Պոլ Վիդալ դը լա Բլաշ
Վիդալ դե լա Բլանշ (հունվարի 22, 1845[4][6][7][…], Pézenas, Էրո - ապրիլի 5, 1918[3][4][5][…], Լա-Սեն-սյուր-Մեր, Վար), ֆրանսիացի աշխարհագետ, քաղաքական աշխարհագրության մարդաբանական ուղղության հիմնադիրներից։
Վիդալ դե լա Բլանշ Vidal de la Blache | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22,1845 |
Ծննդավայր | Էրո (դեպարտամենտ), Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 5,1918 |
Մահվան վայր | Վար (դեպարտամենտ) Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի Ֆրանսիա |
Կրթություն | French School at Athens?, Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց (1866)[1] |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և քարտեզագիր |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և French School at Athens?[2] |
Երեխաներ | Joseph Vidal de La Blache? |
Paul Vidal de La Blache Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Բլանշը սկզբնական շրջանում հրապուրվում է Ֆ. Ռատցելի քաղաքական աշխարհագրությամբ, սակայն իր հայեցակարգում քննադատում է գերմանական աշխարհաքաղաքագետների մի շարք հիմնադրույթներ, հիմնավորում հողի տեսությունը։ Բլանշը աշխարհաքաղաքականության մարդաբանական տեսությունը, որի կենտրոնում մարդն է, ստացավ պոսիբիլականաթյուն անվանումը։ Այն հակադրվում է «մեծ տարածությունների տեսությանը»։ Այդ գիտական դիմակայությանը հարևան երկների (Ֆրանսիա, Գերմանիա) միջև դարերով կուտակված հակասությունների արտացոլումն էր։ Վերլուծելով Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական մրցակցության, մասնավորապես, էլզասի և Լոթարինգիայի հիմնախնդիրները, Բլանշն առաջարկում է այդ հարուստ տարածքը հակամարտության շրջանից վերածել համագործակցության շրջանի։ Ըստ էության Բլանշը ստեղծեց ֆրանս-գերմանական, իսկ այնուհետև եվրոպական աշխարհաքաղաքական տարածաշրջանի պատմական մոդել։ Բլանշը հրաժարվում է աշխարհագրական դետերմինիզմից, կարևորում մարդու կամքն ու նախաձեռնելու ունակությունը, պնդում, որ մարդուն նույնպես պետք է դիտել որպես աշխարհագրական գործոն։ Ընդ որում, այդ ակտիվ սուբյեկտը մեկուսացված չէ, գործում է բնական համակարգերի շրջանակներում։
Բլանշի տեսությունը խմբագրել
Բլանշի տեսության հիմնական տարրը «քաղաքականությունների լոկալ զարգացման» հասկացությունն է։ Քաղաքակրթության հիմքը՝ առանձին օջախները, ձևավորվում են հյուսիսային կիսագնդում, այնուհետև փոխգործունեության արդյունքում գրավում են նոր տարածքներ՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան։ Բլանշը կարևորում է հաղորդակցության ուղիների դերը, պնդում, որ ապագայում դրանց զարգացման և քաղաքակրթության առանձին օջախների ակտիվ փոխգործունեության դեպքում հնարավոր է ստեղծել համաշխարհային պետություն։
Բլանշի կարծիքը խմբագրել
Ուշագրավ է նաև նրա այն միտքը, որ ծովային և ցամաքային պետությունների հակասություններն աստիճանաբար կհաղթահարվեն և կձևավորվեն սկզբունքորեն նոր հարաբերություններ։ Պետությունն իր ընդհանրությունը, միասնականությունը, նմանությունը, կեցության գլխավոր տարրերի համատեղելիությունը գիտակցող առանձին բջիջների, հանրույթների գործունեության արդյունք է։ Ելնելով նշվածից, Բլանշը ինքնատիպ մեկնաբանություն է տալիս նաև պետության սահմանների հիմնախնդրին։ Սահմանը կենդանի, գիտակցական երևույթ է և պայմանավորված չէ պետության «արտաքին» շրջանակներով կամ ֆիզիկական և աշխարհագրական գործոններով։ Հիմնական երկերն են՝ «Ֆրանսիայի աշխարհագրական նկարագիրը» (1903), «Արևելյան Ֆրանսիա» (1919)։
Աղբյուրներ խմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://vidal-lablache.cnrs.fr/
- ↑ Revue des études anciennes (ֆր.) — UBM, 1918. — Vol. 4, Iss. 20. — P. 278. — ISSN 0035-2004; 2540-2544; 0035-2004 — doi:10.3406/REA
- ↑ 3,0 3,1 Видаль де ла Блаш Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ |