Վիլեմ Ադիքս

հոլանդացի ֆուտբոլիստ

Վիլեմ (Վիմ) Ադիքս (հոլ.՝ Willem "Wim" Addicks, օգոստոսի 28, 1896(1896-08-28)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 8, 1985(1985-07-08), Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, խաղացել է Ամստերդամի «De Meuen», Ամստերդամի ֆուտբոլային ակումբ (ԱՖԱ) և «Այաքս» ակումբների կազմում: Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ, խփել 2 գոլ:

Football pictogram.svg
Վիլեմ Ադիքս
Wim Addicks.png
Քաղաքացիությունը Flag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1896(1896-08-28)[1]
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ հուլիսի 8, 1985(1985-07-08) (88 տարեկան)
Մահվան վայր Ամստերդամ, Նիդերլանդներ

Վաղ տարիներԽմբագրել

Վիլեմը ծնվել է 1896 թվականի օգոստոսի 28-ին Ամստերդամ քաղաքում, Արի Թենիս Ադիքսի և Լինկա Հանսյումի ընտանիքում: Նրա հայրը Հարդինկսվելդ քաղաքից էր, իսկ մայրը` Հիսենդամից: Նրանք ամուսնացել են 1880 թվականի ապրիլին և երկար ժամանակ ապրել են Ամերսֆորթում:

Վիմը, հավանաբար, իր անունն ստացել է ավագ եղբոր պատվին, որը մահացել է մինչև իր ծնվելը` ապրելով ընդամենը 26 օր [2]: Սա ընտանիքի միակ կորուստը չէր, 1886 թվականի մարտին մահացել է նրանց ավագ որդին` Մարտինյուս Կասիմիրը, որը ապրել է 22 ամիս:

Ադիքսն ունեցել է ավագ քույրեր` Լենա Գոսերինան (1880) և Աննա Հենդրիկան (1882) և եղբայրներ` Ադրիանը (1885), Մարտինյուս Կասիմիրը (1887) և Դիրք Նիկոլասը (1889):

Ֆուտբոյալին կարիերաԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Հայտնի է, որ մոտ 1915 թվականից Ադիքսը խաղացել է «De Meuen» ֆուտբոլային թիմում, միևնույն ժամանակ հրավիրվել է Ամստերդամի[3] ազգային հավաքական, իսկ 1917 թվականից սկսել է խաղալ ԱՖԱ ակումբի կազմում[4]:

1922 թվականի օգոստոսին Վիմ Ադիքսը և Էդի Համելը տեղափոխվել են «Այաքս»[5], որը գլխավորում էր անգլիացի մարզիչ Ջեք Ռեյնոլդսը: Երկու խաղացողներն էլ ակումբի կազմում իրենց դեբյուտը նշել են սեպտեմբերի 3-ին` խաղալով ավստրիական «Ֆյորստ»-ի[6] դեմ ընկերական հանդիպմանը: Խաղն ավարտվել է «Այաքսի» պարտությամբ` 1:3 հաշվով:

«Այաքսի» կազմում առաջնությունում առաջին խաղը Վիմն անց է կացրել սեպտեմբերի 17-ին` «Բլաու Վիտա»-ի դեմ խաղում (4: 0) և անմիջապես դարձել է դուբլի հեղինակ[7][8]: 1922/23 դեբյուտային մրցաշրջանում Ադիքսը դարձել է 14 գոլի հեղինակ` մրցաշրջանում խաղալով 22 խաղում և դառնալով թիմի լավագույն ռմբարկու: «Այաքս»-ը մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է ընդամենը 5-րդ տեղը:

Հաջորդ մրցաշրջաններին Վիմը չի ընդգրկվել Ամստերդամի ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում, այլ եղել է պահեստայինների կազմում: Ակումբում խաղալու 9 տարիների ընթացքում Ադիքսը հիմնական կազմում հանդես է եկել 28 խաղերում և խփել է 15 գնդակ: «Այաքսի» կազմում վերջին խաղն անց է կացրել 1931 թվականի ապրիլի 19-ին, «Հերմես» ակումբի դեմ հանդիպմանը: Նույն տարում Վիմը որոշել է ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան:

Ազգային հավաքականԽմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքականում Վիմ Ադիքսն իր դեբյուտը նշել է 1923 թվականի ապրիլի 2-ին` խաղալով Ֆրանսիայի դեմ խաղում: Հենց առաջին խաղում Վիմը դարձել է երկու գոլի հեղինակ, իսկ իր թիմը հաղթել է 8:1 հաշվով[9]: Ընդհանուր առմամբ, հավաքականի կազմում Վիմն անցկացրել է երեք խաղ և խփել է 2 գոլ: Հավաքականի կազմում իր վերջին խաղն Ադիքսն անցկացրել է 1923 թվականի մայիսի 10-ին, Գերմանիայի ազգային հավաքականի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է 0:0 հաշվով[10]:

Անձնական կյանքԽմբագրել

Ադիքսն ամուսնացել է ադամանդագործի դուստր, 28-ամյա Գերտրուդ Հոլլանդսի հետ: Նրանց ամուսնությունը գրանցվել է 1928 թվականի հոկտեմբերի 11-ին, Ամստերդամում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վիմի ավագ եղբայրը, Մարտինյուս Կասիմիրը, միացել է գերմանացի օկուպանտների դեմ ծավալվող շարժմանը: Նրա որդին` Արի Ադդիսը, ևս դիմադրության անդամ էր: 1941 թվականի սեպտեմբերի 6-ին Մարտինյուս Կասիմիրը գնդակահարվել է գերմանացիների կողմից, ովքեր ներխուժել էին նրա տուն` նրա որդուն ձերբակալելու նպատակով: Սեպտեմբերի 27-ին Արին այնուամենայնիվ ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 8-ին` գնդակահարվել:

Ուշ տարիներԽմբագրել

Իր կյանքի վերջին տարիներին Վիմը շարունակում էր մասնակցել իր նախկին ակումբի հասարակական գործունեությանը, այսպես, 1982 թվականի նոյեմբերի 20-ին հավաքվում են Այաքս ակումբի բազմաթիվ վետերաններ, ինչպիսիք են Տոն Բրանստեդերը, Գեր Ֆիշերը, Յան Փոթհարստը և Յոն դը Սթերքենը, Լուի Քոփենը և Ռիկյուս դը Վիտը, ինչպես նաև` «Այաքսի» տարբեր սերունդների խաղացողներ:

Վիմ Ադիքսը մահացել է 1985 թվականի հուլիսի 8-ին, Ամստերդամում, 88 տարեկան հասակում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Вим Аддикс (29.12.1890—26.01.1891)
  3. «Sportnieuws.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  4. «Periode 1895 — 1920.» (հոլանդերեն)։ afc-amsterdam.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  5. «Sportnieuws. Voetbal.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  6. «Ajax — First Vienna 1:3.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  7. «Ajax — Blaiw Wit 4:0.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  8. «Ajax — Blaiw Wit 4:0.» (հոլանդերեն)։ kranten.kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 13.6.2012 
  9. Nederland — Frankrijk 8:1 Archived 2009-09-14 at the Wayback Machine.
  10. Duitsland — Nederland 0:0 Archived 2008-04-08 at the Wayback Machine.