Վիլֆրեդո Կաբալյերո

արգենտինացի ֆուտբոլիստ

Վիլֆրեդո Դանիել Կաբալյերո Լասկանո (իսպ.՝ Wilfredo Daniel Caballero Lazcano, Մեծ Բրիտանիայում առավել հայտնի է Վիլի Կաբալյերո (անգլ.՝ Willy Caballero) ձևով, սեպտեմբերի 28, 1981(1981-09-28)[1][2][3], Santa Elena, La Paz Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում։

Վիլֆրեդո Կաբալյերո
իսպ.՝ Willy Caballero
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Սանտա Էլենա, Արգենտինա
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 13
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2004 Արգենտինա Բոկա Խունիորս 15 (-19)
2004 - 2011 Իսպանիա Էլչե 186 (-208)
2006   Արգենտինա Արսենալ 13 (-13)
2011 - 2014 Իսպանիա Մալագա 117 (-143)
2014 - ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 2 (-4)
Ազգային հավաքական
2001 Արգենտինա Արգենտինա Մ20 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 10, 2015:

Ակումբային կարիերա խմբագրել

«Բոկա Խունիորս» խմբագրել

Արգենտինացին իր կարիերան սկսել է արգենտինական «Բոկա Խունիորսում»՝ 2001 թվականին։

«Էլչե» խմբագրել

2004 թվականին Կաբալյերոն տեղափոխել է իսպանական «Էլչե»։

«Արսենալ» խմբագրել

2006 թվականին արգենտինացի դարպասապահը վարձավճարով տեղափոխվել է արգենտինական «Արսենալ»։ Թիմի կազմում դարպասապահը անցկացրել է մեկ մրցաշրջան։

«Մալագա» խմբագրել

2011 թվականի փետրվարի 10-ին դարպասապահը տեղափոխվել է իսպանական «Մալագա»։ Թիմի կազմում դարպասապահը անցկացրել է երեք մրցաշրջան և մասնակցել է 117 հանդիպման։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2014 թվականի հուլիսի 8-ին Կաբալյերոն 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիական ակումբի կազմում արգենտինացի դարպասապահը իր դեբյուտը նշել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ «Արսենալի» դեմ խաղում։

Ազգային հավաքական խմբագրել

2001 թվականին Կաբալյերոն հրավիրվել է Արգենտիայի երիտասարդական հավաքական։ Թիմի կազմում մասնակցել է երկու հանդիպման, մրցելով Պարագվայի և Գանայի հավաքականների դեմ[4][5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2003
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2003

Ազգային հավաքական խմբագրել

  • Պատանիների աշխարհի չեմպիոն - 2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina — Paraguay». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  5. «Argentina — Ghana». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել