Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիլեն Գարեգինի Նիկողոսյան (հուլիսի 16, 1932(1932-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1998), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

Վիլեն Գարեգինի Նիկողոսյան
Ծնվել էհուլիսի 16, 1932(1932-07-16) (92 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ մանրէաբանության ինստիտուտում, 1999 թվականից՝ առաջատար գիտաշխատող։

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են հողի մանրէաբանությանը, հատկապես ոչ համակեցութային (ոչ սիմբիոտիկ) ազոտսևեռողների էկոլոգիային, կենսաբանական առանձնահատկություններին և ստորակարգ ու բարձրակարգ բույսերի հետ նրանց փոխհարաբերության հարցերին։ Հայտնաբերել ու նկարագրել է քարաքոսի նոր տեսակ, ինչպես նաև մի շարք նոր ոչ համակեցութային ազոտսևեռողներ և պարզել նրանց դերը բնական էկոհամակարգերում։ Ուսումնասիրել է Սևանա լճի էվտրոֆիկացումը բնորոշող մանրէների միջոցով իրականացվող ազոտի շրջանառությունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.