Վիգեն Աբրահամյանցի սպանություն

Վիգեն Ռաֆայելի Աբրահամյանց (Աբրահամյան) (Օգոստոսի 11, 1989, Բաքու - ապրիլի 22, 2006, Մոսկվա), հայ դեռահաս, որը սպանվել է Մոսկվայում ռուս նեոնացիստների կողմից։ Նրա սպանությունը ռեզոնանսային բնույթ ստացավ։

Վիգեն Աբրահամյանցի սպանություն
Ծնվել էօգոստոս 11, 1989
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 22, 2006
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն

Վիգենը և նրա սպանությունը

խմբագրել
  • Մոսկվայի կառավարման ինստիտուտի ուսանող։
  • 2006 թվականի ապրիլի 22-ին, ժամը 17:00-ի սահմաններում Պուշկինսկայա մետրոյի կայարանում Վիգենն ու իր ընկերները հարձակման են ենթարկվել մի խումբ երիտասարդների կողմից։ Միջադեպի ականատեսների վկայությամբ հարձակվողներին բարձր կոշիկներով էին և կարճ կտրվածքով։ Ծեծկռտուքի ժամանակ Վիգեն Աբրահամյանցը դանակահարվել է, վնասվեց սիրտը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Եվս մի քանի հոգի դանակով և մարմնական վնասվածքներ են ստացել։

Դենիս Կուլագինի մեղադրանքը

խմբագրել

Սպանությունից անմիջապես հետո լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն, թե Վիգենին սպանել են նացիստ սքինհեդները։ Սակայն դրանից հետո հետաքննությունը հայտարարեց, որ սպանության մեջ մեղավոր է իր մեղքը խոստովանած Մոսկվայի դպրոցի 16-ամյա աշակերտ Դենիս Կուլագինը։ Վիճաբանությունը իբր ծագել է Ժաննա անունով մի աղջկա պատճառով, ում Վիգենն իբր կոպիտ վիրավորել է, որից հետո Դենիսը դանակով հարվածել է նրան։ Ըստ հետաքննության, սպանության օրը՝ ապրիլի 22-ին, Դենիս Կուլագինը և Վիգեն Աբրամյանցը պատահաբար հայտնվել են « Սպարտակի» և «Լոկոմոտիվի» ֆուտբոլասերների միևնույն խմբում, ովքեր փնտրում էին «ԲԿՄԱ»-ի երկրպագուներին։ Երիտասարդներն իրար չէին ճանաչում, սակայն երկրպագուների մեջ ընդհանուր ընկերներ ունեին, ովքեր նրանց կանչեցին մետրոյի Պուշկինսկայա կայարանի հարթակ, որտեղ նշանակված էր հանդիպման վայրը։ Սքինհեդների մասին պնդումները հայտարարվել են գեղարվեստական։

Սակայն, կարճ ժամանակ անց Դենիսը հայտարարեց, որ իր խոստովանությունը չեղյալ է, և մամուլում հայտնվել են Դենիսի մոր՝ Օլգա Կուլագինայի և նրա ընկերուհու՝ Ժաննայի հայտարարությունները, ում պատճառով, ըստ հետաքննության, կոնֆլիկտ է առաջացել։ Ըստ Դենիսի մոր հայտարարության Դենիսն ու Ժաննան իսկապես հավաքվել էին, որպեսզի դիտեն Սպարտակի և Լոկոմոտիվի երկրպագուների մենամարտը։ Իրենց հետ էր նաև Վիգենը, որպես իրենց ընկերների ընկեր։ Ընդհանուր առմամբ այնտեղ եղել է 12 մարդ։ Նրանցից երկուսը ոստիկանության դպրոցի կուրսանտ էին՝ Ղազարը և Վիգենը, ժամը մոտ 16։45-ին բարձրացել են ծխելու, բայց հետո շտապ շարժասանդուղքով իջան և վազեցին իրենց ընկերների մոտ, - «Մեր հետևից գալիս են կամ հետևում են մեզ», - բառերով։ Դրանից անմիջապես հետո նրանց վրա հարձակվել են կաշվե բաճկոններով սափրված գլուխներով մի խումբ երիտասարդներ, որոնք սկսել են ծեծել նրանց։ Հարձակվողներից մեկի ձեռքին դանակ տեսնելով Դենիսը բռնել է Ժաննային ու նրա հետ նետվել դեպի վագոն։ Հասնելով հաջորդ կայարան (« Բարիկադնայա), նրանք այլ գնացք նստեցին, վերադարձան «Պուշկինսկայա», մոտեցան ոստիկաններին և պատմեցին հարձակվողների մասին։ Արդյունքում Դենիսը հայտնվեց ոստիկանությունում, որտեղ նրան մեղադրեցին սպանության մեջ։ Նա հարցաքննվել է 4 ժամ (օրենքին հակառակ) չափահասների բացակայությամբ։ Ժամանող մոր՝ Օլգա Կուլագինային ասվել է. «Դենիսը 15 տարով բանտ է նստելու էթնիկական հողի վրա սպանության կամ անձնական թշնամանքից դրդված սպանության համար՝ աղջկա պատիվը պաշտպանելու համար։ "Սիրո եռանկյունում" սպանության համար քննիչը խոստացել է «պայմանական» կամ աննշան ժամկետ նշանակել։ Եվ նա խնդրեց, որ նրանք խոստովանություն գրեն։ Ընդ որում, ընդամենը հինգ րոպե է տրվել մտորումների համար»։ Մոր պնդմամբ Դենիսը ստորագրել է խոստովանական ցուցմունքը, սակայն տուն վերադառնալուց և փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Կուլագինան հասկացել է, որ ինքը կոտրել է իր որդու կյանքը[1][2][3][4][5]։

Ժաննա Նեֆյոդովայի մոր պատմածի համաձայն, ըստ աղջկա խոսքերի՝ Ժաննան և նրա ընկերները « խմբով կանգնած են եղել հարթակի վրա՝ ինչ-որ մեկին սպասելով։ Ժաննան և Դենիսը համբուրվեցին։ Հանկարծ սև բաճկոններով մի քանի տղա շրջապատեցին նրանց։ Նրանցից մեկը՝ սափրված, այծամորուքով, մտավ նրանց շրջանակը և անմիջապես գնաց Վահանի մոտ։ Դենիսը, զգալով, որ ինչ-որ բան է լինելու, արագ դուրս մղեց Ժաննային շրջանից և շշնջաց՝ «վազիր»: Վերջինն, ինչը նա տեսավ, եղել է սափրագլուխի ձեռքի դանակն էր: Նա չի տեսել թե ինչպես են դանակահարել Վիգենին։ Այդ սևազգեստ տղաները վազեցին և ճանապարհին հարվածեցին Ժաննային: Այսօր շտապօգնության բաժանմունքում լուսանկարել ենք կապտուկները։ Նա նաև հիշում է, թե ինչպես էր ինչ-որ տղամարդ ծնկած բռնել գունատ Վիգենին՝ փորձելով նրան կյանքի կոչել։ Հաջորդ առավոտյան մեր տուն մի քննիչ եկավ ու Ժաննային երկար հարցաքննեց։ Իսկ կիրակի օրվա գիշերը քաղաքացիական հագուստով վեց ոստիկաններ ներխուժեցին մեր սենյակ և խուզարկեցին մեզ։ Նրանք փնտրում էին Դենիսի դանակը։ Բայց, իհարկե, չգտան։ Աղջիկս ինձ ասաց, որ Վիգենն իրեն չի վիրավորել։ Նա ընդհանրապես ոչ մի բառ չասաց։ Միայն ժպտում էր»[6]։

Հետաքննության ներկայացուցիչները կտրականապես մերժել են այս վարկածը։ Մոսկվայի ՆԳ գլխավոր տնօրինության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի խոսքով՝ ծեծկռտուքի ընթացքում բացի Վիգենից այլ վիրավորներ չեն եղել։ «Հիմա միայն խոսակցություններ են պտտվում, որ սափրագլուխները դուրս են թռել գնացքից և հարձակվել են հայ դեռահասի վրա։ Կուլագինի մայրը պնդել է, որ իր որդին ցուցմունք է տվել հարկադրանքի տակ, քանի որ ոստիկանությունը նրան այլընտրանք չի թողել։ Այս ամենը կատարյալ անհեթեթություն է»[4]։

2006 թվականի ապրիլի 25 - Մոսկվայի Չերյոմուշկինսկի դատարանը երկարացրեց Դենիսի կալանքը, սակայն ապրիլի 28-ին նա ազատ արձակվեց ապացույցների բացակայության հետևանքով[7]։ Վիգենի ծնողները, ինչպես նաև ընդհանրապես Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները սկզբում չէին հավատում Դենիսի մեղավորությանը` պնդելով, որ սպանությունը տեղի է ունեցել էթնիկական հողի վրա։ Սպանությունից կարճ ժամանակ անց հարյուրից ավելի հայեր կազմակերպեցին չարտոնված հանրահավաք՝ արգելափակելով երթևեկությունը Նովի Արբատում ՝ պահանջելով գտնել սքինհեդների հետքեր[4]։ Սպանությից քառասուն օր անց Դենիսը և նրա մայրը ներկա էին Վիգենի հոգեհանգստին և ջերմ էին ընդունված սպանվածի ընտանիքի կողմից[4][8]։

