Վերա Շատրովա
Վերա Շատրովա (ռուս.՝ Шатрова, Вера Михайловна, նոյեմբերի 4, 1918, Շիմքենտ, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 14, 2008, Եկատերինբուրգ, Ռուսաստան), խորհրդային թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Վերա Շատրովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1918 |
Ծննդավայր | Շիմքենտ, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2008 (89 տարեկան) |
Մահվան վայր | Եկատերինբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Shirokorechenskoe Cemetery |
Կրթություն | Պետական կառավարման ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Yuriy Vasil'ev? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎերա Շատրովան ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 4-ին, Չիմկենտում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-տնտեսագիտական ինստիտուտի` տնտեսագիտության ֆակուլտետը, մասնակցել է ուսանողական ներկայացումների։ Ինստիտուտից հետո աշխատել է Մոսկվայի քաղաքային վարչությունում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել է Ուրալ, ընկել է Չելյաբինսկ, որտեղ տեղի Սպայի տանը խաղացել է սիրողական ներկայացումներ։
1944-1945 թվականներին աշխատել է Չելյաբինսկի ֆիլհարմոնիայում։ 1945-1949 թվականներին խաղացել է Օրենբուրգի դրամատիկական թատրոնում։ 1945-1949 թվականներին ծառայել է Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոնում։
1950-2007 թվականներին եղել է Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է ավելի քան 300 դեր։
Ընտրվել է Սվերդլովսկի քաղաքային խորհրդի պատգամավոր (1968-1973)։ Եղել է Համառուսական թատերական միության Սվերդլովսկի մասնաճյուղի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ։
Մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 14-ին[1]։ Թաղված է Եկատերինբուրգի Շիրոկոնչեսկի գերեզմանատանը։
Մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ(13.09.1956)[2]:
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ(1969)։
- «Պատվո նշան» շքանշան (1981)։
- Դրամատիկական և երաժշտական թատրոնի, անսամբլի և նվագախմբի համամիութենական փառատոնի 1-ին աստիճանի դիպլոմ (1957)։
- «Բռավո-2000» փառատոնի «Եվ վարպետություն, և ներշնչանք» մրցանակ` արվեստին մատուցած բարձր ծառայության համար (2001)[3]։
Աշխատանք թատրոնում
խմբագրել- Լ. Մալյուգինի «Հին ընկերներ»` Տոնյա
- Լ. Տոլստոյի «Լուսավորության պտուղները»` Զվեզդինսկայա
- Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»` Կատարինա
- Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա»` Կլեոպատրա
- Ա. Օստրովսկու «Անօժիտը»` Լարիսա Օգուդալովա
- Ա. Օստրովսկու «Տաղանդները և երկրպագուները»` Նեգինա
- Մ. Գորկու «Սոմով և ուրիշներ»` Լիդիա
- Ի. Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում»` Նատալյա Պետրովնա
- Վ. Շուկշինի «Էներգետիկ մարդիկ»` Վերա Սերգեևնա
- Ջ. Պատրիկի «Սիրելի Պամելա»` Պամելա
- Վ. Պերուանսկու «Կիկիմորա»` Աննա Կոնստանտինովա
- Շեքսպիրի «Համլետ»` Հերտրուդ
- Ա. Կասոնի «Ծառերը կանգնած են մեռնում»` տատիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Скончалась народная артистка России Вера Шатрова». ТВ Культура, 15.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 13 сентября 1956
- ↑ Премия «И мастерство, и вдохновение…», Свердловское отделение СТД Российской Федерации
Արտաքին հղումներ
խմբագրել- «ШАТРОВА (Шапиро) Вера Михайловна (1918-2008)». Библиотечный центр Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- «Шатрова (Шатрова-Шапиро Вера Михайловна)». «Актёры России». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- «Актриса театра драмы Вера Шатрова завершает творческую карьеру». АПИ Информационно-аналитический портал. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.