Վերոնիկա Մարիա Կուադրադո Դեէսա (իսպ.՝ Verónica María Cuadrado Dehesa, մարտի 8, 1979(1979-03-08), Սանտանդեր, Իսպանիա), իսպանացի հանդբոլիստուհի, Իսպանիայի հավաքականի գծային դիրքում խաղացող, 2012 թվականի օլիմպիական խաղերի և 2011 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի մրցանակակիր, 2008 թվականի Եվրոպայի աշխարհի առաջնության արծաթի մեդալակիր։

Վերոնիկա Կուադրադո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝իսպ.՝ Verónica Cuadrado Dehesa
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 8, 1979(1979-03-08) (45 տարեկան)
Ծննդավայր՝Սանտանդեր, Իսպանիա
Ակումբ՝CB Cantabria?, BM Bera Bera?, SD Itxako?, BM Sagunto?, Randers HK?, Vejen EH? և Randers HK?
184 սանտիմետր

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կարիերայի սկզբում հանդես է եկել «Էրանդիո 2000», «Կախա Կանտաբրիա» և «Ակաբա Բերա-Բերա» ակումբներում, 2002 թվականին տեղափոխվել է «Իչակո»[1]։ 2004 թվականին անցել է «Աստրոկ Սագունդո»[2], որոնց հետ հաղթել է Իսպանիայի աշխարհի առաջնությունը և Սուպերգավաթը[3]։ 2011 թվականի ամռանը Կուադրադոն տեղափոխվել է Դանիա, որտեղ սկզբում հանդես է եկել «Ռանդերսում»[4], նրաց հետ հաղթել է 2012 թվականի Դանիայի առաջնությունում[5], ապա տեղափոխվել է «Վեյեն»։ Խաղալով «Վեյենի» համար և ավարտելով խաղաշրջանը՝ վերադարձել է «Ռանդերս»[6][7], որտեղ էլ 2014/2015 խաղաշրջանում ավարտել է կարիերան[8]։ 2015 թվականից Կուադրադոն հանդես է գալիս որպես երիտասարդական Կամարգո թիմի մարզչական շտաբի անդամ[9]։

Հավաքականում խմբագրել

Վերոնիկա Կուդրադոն Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 175 խաղ և խփել 222 գոլ։ Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության խաղերի արծաթե մեդալակիր[10], 2011 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[11] և 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իսպանիայի չեմպիոնուհի (2005)
  • Իսպանիայի գավաթի հաղթող (2008)
  • Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող (2005)
  • Դանիայի չեմպիոնուհի (2012)

Հավաքականում խմբագրել

  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2011)
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2008)

Անձնական խմբագրել

  • 2011 թվականի աշխարհի առաջնության լավագույն աջ եզրային
  • 2014 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն աջ եզրային

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

[https://archive.today/20141106185233/http://www.eurohandball.com/player/508932 Արխիվացված 2014-11-06 archive.today

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Կուադրադո» հոդվածին։