Սենյուկովի կալանքը և դատարանի վճիռը

խմբագրել
  • Ինչպես նշեց փաստաբանը, առօրյա վարկածին հակասում են նաև վկաների նախնական ցուցմունքները, որոնք պնդում էին, որ մի խումբ համազգեստով սքինհեդներ դուրս են ընկել գնացքից և նրանք երկար ժամանակ պտտվել են Պուշկինսկայա կայարանում՝ ընտրելով տուժողին և միայն. հետո հարձակվեց Վիգենի վրա։
  • Մայրաքաղաքի Չերկիզովսկի շուկայում տեղի ունեցած պայթյունի և հայ երիտասարդի սպանության քրեական գործը միավորվել է մեկում և հետաքննության համար տեղափոխվել Մոսկվայի դատախազություն[9]։
  • Ձերբակալված Նիկիտա Սենյուկովը՝ ԱԴԾ նախկին սպայի որդին, ով կալանավորվել էր Աբրահամյանցի սպանության մեղադրանքով, ծանոթ էր Չերկիզովսկու շուկայի պայթյունին մասնակցած ձերբակալվածներին՝ Օլեգ Կոստարևին (ծն. 1986 թ.), Իլյա Տիխոմիրովին (ծն. 1986 թ.), Վալերի Ժուկովցովը (ծնվ. 1988 թ.) և Նիկոլայ Կորոլևը (1981 թ․): Նրանք բոլորը պատկանում էին նույն խմբին և ուղղափառ միապետներ էին։ Վիգեն Աբրահամյանցի վրա տեղի ունեցած հարձակումը նույնպես խմբի գործն է։
  • Հարցաքննության ժամանակ Սենյուկովը խոստովանել է, որ դեռահասին հարվածել է դանակով։ Սակայն նա հավելեց, որ դանակն օգտագործել է ինքնապաշտպանության համար, քանի որ, իբր առաջինը իր վրա է հարձակվել Վիգեն Աբրահամյանցը։ Սենյուկովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ազգամիջյան ատելության դրդմամբ սպանություն»։ Նախկինում նա ապրել է Ուխտայում, պաշտպանել է «Սլավոնական միություն» ազգայնական շարժման քաղաքական տեսակետը, իսկ Մոսկվայում դարձել է «Ռուսական ազգային միություն» ազգայնական կազմակերպության կողմնակիցը։ 2003 թվականին Ուխտայի 18-րդ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք և ընդունվել Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության Մոսկվայի թիվ 1 ոստիկանական քոլեջ։
  • 2008 թվականի մայիսի 15-ի Մոսկվայի քաղաքային դատարանի դատավճռով Ն. Սենյուկովը մեղավոր է ճանաչվել Վ. Աբրահամյանցի սպանության մեջ։

Արձագանք

խմբագրել

2006 թվականի ապրիլի 29-ին Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանում ցավակցանք հայտնեց Վիգենի ընտանիքի անդամներին[10]։

Ռուսաստանի հայկական համայնքը սկսեց այսպիսի դեպքերը ցուցադրել լրատվամիջոցների օգնությամբ և սքինհեդների խմբավորումների դեմ պայքար առաջացավ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Коммерсант: Студента-армянина убил школьник
  2. Каспаров: День скорби
  3. Эхо Москвы: Денис Кулагин, который был арестован по подозрению в убийстве армянина Вигена Абрамянца в столичном метро, отпущен на свободу
  4. 4,0 4,1 4,2 4,3 Страна.ру: Школьник отрицает вину(չաշխատող հղում)
  5. Комсомольская правда: Мама Дениса Кулагина: Я заставила его всё подписать. И сломала сыну жизнь
  6. Известия. Ру: Родители девушки Жанны утверждают, что студента-армянина убили скинхеды
  7. «Новый регион: Московский школьник Денис Кулагин освобождён за недостатком улик». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. Пресс-атташе: Мы проводили его душу в рай. Денис Кулагин приехал на могилу убитого армянского студента в день сороковин.(չաշխատող հղում)
  9. «Взрыв на Черкизовском рынке и убийство армянина на «Пушкинской» — дело рук одних преступников». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 64 (օգնություն)
  10. Узел, Кавказский. «Посол Франции в России выразил соболезнование в связи с убийством в Москве выходца из Армении». Кавказский Узел. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել