Վերոնիկա Յիփ
Վերոնիկա Յիփ Յուք Հինգ (չին. 叶玉卿, փինյին Yè Yùqīng, փետրվարի 12, 1967, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1] ), Հոնկոնգում ծնված ամերիկացի դերասանուհի և երգչուհի, ով առավել հայտնի է III կատեգորիայի ֆիլմերում իր դերակատարումներով (18 տարին չլրացածներին այդ կարգի ֆիլմեր դիտել չի թույլատրվում)։
Վերոնիկա Յիփ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | բանկիր և դերասանուհի |
Կարիերա
խմբագրելԿինոյում
խմբագրելՎերոնիկա Յիփը ծնվել է պորտուգալական Մակաոյում։ Իր կարիերան սկսել է 1985 թվականին՝ մասնակցելով «Միսս Ասիա» մրցույթին և արժանանալով 2-րդ երկրորդ մրցանակին[2]։ Նրա կարիերայում բեկումնային էր այն ժամանակաշրջանը, երբ սկսեց նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում, որոնք նախկինում տաբու էին համարվում հոնկոնգյան հիմնական դերասանուհիների համար։ Յիփը նկարահանվել է այդ կարգի՝ այսինքն՝ III կատեգորիայի երեք ֆիլմում՝ Take Me / Վերցրու ինձ (1991), Pretty Woman / Գեղեցիկ կինը (1992) և Hidden Desire / Թաքնված ցանկությունը (1992)։ Երեք ֆիլմն էլ կոմերցիոն հաջողություն ունեցան և ճանապարհ հարթեցին հիմնական դերասանուհիներ համարվող Լոլետա Լիի և Իրեն Վանի համար՝ նկարահանվելու նման ֆիլմերում։
Յիփը նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, որոնք արժանացել են չինական կինոքննադատների գերազանցապես դրական արձագանքներին։ Դրանց թվում են Ջեֆրի Լաուի « Արծիվ կրակող հերոսները» / The Eagle Shooting Heroes և Սթենլի Կվանի « Կարմիր վարդ, սպիտակ վարդ» / Red Rose, White Rose (1994) ֆիլմերը։ Պոռնո շուկայից առանց բարդությունների փախուստ տալու Յիպի ունակությունը օրինակ է ծառայել ու ճանապարհ է հարթել այնպիսի դերասանուհիների համար, ինչպիսիք են Շու Ցին և Փոլին Չանը։
Երաժշտություն
խմբագրելՅիփը երաժշտական կարիերա է արել՝ գործակցելով իր եղբորը՝ Յիփ Չի-Մինգին պատկանող Fitto Entertainment-ին և 1992-ից 1995 թվականներին թողարկելով յոթ կանտոփոփ և մանդոփոփ ալբոմ։ Աղջիկը 1992 թվականին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգի երեք ոսկի մրցանակ ստացավ․ առաջինը՝ 1992 Ultimate Song Chart Awards շնորհանդեսից, երկրորդը՝ 1992 RTHK Top 10 Gold Songs Awards մրցանակաբաշխությունից և երրորդը՝ 1992 Jade Solid Gold խորագրով անցկացված լավագույն տասը երաժշտական մրցանակների շնորհանդեսից։
Ընտանիք
խմբագրել1998 թվականին Յիփը մեծ գումար ներդրեց իր եղբոր՝ Հոնկոնգում Դիսնեյլենդ կառուցելու նախագծում։
Արտիստուհին հանդիպեց իր ամուսնուն՝ չինական արմատներով ամերիկացի գործարար Ջեֆրի Վուին (胡兆明), երբ պատրաստվում էր նյույորքյան Premier Entertainment-ի առաջարկությամբ համերգ տալու Ատլանտիկ Սիթիում գտնվող Trump Marina- ում։ 1996 թվականին Վուի հետ ամուսնանալուց հետո Յիփը հեռացավ ժամանցային ինդուստրիայից և տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ Վուն ղեկավարում է հոնկոնգյան սուպերմարկետների ցանցը[2]։ Զույգն ունի մեկ դուստր ու երկու որդի և ներկայումս բնակվում է Լոնգ Այլենդում։ Նրանք նաև զգալի ներդրումներ ունեն բիզնես-օգտագործման անշարժ գույքի տարբեր նախագծերում և United International Bank- ում, որը բիզնես ռեակտիվ առևտրային ընկերություն է / business jet trading company:
Քաղաքական դիրքորոշում
խմբագրել2020 թվականի նոյեմբերին Յիփը նշեց, որ ինքը հանրապետականների կողմնակից է և պաշտպանում է Դոնալդ Թրամփի թեկնածությունը նախագահական երկրորդ ժամկետի համար[3]։
Ֆիլմագրություն
խմբագրելԿապույտ գույնով զատված են սերիալները, վարդագույնով՝ էրոտիկ ֆիլմերը։
