուտը։ 2004 թվականին՝ ՌԴ նախագահին կից պետական ծառայության Ռուսաստանի ակադեմիան։

1998 թվականից աշխատել է Ռոսկոմզեմի հողային ռեսուրսների և հողաշինարարության կոմիտեում։

2000 թվականից՝ ԴԿՊ-ի Հողային կադաստրային պալատի աշխատակից է։

2001 թվականից՝ տարբեր պաշտոններում, այդ թվում՝ Ռոսզեմկադաստրում և Ռոսնեդվիժիմեստում վարչության պետի տեղակալի պաշտոնում։

2005 թվականից աշխատել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության անշարժ գույքի դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնում։

2011 թվականից՝ Ռոսռեեստրայի ղեկավարի տեղակալ։

2012 թվականից Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության հողային քաղաքականության, գույքային հարաբերությունների և պետական սեփականության դեպարտամենտի տնօրեն։

2015 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ պետական քարտուղար։

2016 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության ղեկավար։

2020 թվականի հունվարի 21-ից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ[1]։

Միասնական Ռուսաստան համառուսաստանյան քաղաքական կուսակցության անդամ։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
  • Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության պատվոգիր
  • Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի շնորհակալագիր։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Աբրամչենկո» հոդվածին։