Վերջինը Սաբուդարայից
Վերջինը Սաբուդարայից (վրաց.՝ საბუდარელი ჭაბუკი), 1958 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | մելոդրամա, կատակերգություն |
Թվական | 1958 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Շոթա Մանագաձե |
Սցենարի հեղինակ | Գեորգի Մդիվանի |
Դերակատարներ | Բելա Մարիանաշվիլի Իմեդա Կախիանի Գիվի Թոխաձե Սեսիլիա Թաղաիշվիլի |
Օպերատոր | Գեորգի Չելիձե |
Երաժշտություն | Ռևազ Լագիձե |
Նկարիչներ | Զուրաբ Մեձմարիաշվիլի Տատյանա Կրիմկովսկայա |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով ապրում է Վրաստանի լեռնային գյուղերից մեկում։ Գյուղի բնակիչները մեկը մյուսի հետևից տեղափոխվում են քաղաք, և լեռնային գյուղը գրեթե դատարկվել է։ Երիտասարդը, սակայն, սիրում է գյուղի կյանքը, նրան դուր է գալիս ապրել այստեղ՝ իր հոր՝ Սաչինոյի կողքին, ով բրուտ է։ Սակայն երիտասարդն իմանում է, որ իր սիրած աղջկա ընտանիքը տեղափոխվում է Քութայիս։ Եվ այդ ժամանակ նա որոշում է փախչել տնից և գնալ քաղաք։
Դերերում
խմբագրել- Բելա Մարիանաշվիլի - Տեբրոլե
- Իմեդա Կախիանի - Գոգիտա
- Գիվի Թոխաձե - Ուշանգի
- Սեսիլիա Թաղաիշվիլի - Էլպիտե
- Իպոլիտ Խվիչիա - Ալմասխան
- Նոդար Մգալոբլիշվիլի
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՖիլմում հնչում է Ռևազ Լագիձեի «Գոգով, գոգով, մե շանս մետի ջեր առավին մկվարեբիա» (Սիրելիս, կյանքում ես այսպես դեռ ոչ ոքի չեմ սիրել) երաժշտությունը։
Մրցանակներ
խմբագրելՀամամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ, 1958 թվական[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Վերջինը Սաբուդարայից» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վերջինը Սաբուդարայից» ֆիլմը kinopoisk.ru կայքում