Տարին | Հայերեն վերնագիրը | Չինարեն վերնագիրը | Անգլերեն վերնագիրը | Դերը | Ռելիզը |
---|---|---|---|---|---|
1986 | Շաոլինի հինգ հերոսները | 少林五壮士 | Siu Lam Ng Jong Si | — | |
Ոստիկանության մարդիկ | 柔情点三八 | Lady C.I.D. | — | ||
1987 | Սատանայի օրագիրը | 幽灵 | The Devil Twin | — | |
Ոսկե փյունիկ | 金凤凰 | Gam Fung Wong | — | ||
Հրաշագործ աստղի օրը | 天将魔星 | Tin Jeung Mo Seng | |||
1988 | Խավար գիշեր | 黑夜 | Haak Ye | — | |
Քույրական սեր | 姊妹情 | Je Mui Ching | — | ||
1989 | Շանհայյան փոթորիկ․ Հեգեմոնիայի տարիներ | 上海风云之争雄岁月 | Seung Hoi Fung Wan Ji Chaang Hung Seui Yut | — | |
Կարմիր լոտոսի տաճարի հրկիզումը | 火烧红莲寺 | Fo Siu Hung Lin Ji | — | ||
Հոր հույսը | 望父成龙 | Mong Fu Ching Lung | — | ||
1990 | Փախստականների ճանապարհը | 亡命天涯路 | Mong Meng Tin Ngaai Lou | — | |
Արյունոտ թուր | 中华英雄 | The Blood Sword | — | ||
Միասին երջանկացածները | 代代平安 | Happy Together | |||
1991 | Շանհայ 1949 | 上海一九四九 | Shanghai 1949 | — | |
Երեսուն թուր | 剑三十 | Gim Saam Sap | — | ||
Արյունոտ թուր 2 | 中华英雄之中华傲诀 | The Blood Sword 2 | |||
Վերցրու ինձ | 情不自禁 | Take Me | Կաթիկ | ||
Թաքուն ցանկություն | 我为卿狂 | Hidden Desire | Ջոյ | ||
Գեղեցկուհին | 卿本佳人 | Pretty Woman | Lo Yin Hsin / Mimin [2 Roles] | ||
1992 | Ժիգոլոն և պոռնիկը 2 | 舞男情未了 | Gigolo and Whore II | — | |
Բանբերին՝ նաղդ փող | 与鸭共舞 | Cash on Delivery | — |
Տարին | Հայերեն վերնագիրը | Չինարեն վերնագիրը | Անգլերեն վերնագիրը | Դերը | Ռելիզը |
---|---|---|---|---|---|
1992 | Ամառային սիրեկաններ | 夏日情人 | Summer Lovers | ||
Աղջիկ՝ կանչով '92 | 92应召女郎 | Call Girl '92 | |||
Ռոզա | 白玫瑰 | Rose | |||
Երեք ամառ | 哥哥的情人 | Three Summers | |||
1993 | Արծիվների կրակող հերոսները | 射雕英雄传之东成西就 | The Eagle Shooting Heroes | — | |
Ռոզա, Ռոզա, սիրում եմ քեզ | 玫瑰玫瑰我爱你 | Rose Rose I Love You | — | ||
- | 爱在黑社会的日子 | Love Among the Triad | |||
Կույր աղջկա երեք օրը | 盲女72小时 | 3 Days of a Blind Girl | — | ||
Հերոսը՝ ժամանակի սահմաններից դուրս | 正牌韦小宝之奉旨沟女 | Hero from Beyond the Boundary of Time | — | ||
Դարաշրջանի մարդը | 一代枭雄之三支旗 | Man of the Times | — | ||
Տանիք՝ տեսարանով | 天台的月光 | A Roof with a View | |||
Կեղծ ոստիկաններ | 走佬威龙 | Bogus Cops | — | ||
Գանձերի կղզին | 只要为你活一天 | Treasure Island | |||
1994 | Վազք | 仙人掌 | Run | — | |
Օրենքը՝ եզրագծին | 流氓律师 | Law on the Brink | — | ||
Կարմիր վարդ, ճերմակ վարդ | 红玫瑰白玫瑰 | Red Rose White Rose | |||
1941: Հոնկոնգը կրակի մեջ | 香港沦陷 | 1941 Hong Kong on Fire | |||
1995 | Մի ուրիշ տեսակի մայր | 不一样的妈妈 | Mother of a Different Kind | — | |
Գիշերվա Ժամերը | 夜半一点钟 | 01:00 A.M. | — | ||
1996 | Իրիկնային կապ | 人约黄昏 | Evening Liaison | — | |
Փշրված հիշողություն | 暴劫倾情 | Scarred Memory | — | ||
Հոնկոնգյան մերկապարուհիները | 鬼剧院之惊青艳女郎 | Hong Kong Showgirls | |||
2013 | Ես սիրում եմ Հոնկոնգը 2013 | 2013 我爱HK恭囍发财 | I Love Hong Kong 2013 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Veronica Yip Yuk Hing». hkcinemagic.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-05-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 Wan, Foong Woei (2006 թ․ ապրիլի 10). «Sex stars who fell to earth». The Star. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «葉玉卿母女投票撐特朗普 無懼死亡恐嚇:做人唔需要虛偽». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վերոնիկա Յիփ Internet Movie Database կայքում
- HK cinemagic entry Արխիվացված 2018-08-05 Wayback Machine
- LoveHKfilm entry