Վերջին մարտը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Վերջին մարտը» (ֆր.՝ Le Dernier Combat), հետապոկալիպտիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Լյուկ Բեսոնը, նկարահանվել է 1983 թվականին: Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է, նկարահանված կարճամետրաժ «Նախավերջինը» (1981) ֆիլմի հիման վրա:
Վերջին մարտը ֆր.՝ Le Dernier Combat | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Պոստապոկալիպտիկա դրամա |
Թվական | 1983 |
Լեզու | Համր կինո |
Ռեժիսոր | Լյուկ Բեսոն |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն Պեր Ժոլիվե |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն Պեր Ժոլիվե |
Դերակատարներ | Պեր Ժոլիվե Ժան Ռենո Ֆրից Վեպպեր Ժան Բուիզ |
Օպերատոր | Կարլո Վարինի |
Երաժշտություն | Էրիկ Սերրի |
Մոնտաժ | Sophie Schmit? |
Նկարահանման վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Les Films du Loup Gaumont |
Տևողություն | 89 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Աշխարհը աղետից հետո: Ժամանակակից քաղաքների ավերակներում ողջ մնացած մարդիկ դաժանորեն պայքարում են գոյության համար: Սակայն նրանք արդեն կորցրել են խոսելու ունակությունը և իրար հետ հաղորդակցվում են ժեստերի օգնությամբ: Սննդամթերքի հետ նույնպես խնդիրներ կան, ճիշտ է, երբեմն կարող է ձկների անձրև գալ: Գլխավոր հերոսը (տիտրերում նշված է պարզապես «մարդ», The Man) նույնպես ստիպված է անընդհատ պայքարել նրա նմանների հետ: Վերջինս ապրում է միայնակ անապատային տարածքում և հավաքած մասերից փորձում է պատրաստել ինքնաթիռ: Մասերից մեկը փնտրելու ընթացքում նա թափանցում է մարդկանց խմբերի ճամբար, որոնց կառավարում է դաժան կապիտանը: Նրանք հետապնդում են նրան, միայն թե նրան հաջողվում է կառուցել ինքնաթիռը և թռնել այդտեղից:
Հերոսը ժամանում է կիսաքանդ քաղաք, որտեղ փորձում է հաստատվել: Սակայն շուտով նա բախվում է մի դաժան մարդու հետ (տիտրներում նա նշված է, որպես «կենդանի» կամ «սկոտ»), արդյունքում հերոսը ծանր վիրավորվում է: Նրան այնուամենայնիվ հաջողվում է գտնել վայր, որտեղ դեռ պահպանվում են մարդկային հարաբերությունները, կա հիվանդանոց, որտեղ ապրում է բժիշկը, ով հոգ է տանում հերոսի մասին: Հիվանդանոց անընդհատ ցանկանում է ներխուժել դաժան մարդասպանը, միայն թե նրան ստացվում է ժամանակավորապես զսպել:
Մի քանի անգամ բժիշկը կապելով հերոսի աչքերը, անցկանցում է նրան միջանցքներով մի սենյակ, որտեղ գտնվում է բանտարկված մի կին: Մի անգամ քարերից անձրևի ժամանակ բժիշկը զոհվում է: Մարդասպանը ներխուժում է հիվանդանոց և դաժանորեն սպանում է կնոջը, իսկ հետո մենամարտում է գլխավոր հերոսի հետ: Մարդուն ստացվում է հաղթել մարդասպանին, բայց հանգիստ օազիսը կործանված է, նա վերադառնում է հետ՝ անապատ, որտեղ ապրում էր նախկինում: Այնտեղ նա սպանում է կապիտանին և փրկում է մնացածին ծանր աշխատանքից: Փրկվածներից մեկը տանում է նրան մի կնոջ սենյակ, կապիտանի նախկին ընկերուհու:
ԴերերումԽմբագրել
- Պեր Ժոլիվե — մարդ
- Ժան Բուիզ — բժիշկ
- Ֆրինց Վեպպեր — կապիտան
- Ժան Ռենո — մարդասպան
- Քրիստինա Քրյուգեր — կապիտանի սիրուհին
- Մորիս Լամի — թզուկ
- Պեր Քարրիվ — կապիտանի օգնական
- Ժան Միշել Կաստանի — կապիտանի օգնական
- Միշել Դոզե — կապիտանի օգնական
- Բերնար Ավե — կապիտանի օգնական
- Մարսել Բերտոմե — կապիտանի օգնական
- Պետրա Մյուլլեր - խցում գտնվող կինը
- Հարրի Ջոդ — կապիտանի օգնական
ԱռանձնահատկություններԽմբագրել
- Ֆիլմը նկարահանվել է սև- սպիտակ տարբերակով:
- Հերոսները իրար հետ շփվելուց չեն օգտագործում մարդկային խոսք: Միակ բացառությունը համարվում է բեմը, որտեղ բժիշկը հատուկ սարքի միջոցով արտասանում է bonjour («բարև ձեզ, բարի օր») բառը և փորձում է հերոսին օգնել արտասանել այդ բառը:
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- 1983 — Ժյուրիի հատուկ մրցանակ Ավորիազում կատարված կինոփառատոնի ժամանակ 1983 թվականին:
- 1983 — քննադատների պարգև Բրյուսելի ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի ժամանակ:
- 1983 — Լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորի պարգև կատալոնական կինոփառատոնի ժամանակ Սիջեսում:
- 1983 — «Արծաթե Հարիբդա» պարգև Տաորմինում կայացած կինոփառատոնի ժամանակ:
- 1983 — մասնակցություն Չիկագոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
- 1984 — անվանակարգ Սեզար մրցանակի համար, լավագույն առաջին աշխատանքի համար (Լյուկ Բեսոն):
- 1984 — հանդիսատեսի ժյուրիի հատուկ մրցանակ Fantasporto կինոփառատոնի ժամանակ, ինչպես նաև International Fantasy Film Award պարգև, լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորի համար (Լյուկ Բեսոն) :