Վիլյակա

քաղաք Լատվիայում

Վիլյակա (լատիշ․՝ Viļaka), փոքր քաղաք Լատվիայի արևելքում, վարչական կենտրոնը գտնվում է Վիլյակսկիի շրջանում։ Մինչև 2009 թվականը քաղաքը գտնվում էր Բալկովսկիի շրջանում։

Քաղաք
Վիլյակա
լատիշ․՝ Viļaka
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
ՀամայնքԲալվիի շրջան
Հիմնադրված է1945 թ.
Տվյալ կարգավիճակում1945 թվականից
Մակերես6.37 կմ²
ԲԾՄ95 մետր
Բնակչություն1534[1] մարդ (2011)
Խտություն240.8 մարդ/կմ²
ՏեղաբնականունՎիլյակեց, վիլյակեցի[2]։
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+371
Փոստային ինդեքսLV-4583[3]
Փոստային դասիչLV-5134
Կոդ ATVK0381615[4]
Վիլյակա (Լատվիա)##
Վիլյակա (Լատվիա)

Պատմություն

խմբագրել

Վիլյակի բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է XIII -րդ դարում՝ Մարիենգաուզեն անունով։

Մինչև 1920 թվականը Մարիենգաուզեն գտնվել է Լյուցինսկիի շրջանի Վիտեբսկոյ նահանգի մեջ։ 1920 - 1925 թվականներին Վիլյակա քաղաքը գտնվում էր Լատվիայի Լունդզենսկոմ գավառում։ 1925 - 1944 թվականներին քաղաքը եղել է Լատվիայի Յունլատգալսկիի (Աբրենսսկիի) նահանգի մեջ։

1945 թվականի հոկտեմբերի 8-ին Վիլյակա քաղաքը ստացել է քաղաքի կարգավիճակ[5] : 1945 - 1949 թվականներին քաղաքը համարվել է Լատվիական ԽՍՀ նահանգի կենտրոնը։ 1949 - 1956 թվականներին եղել է Լատվիական ԽՍՀ Աբրենսկիի շրջանի կենտրոնը։ Սուսայսկիի հրամանագրով քաղաքը եղել է «Վիլյակա» սովխոզի կենտրոնը[6] : 2009 թվականին քաղաքը դարձել է Վիլյանսկիի շրջանի կենտրոնը։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է հանրապետության հյուսիս - արևելքում, Վիլյակա լճի հարավային ափին՝ 8 կմ Ռիգա - Պիտալովո երկաթուղային կայարանից հարավ -արևմուտք։ Քաղաքը գտնվում է Ռիգա մայրաքաղաքից 246 կմ հեռավորության վրա, իսկ Ռուսաստանի Դաշնության սահմանից ՝ 6.5 կմ հեռավորության վրա։ Քաղաքում է գտնվում Կիրա գետը։ Քաղաքն ունի կտավատի մշակման և կաթնամթերքի գործարան, իսկ խորհրդային ժամանակներում այստեղ եղել է տրիկոտաժի արտադրամաս։

Բնակչություն

խմբագրել

1969 թվականին քաղաքի բնակչություն կազմել է 2.8 հազար մարդ։ 1990 թվականից ի վեր, բնական անկամ պատճառով բնակչությունը նվազել է։

Ըստ 2000 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը կազմել է 1.850 մարդ, որի կեսից ավելին կազմում էին ռուսալեզու բնակչությունը։ Ըստ ազգությամբ՝

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչություն կազմել է 1487 մարդ, այդ թվում՝ լատինացիներ 64,83 % (964 մարդ), ռուսներ — 26,77 % (398 մարդ), ուկրաինացիներ — 1,48 % (մարդ), բելառուսներ — 1,41 % (21 մարդ )[7] :

Տրանսպորտ

խմբագրել

Ավտոճանապարհներ

խմբագրել

Վիլյակա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Գլուբենե - Բալվի - Վիլյակա ավտոճանապարհը։ Քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Վիլյակա - Զայցեվա և Վիլյակա - Կարսավա ավտոճանապարհները։ Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել Վիլյակա - Ժիգուրի - Լիեպնա ավտոճանապարհը։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն

խմբագրել

Հիմնական երթուղիներն են՝ Վիլյակա - Բալվի - Գլուբենե - Ռիգա, Վիլյակա - Բալտինավա - Կարսավա - Ռեզեկնե, Վիլյակա - Լիեպնա - Ալուկսնե, Վիլյակա - Ժիգուրի։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշերեն)
  2. ↑ Городецкая И. Л., Левашов Е. А. Виляка // Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 71. — 363 с. — 5000 экз. — ISBN 5-17-016914-0.
  3. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշերեն)
  4. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշերեն)
  5. ↑ Виляка // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. ↑ Административно-территориальное деление Латвийской ССР 1978 год. — Рига: Лиесма, 1978. — 137 с. — 8000 экз. (латыш.) (рус.)
  7. Численность населения и этносостав городов, краёв и волостей Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյակա» հոդվածին։