Վերմիկ Եփրեմյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վերմիկ Հմայակի Եփրեմյան (1924, գ. Հայկավան - ), հայ բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1960):

Վերմիկ Հմայակի Եփրեմյան
Ծնվել է1924
ԾննդավայրՀայկավան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ավարտել է հարևան Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1944 թվականին նորավարտ զորակոչվել է բանակ։ Որակավորվել է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան կլինիկայում գործող վիրաբուժական դասընթացներում և մեկնել է ռազմաճակատ։ 65-րդ բանակի բուժստորաբաժանումներից մեկում (2-րդ բելոռուսական ռազմաճակատ) եղել է վիրաբույժ։

Զորացրվել է 1946 թվականին։ 1947 թվականին նշանակվել է Արմավիր գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Ութ անգան (1952-1980) ընտրվել է ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի անդամ և գլխավորել Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի առողջապահության ու ֆիզիկական կուլտուրայի աշխատանքները։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1970), մեդալներով ու պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 80-81։